Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Տ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն


Բարով վայելի, ուրախ ենք. «Նարեկածին»–ը հետ չի պահանջի 19-րդ դարի Վանի կուժը, որն իր հետ տարել է Ջենիֆեր Լոպեսը

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հայկական զարդերի վերականգնմամբ ու տարածմամբ զբաղվող «Նարեկածին» ընկերությունը ֆեյսբուքում բարձրացած աղմուկից հետո լրացրել է ընկերության էջում տեղադրված գրառումն այն մասին, որ Ջենիֆեր Լոպեսն իր հետ տարել է իրենց ընտանեկան հին հայկական կուժը, որը սենյակում դրված է եղել՝ երգչուհուն մատուցված նվերի ցուցադրության համար։

Գրառումը օգտատերերի կողմից ընկալվել էր որպես բողոք տեղի ունեցածի առնչությամբ եւ մեծ աղմուկ էր բարձրացել։ Ընկերությունը դրանում նշել էր, որ նախքան հյուրերի ժամանումը, Seven Visions  հյուրանոցի սենյակում դրվել են Թուֆենկյան ընկերության կողմից նվիրված գորգը եւ զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ  դարի Վանի կուժը: «Իհարկե երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, եւ հետո` նրա մեկնումից ժամեր անց, պարզ դարձավ նաեւ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաեւ Վանա ԿՈՒԺԸ…»,– ասվում էր գրառման մեջ։

Մինչ այս գրառումը աղմուկ էր բարձրացել եւ օգտատերերը քննադատում էին կազմակերպիչների աշխատանքը, բրենդի համահիմնադիր Էլեն Արզումանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ֆեյսբուքյան էջում արված գրառումը հումորային է եղել և բացասական մեկնաբանություններն անտեղի են։

Ընկերությունն ավելի ուշ լրացրել էր այն՝ փորձելով փոխել տպավորությունը, թե իրենք անհանգստացած են տեղի ունեցածով։ Լրացման մեջ նշվում է. «Իհարկե, սկզբնական զարմանքը մեծ էր, բայց ուրախ ենք, որ երգչուհին գնահատել է իր հայկական անկյունը եւ իրավացիորեն այն ամբողջական նվեր ընկալելով` տարել իր հետ (սա հատուկ ենք նշում (ուղղում նախորդ գրառումը), որ պարզ դառնա մեր վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ)»։ 

Այնուամենայնիվ, ինչպես է ստացվել, որ Վանի 19-րդ դարի կուժը համաշխարհային աստղը տարել է իր հետ։ Բրենդի համահիմնադիրը, որի ընտանիքին է պատկանում կուժը. NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել։ 

«Ի սկզբանե զարդեր էին նախապատրաստվել Ջենիֆեր Լոպեսի համար որպես նվեր, որպեսզի հայկական մշակույթը նա տեսնի, տա Աստված՝ նաև կրի ու ունենա հայկական մշակույթից մի պատառիկ։ Որպեսզի դա շատ գեղեցիկ ներկայացվի, դրվել էր իր սենյակում  «Թուֆենկյան» ընկերության կողմից նվիրված գորգի վրա։ Նույն գորգի վրա նաև դրվել էր մեր ընտանեկան կուժը և այդ կուժի վրա զարդերը, այդպես շատ գեղեցիկ է ստացվում։ Բնականաբար, ենթադրում եմ, որ, մարդը, տեսնելով այդ ամբողջ անկյունը ներկայացված, դա ընկալել է որպես ամբողջական նվեր և իր հետ տարել է նաև կուժը։ Եթե նայենք նկարները, տեսանյութը, կտեսնենք, ինձ թվում է՝ մեզնից յուրաքանչյուրը դա կդիտարկեր որպես մեկ ամբողջական նվեր։ Մենք ընտանիքով էլ քննարկեցինք և եկանք այն եզրահանգման, որ եթե սա տեղի է ունեցել, ուրեմն այդ կուժի ճակատագիրն էդպիսին էր։ Թող բարով վայելի»,– ասաց Բրենդի համահիմնադիրը։

 
Նրա խոսքով՝ իրենք որևէ միտում չունեն աղմուկ բարձրացնելու, կուժը հետ պահանջելու։

«Համագործակցումը եղել է Դվին հյուրանոցի հետ։ Որևէ խնդիր հյուրանոցի հետ չունենք, շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք»,– եզրափակեց Արզումանյանը։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը Երեւան էր ժամանել օգոստոսի 2-ին. նրա մենահամերգը, որը կազմակերպվել էր Doping Space ընկերության կողմից, կայացավ օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված