Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից


«Այս ամենը ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արտաքին առևտրաշրջանառության և մասնավորապես արտահանման հետ կապված այսօր իսկապես ունենք մտահոգիչ զարգացումներ։ Այդ մտահոգությունները թե՛ վիճակագրական հարթությունում են այդպիսին, այսինքն՝ այն, ինչ պաշտոնական վիճակագրությունն է մեզ այսօր ասում, թե՛ իրականության մեջ, հողի վրա»,- «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, երբ անդրադառնում ենք տնտեսվարողների՝ արտահանման հետ կապված վերջին շրջանի դժվարություններին։

Հավելում է՝ պաշտոնական վիճակագրությունը տևական ժամանակ է, ինչ անկումներ է արձանագրում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ։ «Վերջին՝ հունվար-հունիսի կուտակային տվյալներով՝ արտաքին առևտրաշրջանառության անկումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 49 տոկոս, ընդ որում, և՛ արտահանումն է անկումային, և՛ ներմուծումը, բայց արտահանումն՝ ավելի շատ։ Որպես մակրոտնտեսական ցուցանիշ՝ սա բավական մեծ անկում է և մտահոգվելու առիթ։ Միևնույն ժամանակ, եթե զուտ վիճակագրության մասին ենք խոսում, պետք է նշեմ, որ այստեղ կա օբյեկտիվ գործոն, որը բազային էֆեկտն է։ 2023 թվականի տարեվերջից սկսած՝ ոսկու վերաարտահանման արդյունքում մեզ մոտ արտահանման և ներմուծման մասով վիճակագրորեն ձևավորվեց բավական դրական ֆոն, այսինքն՝ այդ հոսքերն արտացոլվեցին մեր արտահանման և ներմուծման վիճակագրություններում, ստեղծեցին բավական բարձր աճ։ Այսօր արդեն այդ գործոնը, այդ հոսքերը չկան, հետևաբար՝ այսօրվա իրողությունը նախորդ տարվա բարձր աճերի համեմատ ցուցադրում է նման անկումային իրավիճակ։ Եթե գործ ունենալու լինեինք միայն վիճակագրական դրսևորման հետ, իրավիճակը գուցե այնքան մտահոգիչ չլիներ, որքան այսօր։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դրան զուգահեռ նաև կան իրողություններ, որոնք, կարծես թե, վկայում են շատ ավելի խորքային մտահոգությունների մասին։ Հողի վրա տեղի ունեցող գործընթացները կտարանջատեի։ Ունենք ընթացիկ զարգացումներ, ունենք համակարգային խնդիրներ և մտահոգիչ հեռանկար արտաքին առևտրաշրջանառության մասով։ Ընթացիկ իրավիճակի մասով վերջին շրջանում սահմանային խնդիրների և այլ պատճառներով արտահանողը, այդ թվում՝ նաև արտադրող արտահանողը կանգնում է իր ապրանքն արտահանելու խնդիրների առաջ։ Այստեղ ունենք ապրանքախմբեր, օրինակ՝ բանջարեղեն, միրգ և այլն, որոնց արտահանման ձգձգման յուրաքանչյուր օրը շատ թանկ կարող է արժենալ արտադրող արտահանողի վրա։ Ունենք այդ ապրանքախմբերի համատեքստում, պայմանական ասած, ավանդաբար արտահանվող ապրանքներ, օրինակ՝ կոնյակը և այլն, որոնց պարագայում իրավիճակը մտահոգիչ է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ դա մեր արտահանելի հիմնական ապրանքախմբերից է և նաև դեպի մեր տնտեսություն արտարժույթի մուտքի ապահովման աղբյուրներից մեկը»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ առաջացող յուրաքանչ յուր խնդիր ունի իր պատճառը, բայց այստեղ կարևորը տրվող լուծումների պատշաճ արագությունն է։ «Արդյո՞ք խնդիրներին տրվում են լուծումներ, թե՞ ոչ։ Եթե տրվում են լուծումներ, որքանո՞վ են դրանք արդյունավետ և որքանո՞վ են տրվում պատշաճ արագությամբ։ Եվ ամենակարևորը՝ եթե կան լուծումներ, դրանք որքանո՞վ են համակարգային և հետագա նմանօրինակ խնդիրներն առնվազն կանխարգելող կամ դրանց հետևանքների մեղմմանն ուղղված մեխանիզմների մշակում պարունակող և այլն։ Վերջին մասով, կարծում եմ, առավել քան ակնհայտ է, որ ունենք խնդիրներ։ Դրա մասին է վկայում այն, որ թվում է, թե մի ապրանքի հետ կապված խնդիրը, կարծես թե, լուծվել է, հայտնվում է մեկ այլ ապրանքի հետ կապված նորից սահմանային խնդիր և այլն։ Սա ինստիտուցիոնալ և համակարգային լուծումների բացակայության հետևանք է։ Օրինակ՝ կոնյակի դեպքում մեր կողմից որդեգրվեց մոտեցում, որ խնդիրը մերը չէ, հետևաբար՝ ճիշտ է բողոքի ակցիաները համապատասխան երկրի դեսպանատան առջև իրականացնելը, մինչդեռ դա գործընկերային հարաբերությունների տեսանկյունից աբսուրդի ժանրի հասնող մոտեցում էր։ Ծաղիկների պարագայում սլաքներն ուղղեցին դեպի արտադրողը և նրա կողմից հնարավոր սխալները և այլն։ Ամեն տեղ գործ ունենք պատասխանատվության պատվիրակման հետ։ Այդպիսի մոտեցման պարագայում արդյունավետ և ինստիտուցիոնալ լուծումներ ակնկալելն առնվազն տրամաբանական չէ։ Համակարգային խնդիրներ ևս ունենք, որոնք անգամ նախորդ տարվա՝ արտաքին ազդեցություններով պայմանավորված դրական միջավայրի պարագայում նշմարվում էին։ Մեզ մոտ արտահանելի ոլորտին պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Արտահանելի ուղղություն է գյուղատնտեսությունը, որի հետ կապված իրավիճակը վերջին տարիներին, մեղմ ասած, մխիթարական չէ, արտահանելի ուղղություններ են խմիչքի, սննդամթերքի արտադրությունները։ Վերջին տարիներին ունեինք իրավիճակ, երբ մշակող արդյունաբերությունն, արտաքին ազդեցությունով պայմանավորված, մի քանի տասնյակ տոկոսով աճ էր արձանագրում, նույն ժամանակահատվածում սննդի արդյունաբերության անգամ անկումային ցուցանիշներ ենք ունեցել։ Համակարգային խնդիր է, երբ տնտեսական քաղաքականության կառավարման պատասխանատուներն արտաքին ազդեցությունների իրավիճակում ոչ թե էլ ավելի մեծ ուշադրություն են սևեռում արտահանելի ուղղություններին, այլ հակառակը՝ այս պահին կա դրական վիճակագրություն, կարելի է պատշաճ ուշադրություն չդարձնել դրան։ Այս իրավիճակում, բնականաբար, համակարգային խնդիրները խորանում են, կուտակվում։ Օրինակ՝ կոնյակի արտահանման հետ կապված հարցն ընթացիկ խնդիր է, և առնվազն կարելի է հուսալ, որ կլուծվի, լավատեսության պարագայում՝ համակարգային լուծում կտրվի դրան և այլն։ Բայց կոնյակի արտադրությունը մեզ մոտ 2025 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ գրեթե 30 տոկոսանոց անկում է ունենում։ Ինչո՞ւ եմ հատուկ նշում, պայմանական ասած, ավանդապես արտահանելի ապրանքները, որովհետև դրանց արտադրությունը փոխկապակցված է արտահանման հնարավորությունների հետ, և արտահանման ծավալներն էլ իրենց հերթին փոխկապակցված են արտադրության ծավալների հետ։ Փոքր տնտեսություն ենք, մեր սպառման շուկան փոքր է, հետևաբար՝ արտահանելի ապրանքների արտադրության գրավականը սպառման շուկաներ ունենալու հնարավորությունն է։ Ըստ այդմ, եթե սպառման շուկայի հետ կապված կա խնդիր, դա պիտի նաև անդրադառնա արտադրության վրա։ Եթե կա համակարգային մոտեցում, որ կարևոր չէ արտահանման ոլորտին պատշաճ ուշադրություն դարձնելը, դա կանդրադառնա արտադրության, արդյունաբերության վրա, որն էլ անդրադառնալու է արտահանման վրա»,-հավելում է նա։

Ամիրխանյանը, խոսելով ապագայի սպասումներից, փաստում է՝ մի կողմից կա մտահոգիչ հեռանկար գործող իշխանության՝ խնդիրները լուծելու արդյունավետության հնարավորության և ունակությունների հետ կապված, մյուս կողմից՝ առանձին վերլուծության և ուսումնասիրության ուղղություն են արտաքին առևտրային գործընկերոջ հետ ձևավորված հարաբերությունները։ «Մասնավորապես, մեր արտահանման հիմնական ուղղության, եթե լայն՝ եվրասիական ուղղության, եթե ավելի մասնավոր՝ Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական լարվածությունը և նաև այդտեղից բխող տնտեսական հնարավոր խնդիրները։ Իմ գնահատմամբ, հերթական անգամ բախվում ենք մի իրավիճակի, երբ հայտարարությունն ու իրականությունը իրար հետ որևէ աղերս չունեն։ Ժամանակին ունեցել ենք հայտարարություն, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները լավ են, քան երբևէ։ Ունեցել ենք հայտարարություն, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները ամենալավ մակարդակում են, քան եղել են երբևէ, բայց այսօր Վրաստանի սահմանին կարող են առաջանալ արտահանման խնդիրներ, տևել 1-2 ամիս, և ամենալավ, քան երբևէ հարաբերությունների պարագայում չստացվի հասնել արագ, արդյունավետ և հետագայում նման իրավիճակի կրկնությունն առնվազն բացառող լուծման։ Ռուսաստանի Դաշնության հետ այսօր տարբեր ուղղություններով և տարբեր ոլորտներում խնդիրների ենք ականատես լինում, որոնք կարող են նաև լինել հետևանք այդ «լավ, քան երբևէ հարաբերությունների»։ Եվ այդ անհամապատասխանության դրսևորումներից մեկը արտահանողի խնդիրներն են»,-ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետը։

Տեղի ունեցողն իր ազդեցությունն է ունենալու թե՛ տնտեսության, թե՛ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ «Եթե անդրադառնանք սոցիալական հնարավոր հետևանքներին, ապա արտաքին առևտրաշրջանառության խողովակների խաթարումը գնաճի առաջին նախապայմանն է, ընդ որում՝ թե՛ տեղում արտադրվող, թե՛ ներմուծվող ապրանքների։ Տեղում արտադրվող և արտահանվող ապրանքներն իրենց տնտեսական պլանավորման, գնագոյացման, արտադրական շղթաների և այլնի հիմքում ունեցել են իքս քանակի արտահանման գործոնը և դրանից եկող եկամուտները, խոսում եմ արտադրական պրոցեսի մասին։ Արտահանման խնդիր առաջանալու պարագայում այդ եկամուտների կորուստները պիտի կոմպենսացվեն կա՛մ գների, կա՛մ ծախքերի՝ առաջին հերթին աշխատատեղերի կրճատման, կա՛մ գործունեություն իրականացնել-չիրականացնելու տեսքով։ Հարվա՞ծ է սա տնտեսական և սոցիալական բաղադրիչին։ Իհարկե, հարված է։ Այս ամենը ունենալու է շատ լուրջ ազդեցություն, նաև ժողովրդագրական պատկերի փոփոխության տեսքով։ Եթե մարդը չունի տնտեսական շահերի կենտրոն այստեղ, բնականաբար, իր հայացքը պիտի ուղղի երկրից դուրս գալուն։ Այսօր հստակ ունենք նման զարգացումների ռիսկեր, եթե քաղաքականությունը, մոտեցումները չփոխվեն»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում
Ամենադիտված