Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց


Որտե՞ղ են Հայաստանի տնտեսական շղթաների խաթարման արմատները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության ներկա վիճակը բնութագրվում է բազմաթիվ բարդություններով, որոնց արմատները ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության, այլև ներքին կառավարչական անարդյունավետության ու ռազմավարական պլանավորման բացակայության մեջ են։

Արտահանման, առևտրային և մատակարարման շղթաների խաթարումները, որոնք վերջին ամիսներին առավել քան սրվել են, բացահայտում են Հայաստանի տնտեսական կառավարման դաշտում առկա բացերն ու խոցելիությունները։ Իսկ խոցելի իրավիճակի պայմաններում հարկավոր է խորքային վերլուծության ենթարկել այն իրողությունները, թե ինչպես են առանձին դեպքերը վերածվում համակարգային ձախողումների՝ վնասելով բիզնես միջավայրը, հարվածելով արտահանմանը և ռիսկեր ստեղծելով ընդհանուր տնտեսական կայունության համար։

Մասնավորաբար, Վրաստանի հետ ձևակերպված՝ իբր «աննախադեպ լավ» հարաբերությունները որևէ իրական բովանդակություն չունեն, եթե տնտեսական առևտրի, մատակարարման և տարանցիկ ենթակառուցվածքների մակարդակում դրանք չեն ապահովում վստահելիություն, կանխատեսելիություն ու անխափան շարժ։ Պատահական չէ, որ հայ արտահանողները հաճախ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք անընդհատ խոչընդոտներ են առաջ բերում։ Պատահական չէ նաև, որ Վերին Լարսում կուտակումների, բեռնատարների երկար հերթերի, անբացատրելի ստուգումների և տեխնիկական խոչընդոտների մասին հաղորդումները դարձել են տևական ու մշտական բնույթ են կրում։ Արդյունքում խաթարվում են ոչ միայն արտադրության և մատակարարման ցիկլերը, այլև ստեղծվում է վստահության ճգնաժամ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների նկատմամբ։

Արտահանման այս խզումները առավել ընդգծված դարձան հատկապես ծաղկարտադրության ոլորտի պարագայում։ Հայաստանը տարիներ շարունակ զարգացնում էր այս ենթաոլորտը՝ հատկապես ռուսական շուկայի պահանջարկին համապատասխան։ Սակայն այս ընթացքում ակնհայտ դարձավ, որ պետական վերահսկողությունն ու որակի կառավարման մեխանիզմները հետ են մնացել զարգացումներից։ Չնայած ամիսներ շարունակ ռուսական կողմից հնչող նախազգուշացումներին՝ հայկական իշխանությունները որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին՝ կարգավորելու բուսասանիտարական հսկողությունը և բարձրացնելու արտադրանքի որակի նկատմամբ վստահելիությունը։ Արդյունքում՝ 2025 թվականի ամռանը Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց Հայաստանից ծաղիկների և ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ պատճառաբանելով անբավարար հսկողությունը, վարակի հավանականությունը ու ծագման անորոշությունը։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի պետական կառույցների՝ արտահանման հետ կապված խնդիրներին ժամանակին լուծում տալու անպատրաստությունը։ Իսկ պատկերն առավել սրվում է հատկապես այն պարագայում, որ նման ճգնաժամը կարող էր կանխվել դեռ ամիսներ առաջ՝ համապարփակ աուդիտ իրականացնելու, կարգավորող մեխանիզմներ ներդնելու և ռուսական գործընկերների հետ սերտ համագործակցություն ապահովելու միջոցով։

Նման տնտեսական հարցերն իրենց հետ բերում են նաև սոցիալական խնդիրներ։ Ի վերջո, հազարավոր արտադրողներ միանգամից հայտնվում են անելանելիության մեջ՝ վարկային պարտավորություններով, փչացող ապրանքով, մատակարարման կասեցված պայմանագրերով և անորոշությամբ։ Մյուս կողմից էլ՝ այս ամենը ավելի լայն խնդրի մաս է կազմում և վկայում է համակարգային ձախողման մասին՝ տնտեսության պլանավորման, արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի, վերահսկողության մշակույթի և բիզնեսի պաշտպանվածության ուղղություններով։Հայաստանի տնտեսության աղետալի վիճակը բացատրվում է նաև նրա՝ ռուսական շուկայից գերակա կախվածությամբ։ Սակայն այդ կախվածությունը այդպես էլ չի վերածվում կայուն առևտրային համագործակցության, քանի որ համապատասխան պետական օղակները չեն կարողանում ստեղծել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են փոխադարձ վստահության, ստանդարտների պահպանման և երկարաժամկետ փոխգործակցային ռազմավարության կիրառման համար։

Մյուս կողմից՝ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների խաթարումը և դրա անընդհատ կրկնվող բնույթը Հայաստանի տրանսպորտային քաղաքականության առաջնագծում պետք է դիտարկվի որպես ռազմավարական հարց։ Այն առանցքային դերակատարություն ունի ոչ միայն Հայաստանից արտահանման կազմակերպման, այլև կարևոր նշանակության հումքի ու ապրանքների ներմուծման համար։ Օրինակ՝ վերջին շրջանում Վրաստանից եկող ճանապարհով հեղուկ գազով բեռնված բեռնատարների համար խոչընդոտներ են ստեղծվել, ստուգումներ, անվտանգության հետ կապված խնդիրներ և այլն։ Իսկ Հայաստանում հեղուկ գազի սակավության պայմաններում դրա գինը սկսեց շեշտակի աճել։ Բնականաբար, հեղուկ վառելիքի ցանկացած տեսակի շեշտակի թանկացումն ազդում է նաև ողջ տնտեսության վրա։

Եթե երկիրն իր համար չի ստեղծում երաշխավորված միջանցքներ ու տարանցիկ հնարավորություններ, ապա տնտեսական զարգացման կամ արտահանման դիվերսիֆիկացիայի մասին որևէ խոսք անիմաստ է։ Այս հարցում ևս պետական մարմինների անգործությունն ուղղակի տագնապալի է։ Չկան լուծումներ, չկան փոխարինող ուղիներ, չկան ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների բարելավման համար՝ Հայաստանի տարածքում կամ դրանից դուրս։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները
Ամենադիտված