«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն Վարդանյան Ինչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


Կոշտ դիրքորոշումներից դեպի ավելի պրագմատիկ ու գործարարական մոտեցում. արդյո՞ք մոտ են լուծումները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա փուլում աշխարհաքաղաքական առանցքային իրադարձություններ են տեղի ունենում։ Իսկ այդ իրադարձությունների կիզակետում գլոբալ և տարածաշրջանային մակարդակի մրցակցությունն է ու հատկապես կոնֆլիկտների շուրջ ստեղծված իրադրությունը։

Հակամարտություններից էլ ընդգրկվածության և միջազգային ուշադրության առումով առաջին պլանում է Ուկրաինայում ընթացող պատերազմը, որը 2022 թվականից սկսած օրակարգային է։ Բնական է, որ պատերազմի ելքը բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակ կարող է ստեղծել՝ փոխելով ուժերի բալանսն առաջին հերթին հենց Եվրոպայում։ Բայց ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող իրադարձությունների մասով կարևոր է աշխարհում ամենամեծ ռազմական և տնտեսական ներուժն ունեցող երկրի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լծվել է պատերազմը դադարեցնելու ջանքերին, ինչը պատահական չէ, քանի որ ընտրողների մեծամասնությունը նրան ձայն է տվել՝ հաշվի առնելով նաև նրա՝ պատերազմները դադարեցնելու, խաղաղություն հաստատելու և ամերիկյան հարկատուների վճարած բյուջետային միջոցներից Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարեցնելու խոստումները։ Ու այս ֆոնի ներքո Թրամփը ցանկանում է նաև առանձնանալ մյուս նախագահներից որպես խաղաղության կառուցման «չեմպիոն»։ Հենց այս նպատակին էր ծառայում նաև օգոստոսի 15- ին Ալ յասկայում տեղի ունեցած Թրամփ-Պուտին հանդիպումը, որը տեղի ունեցավ Անքորիջի մոտակայքում գտնվող ռազմաբազայում և դարձավ միջազգային քաղաքականության կարևոր իրադարձություն։

Մյուս կողմից էլ՝ այն արտացոլում էր ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության խորքային շերտերը և հնարավոր փոփոխությունների հեռանկարները։ Այս հանդիպումը, որը տևեց մոտավորապես երեք ժամ, սակայն չավարտվեց կոնկրետ համաձայնագրով կամ Ուկրաինայում հրադադարի հաստատմամբ, Թրամփը բնութագրեց որպես «չափազանց արդյունավետ»։ ՌԴ նախագահ Պուտինն իր հերթին խոսեց հարգալից և կառուցողական մթնոլորտի մասին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի պատերազմի ավարտի համար անհրաժեշտ է վերացնել հակամարտության հիմնական պատճառները, որոնք, ըստ նրա, կապված են Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների հետ։

Ուշագրավ է, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս ամիսներ առաջ, իսկ վերջերս արդեն Թրամփը հրապարակային սպառնալիքներ էր հնչեցնում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, եթե պատերազմը չավարտվեր ու հրադադար չհաստատվեր մինչև օգոստոսի 8-ը։

Ալյասկայի ընտրությունը՝ որպես հանդիպման վայր, պատահական չէր. այն խորհրդանշում էր երկու երկրների միջև պատմական կապերը՝ ներառյալ Ռուսաստանի նախկին տիրապետությունն այս շրջանում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի Լենդ-Լիզ ծրագիրը, որի շրջանակներում ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ին մատակարարել էր հազարավոր ինքնաթիռներ։ ԱՄՆ-ից ԽՍՀՄ ինքնաթիռների տեղափոխման ժամանակ էլ զոհվել են խորհրդային օդաչուներ, որոնք թաղված են Ալյասկայում։ Եվ պատահական չէ, որ Պուտինը հանդիպումից հետո ծաղիկներ դրեց նրանց շիրիմներին՝ խորհրդանշելով ռուսական կողմի պատմական հիշողության շեշտադրումը։

Մյուս կողմից էլ՝ ամերիկյան տարածքում ՌԴ նախագահին ընդունելը նշանակում էր Ռուսաստանին Արևմուտքի կողմից միջազգային մեկուսացումից դուրս բերելուն ուղղված քայլ այն դեպքում, երբ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը մնում է արևմտյան երկրների կողմից ամենամեծ թվով պատժամիջոցների տակ հայտնված երկիրը։

Այդուհանդերձ, այս հանդիպման արդյունքները պետք է դիտարկել ոչ միայն ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների դաշտում, այլև ավելի լայն համատեքստում, որտեղ խնդիրն ինչպես տարածաշրջանային անվտանգությունն է, այնպես էլ գլոբալ անվտանգության համակարգի վերաձևումը:

Վերջինս, բնականաբար, ազդում է նաև ՆԱՏՕ-ի դաշինքի դիրքերի, Եվրոպայի էներգետիկ անվտանգության և նույնիսկ ԱսիաԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դինամիկայի վրա, որտեղ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանի գործողությունները որպես նախադեպ Թայվանի հարցում։ Հանդիպման արդյունքների բացակայությունը դեռևս չի նշանակում ձախողում, այլ ավելի շուտ ցույց է տալիս կողմերի դիրքորոշումների խորքային տարբերությունները. Պուտինը պահանջում է Ուկրաինայի կողմից Դոնեցկի ամբողջ շրջանի հանձնումը և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը, իսկ Թրամփը, ընդունելով Պուտինի նախընտրելի մոտեցումը՝ առանց նախնական հրադադարի բանակցություններ վարել, ճնշում է գործադրում Կիևի վրա՝ պահանջելով «գործարք կնքել»։

Սա ինչ-որ առումով ցույց է տալիս ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը՝ Բայդենի վարչակազմի կոշտ հակառուսական դիրքորոշումից դեպի ավելի պրագմատիկ, գործարարական մոտեցում, որտեղ Թրամփը տեսնում է հնարավորություններ տնտեսական համագործակցության համար՝ ներառյալ տեխնոլոգիաները, տիեզերքը, առևտուրը և Արկտիկայի զարգացումը, ու նկատի է առնվում նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն ունի հազվագյուտ մետաղների մեծ պաշարներ։

Միևնույն ժամանակ, այս մոտեցումը ռիսկեր է պարունակում Ուկրաինայի համար, քանի որ տարածքային զիջումները կարող են թուլացնել նրա ինքնիշխանությունը և ստեղծել նախադեպ այլ հակամարտությունների համար, ինչպես, օրինակ՝ Մերձավոր Արևելքում, որտեղ Իսրայել-Պաղեստին հակամարտությունը շարունակում է լարված մնալ, իսկ Ռուսաստանի դերը Սիրիայում և Իրանում ազդում է տարածաշրջանային իրավիճակի վրա։

ԱՄՆ-ը նաև փորձում է Մոսկվային իր դաշտ բերելու միջոցով թույլ չտալ Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների էլ ավելի խորացումը, քանի որ Վաշինգտոնում գնահատում են, որ առաջիկա հեռանկարում միայն արագ ներուժ հավաքող Չինաստանն է ի զորու մարտահրավեր նետել միջազգային հարաբերություններում ԱՄՆ գերակա դիրքերին։

Ճիշտ է՝ եվրոպական մի շարք առաջնորդներ ողջունել են Թրամփի ջանքերը, սակայն խոստացել են շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա՝ պահանջելով «երկաթյա» անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և չսահմանափակել նրա իրավունքները։ Եվրոպայում ավելի կոշտ մոտեցում է տիրում, քանի որ որոշակի անհանգստություն կա, որ ԱՄՆ-ը կարող է ընդառաջ գնալ Ռուսաստանին եվրոպական շահերի հաշվին։ Դրա համար էլ Եվրոպական համայնքը փորձում է ներգործություն ունենալ տեղի ունեցող գործընթացի վրա ու Ուկրաինային աջակցություն խոստանալու միջոցով այդ երկրի նախագահ Զելինսկիին դրդում են կոշտ մոտեցում որդեգրել։

Պատահական չէ, որ Եվրոպական երկրների մի շարք ղեկավարներ Ուկրաինայի նախագահի հետ միասին շտապեցին այցելել Վաշինգտոն, որպեսզի Թրամփին ներկայացնեն իրենց մոտեցումները։ Այդուհանդերձ, առկա պայմաններում նկատվում է նաև եվրոպական համայնքի դիրքերի թուլացում, քանի որ Եվրոպան այս պահի դրությամբ դուրս է մնում բանակցային հարթակից ու ավելի վճռորոշ նշանակություն է ստանում ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ ֆորմատը։ Պատահական չէր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի թափանցիկ ակնարկը, թե եռակողմ հանդիպումից զատ լավ կլիներ կազմակերպել քառակողմ հանդիպում-բանակցություններ, քանի որ խնդիրը վերաբերում է ամբողջ Եվրոպայի անվտանգությանը:

Իհարկե, արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ԱՄՆ միջնորդությամբ Պուտին-Զելինսկի հանդիպման կազմակերպման համար։ Բայց պատերազմի դադարեցումը հեշտ գործ չէ, ի վերջո Թրամփը խոստացել էր նախագահ ընտրվելուց հետո 24 ժամվա ընթացքում կանգնեցնել պատերազմը, սակայն արդեն ամիսներ շարունակ աշխատում է այս ուղղությամբ, բայց դեռ վաղ է խոսել լիակատար հրադադարի մասին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն ՎարդանյանԻնչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 22-ի համար Արևային վահանակների համար. Չինական Solis արտադրողը հայտարարել է կենցաղային էներգիայի կուտակման համակարգերի շարքի թողարկման մասինԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին Շուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՉպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ
Ամենադիտված