Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից


Սամվել Կարապետյանի ուժը իշխանության թիվ մեկ մրցակիցն է լինելու

Վերլուծություն

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտնությունը հայաստանյան քաղաքական դաշտում, կալանավորումը և նրա նկատմամբ իշխանության բռնաճնշումները քաղաքական բացարձակ նոր իրողություն են ստեղծել Հայաստանում, հատկապես հուլիսի 4-ից հետո, երբ Կարապետյանը հայտարարեց՝ որակապես նոր ընդդիմադիր ուժ ստեղծելու և դրա միջոցով գործող վարչապետի պաշտոնանկությանը հասնելու իր մտադրության մասին։ Իշխող ուժը, բնականաբար, սկսեց կրկին չարաշահել «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը՝ փորձելով Ռուսաստանում ապրած և իր հարստությունը ոչ Հայաստանի հաշվին ստեղծած բարերարին կապել նախկինների հետ։ Թե որքան սին և անհեթեթ են նման պնդումները, կարող է փաստել յուրաքանչյուրը, անգամ իշխող թիմի անդամները։

Ամենակարևոր հարցը նոր ստեղծվող քաղաքական ուժի դեպքում այն է, թե ո՞վ է լինելու կուսակցության ղեկավարը և կամ ո՞վ է գլխավորելու ընտրական ցուցակը։ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե քաղաքական թիմի ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը և նրա աշխատանքային հովանու ներքո կգնան առաջ։ Սահմանադրության համաձայն՝ Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում, քանի որ այդ պաշտոնում կարող է առաջադրվել ՀՀ քաղաքացին, որը չունի այլ երկրի քաղաքացիություն, ինչպես նաև վերջին 4 տարին մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում։


Իսկ խոսելով Կարապետյանի նախկին իշխանությունների հետ նույնականացնելու փորձերի մասին, Նարեկ Կարապետյանը նշել է, թե Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը տարբերվում է մեր երկրի նախկին 3 ղեկավարների անցած ճանապարհից՝ դա տնտեսական ճանապարհն է։ «Գործակցությունը իշխանության ղեկավարների հետ եղել է, բայց դա չի նշանակում, որ ուղիները մեկ են»,- նշել է Նարեկ Կարապետյանը, այդպես էլ բայց չի մանրամասնել, թե ով է լինելու իրենց ցուցակի առաջին համարը։

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ցուցակը կարող է գլխավորել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով սերտ հարաբերություններ ունի Սամվել Կարապետյանի հետ։ Ընդ որում, Կարեն Կարապետյանը, ով ևս բնակվում է Ռուսաստանում, ֆորմալ առումով, Սահմանադրության պահանջները պահպանել է, մշտապես գալիս է Հայաստան, ամիսներ շարունակ ապրում Հայաստանում, և այդ կերպ գործող իշխանություններին զրկել է իր անունը ցուցակներից հեռացնելու հնարավորությունից։

Ինչը նշանակում է, որ Կարապետյանը բավականին լուրջ քաղաքական ամբիցիաներ ունի և հասկանում է, որ գործող իշխանությունները փորձելու են իր դեմ ևս ինչ-որ բաներ կազմակերպել։ Սամվել Կարապետյանի թիմից դեռևս ոչ հերքում, ոչ հաստատում են այս հանգամանքը, բայց առաջիկայում, երբ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստվելու փուլը մոտենա, իրավիճակն ավելի կպարզվի, հայտնի կդառնա, թե ով է գլխավորելու Սամվել Կարապետյանի ղեկավարած թիմը։

Իսկ այդ ուժը դառնալու է լուրջ այլընտրանք գործող իշխանությունների համար՝ հաշվի առնելով, թե հանրության մեջ գործարարի նկատմամբ ունեցած բավականին դրական և բարձր վերաբերմունքը և թե այդ ուժի ունեցած ռեսուրսները։ Իհարկե, չի բացառում, որ Փաշինյանը փորձի Սամվել Կարապետյանի նոր կուսակցությունը չգրանցել։ Այդ դեպքում էլ, սակայն, ճար կա, կարող են մի քանի փոքր ընդդիմադիր կուսակցությունների դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Ամեն դեպքում գործող իշխանության համար Սամվել Կարապետյանը բավականին լուրջ հակառակորդ է լինելու։

Անուշ Մանուկյան

Անկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը
Ամենադիտված