Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)


Մի կաթիլ մեղրի՞, թե ավելի խորը արմատներով պատմություն․ մանրամասներ՝ Արզականում գիշերը արյունալի միջադեպից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ կեսգիշերին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն: 

MediaHub-ը տեց, որ վիրավորներն են Չարենցավան խոշորացված համայնքի Արզական գյուղի բնակիչներ 25-ամյա Արամայիս Նավասարդյանը, որը հիվանդանոց է ընդունվել «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, և 25-ամյա Մերուժան Եղիազարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի կտրած ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ: Վերջինս նույն օրը ժամը 02-ի կողմերը Չարենցավանի շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի «Հերացի» հիվանդանոց:

Նրանց դանակահարել է նույն գյուղի բնակիչ, 26-ամյա Հայկազ Մ-ն: 

Մեզ պատմեցին, որ մի կաթիլ մեղրի պատմություն է եղել, որը, սակայն, ինչպես հասկացանք, իր արմատներն է ունեցել։ 

Գյուղում պտտվող խոսակցությունները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասական, դրա համար դժվար է այս պահին գնահատական տալ՝ ով է եղել վիճաբանության իրական մեղավորը, ինչ է պատահել իրականում կամ ինչ է թաքնված եղել այս արյունալի միջադեպի խորքում։ Մեզ միայն ասացին, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Հարություն և Վարդգես Մնացականյան եղբայրները, որոնք հորեղբոր թոռներ են, իրենց տան մոտ կանգնած են եղել, և Համբարձում անունով մեկը մեքենայով արագ վարել է իրենց փողոցով, Մնացականյաններն էլ դիտողություն են արել իրենց համագյուղացուն, թե ինչո՞ւ է արագ վարում։ Համբարձումն էլ պատասխանել է, թե՝ «իմ գյուղի մեջ ես ոնց ուզենամ, նենց էլ կքշեմ», որից հետո առաջացել է վիճաբանություն, Համբարձումը կանչել է իր ընկերներին, մտերիմներին, որոնք «Նիվաներով» ու այլ մեքենաներով եկել ու սկսել են դաժանորեն ծեծել Մնացականյան եղբայրներին։ Նրանցից Հարությունի հարազատ եղբայրը՝ Հայկազ Մ-ն, տեսնելով իր ծեծված եղբայրներին, դանակը հանել ու սկսել է պաշտպանել հարազատներին։ Արդյունքում երկու հոգի՝ դանակահարված, երկու հոգի էլ՝ տարբեր աստիճանի վնասվածքներով, կոտրվածքներով հայտնվել են հիվանդանոցում։ Հայկազին իրավապահները հայտնաբերել են, նա այժմ ձերբակալված է։ Ասացին՝ ծեծվածներից մեկի ծնոտն է կոտրած, մյուսի՝ քիթը։ Վիրավորներից մեկը Աբովյանի, մյուսը՝ Չարենցավանի հիվանդանոց են տեղափոխվել, իսկ դանակահարվածները «Չարենցավանի» ԲԿ-ում են, վիրահատվել են։ 

Այս ամենի տակ նաև որոշակի քաղաքական ենթատեքստ էլ են դնում արզականցիները, ասում են՝ ՔՊ-ականների ու ոչ ՔՊ-ականների միջև վեճ է եղել սա, մասնավորապես՝ ծեծված Մնացականյան եղբայրները մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին, ծանր մարտական ուղի են անցել, իսկ մյուս կողմն էլ մերձիշխանական շրջանակներից են։ Մեզ նաև այլ անուններ տվեցին, որ միջադեպին խառնված են եղել նաև Արզականում հայտնի Հարութ և Վարդան եղբայրները, որոնք մշտապես աչքի են ընկել իրենց քրեական պատմություններով, ասացին՝ ուզում են ամեն գնով իրենց ազդեցության տակ պահել գյուղը իրենց «բեսպրիդելով», և որ այս վեճից առաջ նաև եղբայրներից Հարութի տղան իր զարմիկին է ծեծած եղել, և, ըստ տեղեկությունների, այս վիճաբանության հիմքում նաև այդ ծեծն է ընկած եղել։ Բայց թե ով ում բարեկամն է, ումից է, իրականում, սկսել վիճաբանությունը, ով է մեղավոր, իսկ ով՝ ավելի մեղավոր, դժվար է ասել, հավանաբար կպարզի նախաքննությունը։

Պարզ է միայն այն, որ Արզական գյուղում հաճախակի են լինում այսպիսի դեպքեր, երբ տարբեր խմբեր իրար դեմ են դուրս գալիս՝ փորձելով ուժով հարցեր լուծել, իրենց ազդեցությունը տարածել միմյանց վրա։ 

Մենք դիմեցինք նաև ՆԳՆ լրատվական ծառայությանը՝ հասկանալու, թե իրենց մասով ինչ կարող են ասել։ ՆԳՆ-ից հայտնեցին նույնը, ինչ վերևում էր նշված, որ օգոստոսի 22-ին, կեսգիշերն անց ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, որ դանակահարված վիճակում 25-ամյա երկու երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։

«Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հետևյալը, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երիտասարդների և իրենց համագյուղացի մեկ այլ երիտասարդի միջև, և վերջինս պարզաբանումների ընթացքում դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց։ Դեպքից մի քանի ժամ անց՝ լուսադեմին, կասկածվողը Կոտայքի մարզի Լուսակերտ բնակավայրում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։ Ներկամումս ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,-ասացին ՆԳՆ լրատվականից։

Վահե Մակարյան

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Ամենադիտված