Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին


«Հայաստանը լիարժեք չի վերահսկելու ճանապարհը. իշխանությունները չեն նշում, թե կոնկրետ ինչն է լինելու Հայաստանի իրավասության ներքո». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ տարբեր երկրների ներկայացուցիչներ ողջունում են «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը Վաշինգտոնում և հույս հայտնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասով, Հայաստանի հասարակությունը և փորձագիտական հանրությունը շարունակում է հարցեր ուղղել՝ ի՞նչ օգուտ է ստանալու Հայաստանը «Թրամփի ճանապարհի» գործարկումից, և «Խաղաղության պայմանագիր» անունը կրող փաստաթուղթը կարո՞ղ է լիարժեք և կայուն խաղաղության երաշխավոր լինել։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունները գնահատելիս պետք է նայել, թե ով ինչ խնդիր էր դնում իր առաջ։ «Նայենք Ադրբեջանի, Ալիևի դիրքերից, թե ինչ է նա շահում, ինչ չի շահում։ Կարծում եմ՝ Ադրբեջանի մասով ամեն ինչ շատ պարզ է։ Ալիևը դա ասում էր պատերազմից հետո «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Զանգեզուրի միջանցք» անվանումը դնենք մի կողմ, նայենք բովանդակությանը, թե ինչի մասին է խոսքը։ Խոսքն այն մասին է, որ Ալիևը ասում է՝ Հայաստա՛ն, դու պարտավոր ես մեզ Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանի հետ կապող ճանապարհ տրամադրել, ու այդ ճանապարհը չպետք է լինի քո վերահսկողության տակ։ Ինչպես պատկերավոր ասում է Ալիևը, ադրբեջանցի ուղևորները և բեռները չպետք է տեսնեն հայ սահմանապահներ։ Հիմա անունները դնենք մի կողմ՝ «Զանգեզուրի միջանցք», «Թրամփի ճանապարհ», ապա ստացվում է, որ Ալիևն առաջին անգամ ստանում է փաստաթուղթ, որի տակ պաշտոնապես կա Հայաստանի ստորագրությունը, Հայաստանի անունից Նիկոլ Փաշինյանը ստորագրում է, որ Հայաստանը, այո՛, ունի պարտավորություն տրամադրել այդ միջանցքը կամ ճանապարհը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Նրա խոսքով, հետաքրքրական ևս մեկ բան կա, որ այդ ճանապարհը, չգիտես ինչու, կոչվում է ոչ թե, ասենք, Հայաստանի ճանապարհ, այլ «Թրամփի ճանապարհ»։ Վերլուծաբանի կարծիքով, դա նշանակում է, որ Հայաստանը լիարժեք, լիովին չի վերահսկելու այն։ «Հակառակ դեպքում իմաստը ո՞րն է այն կոչել «Թրամփի ճանապարհ»։ Թող անունը դնեին «Նիկոլի ճանապարհ»։ Մյուս կողմից՝ ընդհանրապես տեղյակ չենք այլ հարցերի մասին, օրինակ՝ որտեղով է անցնելու ճանապարհը, ինչ լայնքով է անցնելու ճանապարհը, կոնկրետ ինչ գործառույթներ են վերցնելու իրենց վրա ամերիկացիները, ինչ գործառույթներ են մնում Հայաստանին։ Այս հարցերի պատասխանները դեռևս չկան։ Սա էլ մի կողմ, փաստն առկա է՝ Ադրբեջանը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անունից ստորագրեց, որ Հայաստանն ունի այդպիսի պարտավորություն։ Փաշինյանի թիմակիցները, ինքը՝ Փաշինյանը, ասում են՝ Հայաստանը ստանալու է համարժեք արտոնություններ։ Այդ դեպքում ինչո՞ւ են շեշտվում Ադրբեջանը, Նախիջևանը, «Թրամփի ճանապարհը»։ Կարելի էր գրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են բացել կոմունիկացիաները փոխադարձ արտոնություններով և վերջ, բայց քանի որ շեշտված է հենց այդ մասը, ենթադրում ես, որ դա ինչ-որ յուրահատուկ պարտավորություն է Հայաստանի կողմից»,-նշում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով հավաստիացնում է հանրությանը և մեր հարևան երկրներին, որ «Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո»։ «Փաշինյանը չի նշում, թե կոնկրետ ինչն է լինելու Հայաստանի իրավասության ներքո։ Դա «կբացվի» հետագայում։ Կարող է պարզվել, որ Հայաստանի իրավասության ներքո ասելով՝ նա հասկանում է, որ, ասենք, Երևանում նստած մաքսային ծառայության պետն օնլայն հետևելու է, թե ոնց են բեռները այնտեղով անցնում, ու դա նշանակում է Հայաստանի վերահսկողության ներքո։ Կոնկրետ պետք է հասկանալ, թե այդ ձևակերպման տակ ինչ կա։ Իսկ կոնկրետ ոչ մի բան չկա, բացի նրանից, որ Փաշինյանը ստորագրել է՝ Հայաստանն ունի պարտավորություն՝ կապել ինչ-որ շրջաններ Նախիջևանի հետ։ Ադրբեջանը հասավ նաև հայտնի 907 ուղղման կասեցմանը։ Եթե մինչ դա Միացյալ Նահանգներն Ադրբեջանին զենք չպետք է վաճառեր, դա կասեցվել է։ Նաև տարբեր ոլորտներում երկկողմանի պայմանագրեր են կնքվել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև։ Սա Ադրբեջանի օգուտն է։ Ի՞նչ ստացավ Հայաստանը։ Կան երկկողմանի պայմանավորվածություններ ԱՄՆ-ի հետ, թե դա ինչպես կիրականացվի ռեալ հողի վրա, կյանքը ցույց կտա։ Կարծում եմ՝ եթե շատ լուրջ պայմանավորվածություններ լինեին, հիմա Փաշինյանը այդքան չէր գովերգի այդ փաստաթուղթը, հանդիպումը, կսպասեր, որ արդյունքը երևա։ Հնարավոր է՝ մոտ ապագայում՝ ընտրություններից առաջ, ինչ-որ ներդրումներ լինեն, որ Փաշինյանի գործը մի քիչ հեշտանա։ Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջանին» և մնացածին, դա ուղղակի քարոզչություն է։ Ցավոք, պետք է հղում անեմ Ադրբեջանի լրատվամիջոցներին։ Իրենք պարզ գրում են, որ այս «խաղաղության դարաշրջանը» բերեց ոչ թե Թրամփը կամ Փաշինյանը, այլ ադրբեջանական զինվորը, որը դատարկել է Արցախը, հարցը փակվել է, 2023 թվականի սեպտեմբերից հետո գրեթե խաղաղություն է, համարյա միջադեպեր չեն լինում, որովհետև Ադրբեջանն իր զինված ուժերով հարցերը լուծել է։ Զինված ուժերով այս պահին լուծելու ուրիշ հարց չունի, որովհետև խաղաղ ճանապարհով փորձում է ինչ-ինչ արդյունքի հասնել։ Հիմա սա գրավոր ձևով ամրագրված է, բայց գիտենք, որ թերի է, քանի որ նախաստորագրված է, Ալիևի պայմանները, Թրամփի նկատմամբ հարգանքով հանդերձ, մնում են ուժի մեջ, այն է՝ մինչև Հայաստանը Սահմանադրություն չփոխի, չեն ստորագրելու։ Սա ևս հետագայի հարց է։ Ադրբեջանն այստեղ կրկին շահում է, եթե միջանցքը չլինի իր ուզած ձևով, կասի՝ Հայաստանը խախտել է պայմանավորվածությունը, եթե Հայաստանը փոխի Սահմանադրությունն իր պահանջով, լավ է, եթե չփոխի, կասի՝ տես, չփոխեց, ոչ մի պայմանավորվածություն էլ չկա։ Հայաստանը կարծես ընկնում է միակողմանի պարտավորությունների տակ։ Միացյալ Նահանգները դերակատարություն է ստանձնում, մի քիչ իրենց դիրքերը ամրապնդում են մեր տարածաշրջանում, Նոբել յան մրցանակ ստանալու հարց կա և այլն»,-հավելում է նա։

Շատերն էին բարձրաձայնում այն մասին, որ Փաշինյանը որևէ կերպ չխոսեց գերեվարված անձանց, Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների դուրսբերման հարցերի մասին։ «Ինչ-որ առումով չունի և՛ խնդիր, և՛ հնարավորություն այդ հարցերը բարձրաձայնելու։ Եթե այս հարցերը բարձրացվեն, ակնհայտ է դառնալու, որ մինչ այդ տվյալ խնդիրների ուղղությամբ արվող աշխատանքը 0 արդյունք է տվել։ Մինչ այժմ ասում է՝ երբ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա արվի, այդ խնդիրը կլուծվի։ Դա գեղեցիկ շղարշն է։ Իրականում Ադրբեջանը պահանջել էր Տավուշի հատվածում տարածքներ վերադարձնել իրեն, քանի որ, ըստ Ադրբեջանի, դրանք իր տարածքներն են։ Որպեսզի այդ գործընթացը Փաշինյանի համար մի քիչ հեշտ լինի, անունը դրել են սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա։ Դրանից հետո անցավ մեկ տարի, որևէ բան լսե՞լ ենք դելիմիտացիայի մասին։ Ասում է, որ ինչ-որ նամակներ են փոխանակում այդ հանձնաժողովները։ Այս պահին Ադրբեջանն ինչ-որ խնդիր լուծել է, այժմ սպասում է զարգացումների, հետո էլի դելիմիտացիան կարող է արվել այնտեղ, որտեղ իրեն է ձեռնտու։ Սա զուտ մանիպուլ յացիաների հարց է։ Փաշինյանը հիմա դելիմիտացիայի հարց չի դնում, դա կարող է իր համար գլխացավանք դառնալ։ Նույնն էլ ռազմագերիների պարագայում է, եթե ձայն հանեց, ակնհայտ են դառնալու իր և՛ չարված, և՛ արված քայլերը»,- ընդգծում է քաղաքական վերլուծաբանը։

Կարծիք կա, որ նախաստորագրված փաստաթղթով Փաշինյանը փորձում է վերջնականապես փակել Արցախի էջը։ Իր ուղերձում էլ փաստացի ասում է՝ «առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր»։ «Բնականաբար, դա էլ կա, հատկապես, որ դիմել են Մինսկի խմբի լուծարման առաջարկով։ Սա փաշինյանական ընդհանուր գծի մեջ է, քանի որ նա չի ընդունում իր կողմից կատարված որևէ սխալ, ասում է՝ բոլոր սխալները մինչև ինձ են եղել, այդ թվում՝ Ղարաբաղյան շարժումը։ Նախընտրական շրջանում էլ նա այդ թեզն է առաջ տանելու, որ այն, ինչ եղել է, պարտություն չէ, հաղթանակ է, հաղթած ենք դուրս եկել այդ ամենից, որովհետև մեր սուվերենությունը ամրապնդվել է։ Թե ինչո՞վ է ամրապնդվել, նա կբացատրի քարոզչության ժամանակ։ Բնական է, որ եթե հիմա նա սկսի զբաղվել արցախցիների վերադարձի հարցով, դա իր համար պրոբլեմ, գլխացավանք կդառնա, իր նախկին սխալների խոստովանությունը։ Բայց, իր կարծիքով, ինքը չի սխալվել, սխալվել են իր նախորդները, ուրեմն հարցը փակ է, ամեն ինչ նորմալ է, խաղաղություն է»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ
Ամենադիտված