ԼՂ հակամարտությունն ուժով կարգավորելու ադրբեջանական կողմի փորձերն անընդունելի են. Շարմազանով
Ուշադրության կենտրոնումՀայաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքների վրա: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: «Այդ սկզբունքներն են ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի միջոցով լուծելու բոլոր փորձերն անընդունելի են: