Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Բժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters


Ի՞նչ ազդեցություն կունենան Պուտին-Թրամփ բանակցությունները Հայաստանի վրա

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուրբաթ օրը աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Ալյասկայի վրա, որտեղ Թրամփ-Պուտին հանդիպում էր տեղի ունենում։ Աշխարհի բոլոր լրատվականները, սոցիալական էջերը, շարքային քաղաքացիներ աշխարհի բոլոր ծայրերից ուշի-ուշով հետևում էին նախագահների հանդիպմանը։ 

Ալյասկայում շուրջ երեք ժամ տևած բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշները դեռ պետք է քննարկվեն։

Ուկրաինայի հարցը հանդիպման առանցքային թեմաներից էր. Պուտինը Թրամփի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է՝ Ուկրաինայի անվտանգությունը, անշուշտ, պետք է ապահովվի, և Ռուսաստանը պատրաստ է աշխատել դրա վրա։

Թրամփը, իր հերթին, Ուկրաինայի մասով մի քանի հայտարարություն արեց․ «Զելենսկին պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում շատ բան ունի կորցնելու։ Համաձայնագրի հարցը հիմա կախված է Կիևից և եվրոպական մայրաքաղաքներից։ Ռուսաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, հզոր պետություն է։ Ռուսաստանը մեծ միջուկային ներուժ ունի, և դա պետք է հաշվի առնել»։ 

Թրամփը նաև նշել է, որ  մոտ է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագրի կնքմանը, նա տեսնում է Պուտինի հետաքրքրությունը գործարքի նկատմամբ։ 

Այսօր ժամեր անց Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփ– Զելենսկի հանդիպումը: Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը, Իտալիայի վարչապետը, Ֆինլանդիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը ևս կմիանան Զելենսկու՝ Վաշինգտոնում Թրամփի հետ բանակցություններին։ 

Քանի որ Պուտին-Թրամփ հանդիպումից հետո առաջնորդները փակագծերը շատ չբացեցին իրենց քննարկումների վերաբերյալ, թեև տեսանելի էր, որ երկու նախագահն էլ թե՛ նախքան հանդիպումը, թե՛ դրանից հետո բարձր տրամադրություն ունեին, համացանցում մարդիկ իրենց դժգոհությունն էին արտահայտում, որ ակնկալիքներ ունեին, որ, օրինակ, որևէ համաձայնագիր կկնքվի ԱՄՆ–ՌԴ հետագա համագործակցության մասով, սակայն ոչ մի առարկայական արդյունք՝ գոնե տեսանելի մակարդակում, չկա: ԱՄՆ-ում քաղաքական և  հասարակական գործիչները դժգոհում էին նաև Թրամփի ջերմ ընդունելությունից, ծափերով Պուտինին դիմավորելուց ՝ որակելով տեղի ունեցածը ոչ թե հակառակորդների, այլ, կարծես, ընկերների հանդիպում:

Կավարտվի՞ այս հանդիպումից հետո ՌԴ–Ուկրաինա հակամարտությունը, ի՞նչ սպասենք փոփոխություններ են սպասվում աշխարհին և կարո՞ղ է այս բանակցությունների արդյունքը ազդեցություն ունենալ նաև ՀՀ և մեր տարածաշրջանի վրա․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց  քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

Վերջինս զարմանում է այն սպասելիքներից, որ ձևավորվել էին հանդիպմանն ընդառաջ.

«Հետաքրքիր կլիներ իմանալ՝ ո՞վ էր սպասում Թրամփ–Պուտին հանդիպման ժամանակ ինչ–որ համաձայնագրերի կամ փաստաթղթերի ստորագրում, այլ նաև, որ առաջնորդները խաղաղության կհասնեն ոչ միայն Ուկրաինայի, այլ ավելի մասշտաբային հարցերի համատեքստում: Չմոռանանք՝ 2021թ–ի դեկտեմբերին ռուսական կողմը փաստացի վերջնագիր էր ներկայացրել ՆԱՏՕ–ին, պահանջելով, որ կառույցի ռազմական ենթակառուցվածքները վերադառնան 1991թ–ի սահմաններին: Այսինքն՝ այս իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր պատժամիջոցներ են սահմանված ՌԴ–ի դեմ, այն պայմաններում, երբ ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահների միջև ավելի քան երեք տարի շփում չէր եղել, սպասել, որ մեկ հանդիպման ընթացքում կողմերը կհասնեին խաղաղության պայմանագրի կամ հրադադարի ռեժիմի հաստատմանը՝ ինքնախաբեություն է»,– նշեց Մաթևոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ կողմերը հասցրել են իրավիճակն այնպիսի մակարդակի, որ ինքնին բանակցությունն արդեն դրական է, և խոսում է այն  մասին, որ կա հնարավորություն հասնելու հանգուցալուծման ՌԴ–ԱՄՆ հարաբերություններում՝ առանց միջուկային զենքի կիրառման, իսկ ուկրաինական պատերազմը, պետք է հիշել, որ ՌԴ–ԱՄՆ պատերազմն է։ 

«Ինչ վերաբերում է Ռուսաստան–Ուկրաինա պատերազմական գործողություններին, ապա Դոնալդ Թրամփը նշեց, որ բանակցությունների ընթացքում եկել են այն եզրահանգման, որ ավելի ճիշտ է կամ ավելի հավանական է արագ խաղաղության պայմանագիրը, քան հրադադարի ռեժիմի հաստատումը։ Այսինքն, ռուսական կողմի այն պնդումը, որ պարզապես հրադադարի ռեժիմը կարող է նոր պատերազմի հրձիգ դառնալ, հաստատվեց և հիմա կողմերն աշխատելու են պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ խաղաղության համաձայնագրի համատեքստում, ինչը ենթադրելու է տարածքային որոշակի փոփոխություններ, այն է՝ Ուկրաինան պետք է հրաժարվի 4 մարզերից, որոնք ՌԴ–ն ներառել է իր կազմում, էլ չենք խոսում այլ պահանջների մասին՝ հրաժարվել ՆԱՏՕ–ի անդամակցությունից, սահմանափակել ուկրաինական ԶՈՒ–ի զարգացման հնարավորությունները և այդպես շարունակ, որոնք 1-3 օրվա գործընթաց չէ»,– ասաց Մաթևոսյանը։

Ինչ վերաբերում է Ալյասկայում տեղի ունեցած բանակցությունների հավանական ազդեցությանը ՀՀ և մեր տարածաշրջանի վրա, Մաթևոսյանը նշեց․

«Եթե ՌԴ–ն և ԱՄՆ–ն գան համագործակցության ոչ միայն Ուկրաինայի ճգնաժամի հարցով, այլ ավելի լայն՝ Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետության վերաբերյալ, ապա ակնհայտ է՝ ՀՀ–ի վրա ազդեցություն կունենա՝ թե՛ ռազմական անվտանգության, թե՛ տնտեսական, թե՛ կոմունիկացիոն անվտանգության տեսանկյունից, բայց պետք է նշենք, որ անկախ այդ պայմանավորվածություններից՝ ՀՀ–ն այլևս չի կարող այնքան շահեկան դուրս գալ այս ամենից, ինչպիսին նա կարող էր դուրս գալ, եթե մենք ինքներս մեզ չդավաճանեինք։ Մենք կարող էինք դառնալ Ռուսաստանի ամենաարտոնյալ դաշնակիցներից մեկը աշխարհում ու հատկապես մեր տարածաշրջանում։ Հաղթող երկրի ռազմաբազա կունենայինք մեր տարածքում, երկրորդ ռազմաբազան կունենայինք, բայց մենք այլ ճանապարհով գնացինք, և անկախ նրանից, թե ի՞նչ պայմանավորվածությունների կգան Թրամփն ու Պուտինը, այդպիսի արտոնյալ դաշնակից չենք լինի»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՎեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Բժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Լույս չի լինելու Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունից
Ամենադիտված