Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին


«Սյունիքը սոսկ սահման չէ, այլ ողջ տարածաշրջանի ճակատագիր»

Past.am-ի զրույցը՝ վերլուծաբան Արմեն Հովասափյանի հետ՝ Սյունիքի անվտանգության, աշխարհաքաղաքական վերադասավորումների և ներքաղաքական մարտահրավերների շուրջ

– Պարոն Հովասափյան, վերջին շրջանում Սյունիքի թեման կրկին հայտնվել է քաղաքական և ռազմավարական օրակարգի առաջնագծում։ Ի՞նչ է փոխվել, որ անվտանգային վերլուծություններն այսքան կտրուկ են։

– Մենք արդեն վաղուց ունենք մի իրավիճակ, երբ Սյունիքի խնդիրը դադարել է լինել զուտ սահմանային հարց։ Այստեղ ձևավորվել է մի յուրահատուկ գոտի, որտեղ խաչվում են տարածաշրջանային կոմունիկացիոն, էներգետիկ ու ռազմաքաղաքական շահեր։ Դա նշանակում է, որ Սյունիքի ճակատագիրը որոշիչ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։

– Անվտանգության լրջագույն ռիսկերից է նաև թուրքական ուժերի հնարավոր ներկայությունը։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման տեղակայումը։

– Եթե թուրքական սահմանապահներն ինչ-որ ձևաչափով հայտնվեն Սյունիքում, օրինակ՝ որպես «միջանցքի ապահովման ուժ», ապա գործ կունենանք պետականության փուլային կազմաքանդման հետ։ Դա կլինի ոչ թե պարզապես մարտավարական նահանջ, այլ Արցախի կորստից հետո պարտադրված նոր շրջափուլի սկիզբ։

Նման տեղակայումը նշանակում է Հայաստանի սահմանների փաստացի ձևախեղում, իսկ ավելի խորքային մակարդակում՝ ՆԱՏՕ – Ռուսաստան հնարավոր բախման նոր ճակատ՝ արդեն Հայաստանի ներսում։ Արևմուտքը ներկայումս ակտիվորեն աշխատում է Փաշինյանի իշխանության հետ՝ աջակցելով նրան թուրքական փաթեթները կյանքի կոչելու հարցում։

– Իշխանությունները շարունակում են խոսել «խաղաղությունից», բայց շատերը համոզված են՝ Սյունիքի շուրջ ծավալվողը՝ շատ ավելի մեծ վտանգ է պարունակում։ Ձեր գնահատականը։

– Այո, իշխանությունները փորձում են այս վտանգը փաթեթավորել «խաղաղության» գաղափարական պատյանի մեջ։ Սակայն իրականում մենք գործ ունենք տարածքային ամբողջականության կորստի գործընթացի հետ։ Օրինակ՝ Վահագն Խաչատուրյանի՝ «Մեղրու դարպասները պատրաստ ենք բացել» արտահայտությունը հստակ բացահայտում է, որ այդ քաղաքական ուղղությունը համակարգված կերպով տանում է դեպի թուրքական օրակարգի տիրաժավորում։

Հասարակությանը նախ սովորեցնում են կորուստների անխուսափելիությանը, ապա այդ ամենը վերածում քաղաքականապես անպարկեշտ փաթեթի։ Դա նաև տեղեկատվական պատերազմի գործիք է։

– Որքանո՞վ է այս ամենը փոխկապակցված երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական ճնշումների հետ։

– Առկա է հստակ շղթա։ Իշխանությունը, տեսնելով հնարավոր ազգային համախմբման միտումները՝ ընդդիմության, հոգևոր կառույցների կամ անկախ բիզնեսի շուրջ, փորձում է կանխել դրանք։ Պատահական չէ ընդդիմության սահմանափակումը, եկեղեցու նկատմամբ համակարգային հարձակումները կամ՝ Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսների դեմ իրականացվող քայլերը։

Փաշինյանի քաղաքականությունը հիմնված է հետևյալ հաշվարկի վրա՝ կանխել բոլոր հնարավոր ինքնուրույն կենտրոնների ազդեցությունը՝ լինի դա գաղափարական, հոգևոր, ֆինանսական, թե՝ տեղեկատվական։ Նա ուզում է ձևավորել հասարակություն, որը չունի հիշողություն, չունի սիմվոլիկ ուժեր, և վերածված է միայն հարկատու միավորների։

– Իսկ ընդդիմության դերակատարության ու հնարավորությունների մասին ի՞նչ եք կարծում։

– Սյունիքի թեման այսօր ընդդիմության համար ամենակարևոր հանգույցներից է։ Ի տարբերություն իշխանության՝ ընդդիմությունը հանդես է գալիս ինքնիշխանության վերականգնման օրակարգով։ Դա այն կետն է, որը կարող է վերածվել ազգային միասնության առանցքի։

Եկեղեցին, Սամվել Կարապետյանի նման հեղինակավոր գործիչները, անկախ խոշոր բիզնեսները կարող են դառնալ համախմբման շարժիչ ուժ։ Եվ հենց այդ պատճառով իշխանությունը նախապես փորձում է չեզոքացնել այդ առանցքները՝ կանխելով վերահսկողության կորուստը։

Սյունիքի ճակատագիրը միայն տեղի բնակիչներինը չէ։ Դա հայոց պետականության դիմադրողականության քննություն է։ Եթե այս փուլում ձախողվենք, ապա «խաղաղություն» կոչվող փաթեթը կդառնա լռակյաց համաձայնություն մի գործընթացի նկատմամբ, որը մեզ հեռացնում է անկախությունից։ Բայց եթե դիմադրենք, կարող ենք վերածնել այն ազգային կայունությունն ու ինքնագիտակցությունը, որի կարիքը հիմա առավել քան երբևէ ունենք։

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է
Ամենադիտված