Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց


Փաշինյանի նպատակը Եկեղեցին գլխատելն ու ամբողջապես թուլացնելն է, իսկ ո՞րն է քաղաքական ուժերի նպատակն ու անելիքները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես վերջին շրջանում, առավել ևս՝ սոցցանցային հարթակներում նաև լրահոսում հաճախ կարելի է հանդիպել արտահայտություններ, պահանջներ, թե «Եկեղեցին այս պետք է անի... Կաթողիկոսն այն պետք է անի...»:

Հայաստանի իշխանությունն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա իրականացվող վայրագ ու հիրավի աննախադեպ հարձակման խորապատկերում նման արտահայտությունները՝ առանձին անհատների, սովորական քաղաքացիների, պարզ հավատացյալների կողմից, բնականաբար, կարելի է հասկանալ: Զգացմունքային առումով նման անհատական արձագանքները ընկալելի, ինչ-որ տեղ օրինաչափ են, թերևս: Բայց մյուս կողմից՝ տարօրինակ է ընկալվում, երբ ինչ-ինչ քաղաքական գործողություններ կամ հայտարարություններ Մայր Աթոռից ու Ամենայն Հայոց կաթողիկոսից ակնկալում են քաղաքական շրջանակները:

Տպավորություն է ստեղծվում, որ շատերը Եկեղեցին ուզում են բերել քաղաքական պայքարի առաջնագիծ: Այսինքն՝ քաղաքական պայքարի առաջին պլանում ուզում են դնել կամ տեսնում են Վեհափառին կամ ՀԱԵ-ն: Դա, կարծում ենք, ճիշտ մոտեցում չէ, եթե ուղղակիորեն չասենք, որ սխալ է: Ի պատիվ Վեհափառի ու Մայր Աթոռի, պետք է ասել, որ ՀԱԵ-ն հնարավորինս խուսանավում է ուղղակիորեն քաղաքական պայքարի մեջ ներքաշվելուց և, չնայած պետական իշխանության կողմից թիրախային հարվածներին, սադրանքներին, չնայած կալանավորումներին ու ահռելի ապատեղեկատվական և քարոզչական ճնշմանը, մնում է իր դիրքերում: Այո, Եկեղեցին մնում է իր բարձրության վրա: Եվ, ի պատասխան Փաշինյանի կողմից «հոգևոր հավաք», ապա՝ Սուրբ Էջմիածնի վրա գրոհելու սադրիչ նախաձեռնության, Մայր Աթոռի վերջին հայտարարությունն էլ վերը ասվածի վկայությունն է:

Այս առնչությամբ պետք է նկատել, որ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ: Եկեղեցին կարող է լինել հասարակական հարաբերությունների, ազգային արժեքների, համազգային խնդիրների շուրջ համախմբման հարթության վրա: Իսկ քաղաքական ուժերը այդ նույն խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ պետք է ձևակերպեն իրենց մոտեցումները, նախանշեն քաղաքական լուծումներ, ըստ այդմ՝ իրականացնեն քաղաքականություն կամ քաղաքական գործունեություն: Ավելի պարզ. զուտ կենցաղային ընկալման հարթության վրա միանգամայն տրամաբանական հարց է ծագում. լավ, եթե Եկեղեցին պետք է լինի քաղաքական պայքարի առաջնագծում, հապա քաղաքական ուժերի անելիքը ո՞րն է, ինչի՞ համար են այդ քաղաքական ուժերը, կուսակցությունները:

Ավելին, եթե Եկեղեցին ուղղակիորեն ներքաշվի բուն քաղաքական պայքարի մեջ, ապա կտրուկ կուժեղանան բարոյահոգեբանական առումով դեպի լիարժեք պարտություն ու խայտառակություն սլացող Նիկոլ Փաշինյանի դիրքերը: Ավելին, հիմա Փաշինյանի իշխանությունը նաև խնդիր ունի «դրսի ուժերին», հատկապես իրեն սատարող արևմտյան որոշ շրջանակների բացատրելու, արդարանալու Եկեղեցու դեմ իր հարձակումների հետ կապված: Չգիտեմ, շատերն են հասցրել նկատել, թե ոչ, բայց հատկապես հոգևոր-հասարակական միջազգային կառույցներից կա որոշակի ճնշում և հակազդեցություն փաշինյանական կառավարությանը՝ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների հետ կապված:

Իսկ եթե Եկեղեցին տրվի տարբեր կուսակցական շրջանակների հորդորներին ու գա քաղաքական պայքարի առաջնագիծ, դա շահեկան կլինի նույն Փաշինյանի համար:

Էլի՝ շատ պարզ. նա միանգամից իր ագրեսիվ գործելակերպը կփաթեթավորի «քաղաքական պայքարի» տրամաբանության մեջ, բոլորին ու հատկապես «դրսի ուժերին» կասի՝ տեսեք, որ Եկեղեցին ուզում է աշխարհիկ իշխանությունը վերցնել, ըստ այնմ՝ լրացուցիչ արդարացում կգտնի՝ էլ ավելի ընդգրկուն ռեպրեսիաներ իրականացնելու համար:

Հարցը այն չէ՝ պաշտպանե՞լ ազգային Եկեղեցին, թե՞ ոչ: Նույնիսկ անհարմար է նման հարց հնչեցնելն ու շարադրելը: Առավել ևս, որ երեկ արդեն Նիկոլ Փաշինյանն ակնհայտ «վառեց» իրեն, որ իր նպատակը բացառապես Հայ առաքելական եկեղեցու թուլացումն է, ինչը նաև թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն է: Տեսք, նա արձակուրդի օրերին եկել է «եզրահանգման», որ Կաթողիկոսին պետք է հեռացնել, նշանակել ժ/պ (ինչպիսի ծաղր Եկեղեցու հանդեպ), և ուշադրություն... «Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ...»՝ ինչ-որ հեքիաթներ: Սա ինքնին խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակը Եկեղեցու գլխատումն է բառիս բուն իմաստով ու տևական ժամանակ (առնվազն մինչև ընտրություններ) փաստացի իր ենթակայության տակ դնելը, որպեսզի ավելի հեշտ կարողանա քանդել այն:

Ուրեմն, վերադառնանք գլխավոր հարցին՝ պաշտպանե՞լ ազգային Եկեղեցին, թե՞ ոչ: Անկասկած պաշտպանել: Այդ առումով քաղաքական ուժերը (նկատի ունենք, բնականաբար, ոչ իշխանական ուժերին) պետք է որոշակիորեն համագործակցեն՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, ազգային առաջնահերթությունները: Ու այստեղ չարժե նստել ու սպասել, թե ով երբ ինչ կոչ կանի, որ միայն դրանից հետո այս կամ այն կուսակցությունը կամ շրջանակն «իրար գա»: Քաղաքական ուժերի խնդիրը (եթե կուզեք՝ առաքելությունը) հասարակության ակտիվ ու ոչ անտարբեր հատվածին Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության շուրջ համախմբելն է, հասարակականքաղաքական ու նաև լրատվական հարթակներում այդ պաշտպանությունը համակարգված իրականացնելը:

Մի խոսքով, քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական ուժերն ու գործիչները՝ համախմբված Եկեղեցու շուրջ: Սա է բանաձևը: Այլ ոչ թե նստել ու սպասել, թե Եկեղեցին, Մայր Աթոռը ինչ են ասելու կամ անելու: Թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ մարտավարական առումով սխալ է ամեն ինչ բարդել Կաթողիկոսի ուսերին ու Մայր Աթոռի վրա: Ու ազնիվ չէ նաև:

Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը հետևողական է իր քանդարարության մեջ, հերթը Եկեղեցունն է՝ իր ծանրագույն հետևանքներով Հայաստանի ու հայ ժողովրդի համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված