Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


Քարոզչական նախաթուղթ... զրոյական կետով «խաղաղության» մասին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լավ, ի՞նչ է ու ինչի՞ մասին է Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի ստորագրած թուղթը: Այժմ, երբ այդ նախաստորագրմանը հաջորդած հատկապես քպականների ու նրանց հարող շրջանակների քարոզչական «ցնծագին» քամիները ճլորել են, տեղին է առանց հույզերի, ինչպես ասվում է՝ «տաք սրտով, բայց սառը գլխով» մոտեցմամբ դիտարկել այն:

Առաջինը (համարենք տեխնիկական, թեպետ այդպես չէ). Փաշինյանի պաշտոնական քարոզչությունը կարծես չափազանցնում է, թե ստորագրվածը «համատեղ հռչակագիր» է: Բանն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն ստորագրել է որպես վկա, ինչի մասին անգլերեն համազոր տարբերակում կար հստակ նշում: Իսկ վկան ընդամենը հենց վկա է, այսինքն՝ երաշխավոր չէ, պայմանավորվածության կողմ չէ: Կենցաղային տարբերակով ասած՝ նա նույնիսկ լիարժեք քավոր չէ, այլ ընդամենը վկա: Իսկ երաշխավորությունն էլ սահմանափակվեց «եթե հարց լինի, զանգեք» տարտամ ձևակերպմամբ: Ամփոփենք. Դա ոչ թե եռակողմ փաստաթուղթ է, այլ երկկողմ՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ինչին վկա է ԱՄՆ-ն:

Երկրորդը. գործ ունենք ոչ թե միջպետական կամ թեկուզ եռակողմ (բազմակողմ) համաձայնագրի կամ պայմանագրի հետ, այլ հենց հռչակագրի: Այսինքն՝ դա ընդամենը տեքստ է այն մասին, որ «կողմերը» պայմանավորվում են, որ հետո կպայմանավորվեն: Ավելի պատկերավոր ասած՝ «մտադրությունների ցանկ»: Հիմնականը. Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը մի փաստաթուղթ է, որը չունի իրավական պարտադրող ուժ: Բայց այն կարող է ունենալ ծանրագույն քաղաքական հետևանքներ հատկապես Հայաստանի համար:

Երրորդը. ԱՄՆ նախագահ Թրամփն ակնհայտորեն, ավելին՝ անթաքույց իր շահերն է հետապնդում: Նա, գիտեք, համարում է, որ Օբամային ոչնչով չի զիջում ու ոչ պակաս արժանի է «Խաղաղության Նոբելյան մրցանակի»: Ըստ որում, թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ձգտեցին բավարարել Թրամփի էգոն այդ առումով: Ընդ որում, Ալիևը բազմապատիկ ավելի վարպետորեն շողոքորթեց, ինչը զարմանալի չէ, եթե նկատի ունենանք նրա՝ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ լինելն ու էթնիկ ծագումը:

Այստեղից բխում է չորրորդը՝ վաշինգտոնյան հռչակագիրը գերազանցապես քարոզչական երևույթ է և ծառայեցվելու է քարոզչական, քաղաքական նպատակների: Ավելի ճիշտ՝ ծառայեցվում է: Այն էլ՝ ինտենսիվ: Ու ոչ միայն Թրամփի համար: Տեսեք. Արևմուտքը, էլ ավելի շատ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են այդպիսով ուժեղացնել Փաշինյանի երերուն դիրքերը Հայաստանի ներսում: Փաշինյանն ուղղակի աներևակայելի ընծա է թե՛ Էրդողանի, թե՛ հատկապես Ալիևի համար: Նա բավարարում է ադրբեջանական ու թուրքական պահանջները շատ ավելի լայնորեն, քան Բաքուն ու Անկարան կարող էին երևակայել իրենց ամենահամարձակ երազներում, ասենք, մի 10-20 տարի առաջ:

Ըստ այդմ, Թուրքիային ու Ադրբեջանին անհրաժեշտ է, որ Փաշինյանը շարունակի մնալ իր ներկայիս պաշտոնում, որպեսզի նորանոր զիջումներ իրականացնի: Իսկ Փաշինյանն էլ, հասկանալի է, պատասխանատվության առաջ չկանգնելու հաշվարկով, ցանկանում է հնարավորինս երկարաձգել իր իշխանավարումը, բայց ռեսուրս չունի: Չունի առաջին հերթին վարկանիշ, հանրային աջակցություն: Դե, նրան պետք է «դրսի» աջակցություն:

Մի խոսքով, հասկանալի է, որ Փաշինյանը վաշինգտոնյան հռչակագիրն օգտագործելու է որպես իր հիմնական նախընտրական թեզ, կռվան, կարգախոս (ինչպես կամենաք):

Եվ արդեն օգտագործում է: Այս թեմայով նրա վերջին ուղերձը գործնականում նախընտրական ելույթ էր, ըստ որում՝ լի նորանոր սպառնալի կամ խիստ վտանգավոր շեշտադրումներով, ի լրումն՝ ադրբեջանական կողմին արվելիք նոր տարածքային զիջումների բացահայտ նախազդով:

Հինգերորդը. միանգամայն ակնհայտ է, որ վաշինգտոնյան հռչակագրի մեջ կա ոչ թե խաղաղություն կամ խաղաղության հասնելու հիմք, այլ սա պարտադրված գործընթաց է, որի տակ, ի լրումն, չկա և ո՛չ մի երաշխիք: «Ատրճանակը քունքին դրված» վիճակում խաղաղություն չի լինում, լինում է պարտադրանք: Թեպետ, անգամ միջպետական համաձայնագրերն ու պայմանագրերը ժամանակակից աշխարհում (ասենք՝ բոլոր ժամանակներում էլ) երաշխիք չեն, էլ ուր մնաց, որ Վաշինգտոնում ստորագրված այդ թուղթը լինի: Նույնիսկ թուղթն էլ չէ, այլ... նախաթուղթը:

Վեցերորդը. բավարար է ծանոթանալ հրապարակված թղթերի բովանդակությանը, համոզվելու համար, որ Հայաստանը բացարձակապես ոչինչ չի ստանում, այլ միայն ու միայն տալիս է, զիջում է, հանձնում է: Փոխարենը, ԱՄՆ-ն ստանում է Թրամփի «Նոբել յան մրցանակի» համար բոնուս, ռազմականացված ներկայություն՝ իր թշնամի Իրանի քթի տակ, լրացուցիչ հաղթաթուղթ՝ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացում: Թուրքիան ու Ադրբեջանը ստանում են «թուրանական միջանցք»՝ Սյունիքի մարզով, Հայաստանի տարածքով, առնվազն՝ 42 կմ երկարությամբ ու անհասկանալի կամ անորոշ լայնությամբ, որին դեռ կանդրադառնանք:

Յոթերորդը. վաշինգտոնյան հռչակագիրը որոշակի հիմքեր է ձևավորում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, առնվազն՝ Հայաստանից ռուսական ռազմական բազան դուրս հանելու համար, ինչը հանգեցնելու է անվտանգային էքզիստենցիալ սպառնալիքների, բնականաբար՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:

Ի դեպ, որքան էլ այդ հռչակագիրը կարծեցյալ խաղաղության մասին է, որքան էլ որ Հայաստանը միայն զիջողի դերում է, անգամ այդ պարագայում «գետնի վրա» առարկայական արդյունք չկա: Եվ այս օրերին եթե Սիսիանի, Կապանի հատվածում հիմնականում հանդարտ է, սակայն Խոզնավարում, Վարդենիսի սարերում շարունակվող կրակոցների մասին տեղեկությունները ասվածի ամենից ցայտուն հաստատումն են:

Ութերորդը. այդպես էլ հստակ ու վերջնական պատասխան չի տրվում ամենից կարևոր հարցին. այդ «թուրանական միջանցքն» ո՞վ է հսկելու, ՀՀ մաքսավորներ, սահմանապահներ լինելո՞ւ են, Հայաստանն ընդհանրապես վերահսկելո՞ւ է այդ տարածքը: Պետք չեն բազմաբարդ նախադասություններ: Իշխանությունը պետք է կարճ պատասխանի՝ այո կամ ոչ: Հա կամ չէ: Հայերենում այդպիսի բառեր կան:

Հաջորդը՝ իսկ որքա՞ն է լինելու «միջանցքի» լայնությունը: Հնչեցվում են տարբեր թվեր, այդ թվում՝ վախեցնող: Օրինակ՝ ասում են, որ առնվազն 6 կմ լայնություն է ունենալու «միջանցքը»: Մի քիչ դժվար է պատկերացնել նման ահռելի լայնությունը միջանցքի համար, բայց դրա համար պետք է հստակ պատասխաններ հնչեն:

Իսկ ընդհանրապես, արժե գիտակցել, որ խաղաղությունը սոսկ թղթով կամ թղթերով չեն հաստատում: Թղթային խաղաղություն չի լինում: Վաշինգտոնում ստորագրվածն, ըստ որում, կրկնենք, թղթե շերեփ էլ չէ, թուղթ էլ չէ, այլ միայն... նախաթուղթ: Խաղաղությունը կողմերի ուժերի ու հնարավորությունների, քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմաքաղաքական, մարդկային հնարավորությունների հավասարակշռության դեպքում է լինում:

Իսկ այն, ինչի կապակցությամբ գլուխ է գովում, ինչով «փիարվում» է Փաշինյանը, եթե խաղաղություն էլ է, ապա սոսկ՝ «զրոյական կետով խաղաղություն»: Զրոյական՝ Հայաստանի ու հայության համար: Պարզ ասած, դա ոչ թե խաղաղություն է, այլ հնարավոր խաղաղության տակ դրված ռումբ, եթե չասվի՝ ռումբերի հավաքածու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ
Ամենադիտված