Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Իսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար


«Կախիչ օպերացիայից» մինչև պետական պարտք․ Նարեկ Կարապետյանը` կառավարության աշխատանքի մասին

Past.am-ը գրում է․

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը սոցիալական ցանցի իր օգտահաշվի եթերում անդրադարձել է Հայաստանի ներկայիս կառավարության աշխատանքին՝ առանձնացնելով դպրոցաշինության, ճանապարհաշինության և պետական պարտքի թեմաները։ Նա ընդգծել է, որ այս ոլորտներում կառավարության քայլերը հաճախ ավելի շատ վնաս են տվել պետությանը, քան օգուտ։

Դպրոցաշինություն և «կախիչ օպերացիա»

Կարապետյանը հիշեցրել է, որ մինչև 2024 թվականը դպրոցաշինության ծրագրերը իրականացվում էին նորմալ ընթացքով․ վարկեր էին ներգրավվում, մրցույթներ կազմակերպվում, և դպրոցները կառուցվում էին համեմատաբար մատչելի գներով։ Սակայն իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ երկրի ղեկավարի դպրոցներից մեկում կատարած այցի ժամանակ տեղի ունեցավ հանրահայտ «կախիչ օպերացիան»։

Նրա խոսքով՝ այդ գործողությունից հետո մրցույթների գներն անհասկանալիորեն թանկացան․ եթե նախկինում մեկ դպրոցի շինարարությունն արժեր մոտ 900 միլիոն դրամ, ապա նույն նախագծով հետագայում այն բարձրացավ մինչև 14 միլիարդ դրամ։ «128 դպրոցի շինարարության մրցույթների արդյունքում մեր երկիրը մոտ 120 միլիոն դոլար ավել է վճարել միայն ղեկավարի էմոցիոնալ պահվածքի պատճառով»,– ընդգծեց Կարապետյանը։

Նա համոզված է, որ խնդրի պատճառը ոչ թե նախագծերի որակն էր, այլ պետության կողմից գործարարների վրա ավելորդ ճնշումները․ «Որքան պետությունը ուժային մեխանիզմներով խստացնում է վերահսկողությունը, գործարարներն այդքան բարձրացնում են գները՝ իրենց ռիսկերը փոխհատուցելու համար»։

Ճանապարհաշինության «ոչ հերոսական» ցուցանիշները

Նարեկ Կարապետյանը խոսել է նաև ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին։ Նրա դիտարկմամբ՝ կառավարությունը տարեկան կառուցում է մոտ 500 կմ ճանապարհ, ինչը ներկայացվում է որպես մեծ ձեռքբերում։ Սակայն, ըստ նրա, դա պարզապես նորմալ պետական պարտականություն է․ «Վրաստանում, առանց ավելորդ գովազդի, նույնքան ռեսուրսներով տարեկան կառուցվում է շուրջ 1000 կմ ճանապարհ»։

Կարապետյանը ընդգծեց, որ նման ցուցանիշները հերոսություն չեն, այլ նվազագույնը, որ պետք է ապահովի յուրաքանչյուր կառավարություն։

Պետական պարտքի վտանգավոր աճը

Կարապետյանը առանձնահատուկ շեշտ դրեց պետական պարտքի դինամիկայի վրա։ Նրա խոսքով՝ անկախության առաջին 27 տարում Հայաստանը կուտակել էր շուրջ 6 միլիարդ դոլարի պարտք։ Իսկ վերջին յոթ տարում՝ նույնքան։ «Այս կառավարությունը տարեկան միջինում ավելացնում է մոտ 1 միլիարդ դոլար պարտք։ Յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա արդեն ընկնում է միջինում շուրջ 10 հազար դոլար պարտքային բեռ»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ գումարները հիմնականում չեն ուղղվում արտադրական հզորությունների զարգացմանը կամ տնտեսական եկամուտներ ապահովող նախագծերին, այլ գնում են ընթացիկ պակասուրդի լրացմանը։ Արդյունքում՝ պարտքի սպասարկումը դառնում է բյուջեի երկրորդ ամենամեծ ծախսային հոդվածը՝ բանակի և սոցիալական ծախսերից հետո։

Պետական կառավարման արդյունավետության խնդիրը

Կարապետյանը վստահ է, որ Հայաստանի հիմնական խնդիրը ոչ միայն կոռուպցիան է, այլև ոչ էֆեկտիվ պետական կառավարումը։ Նրա առաջարկն է՝ ներդնել պատասխանատվության հստակ մեխանիզմներ, երբ պետական պաշտոնյաների աշխատավարձերն ու կարիերան կախված կլինեն իրենց աշխատանքի արդյունքներից․ «Ով պետությանը տասնյակ միլիոնների օգուտ է տվել, պետք է արժանանա բարձր վարձատրության։ Իսկ ով վնաս է հասցրել՝ պարտավոր է կրել պատասխանատվություն»։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը կանգնած է վտանգավոր իրավիճակի առաջ․ պարտքը շարունակաբար աճում է, իսկ դրա փոխարեն պետությունը չի ստեղծում եկամտաբեր համակարգեր։ «Պետական պարտքի վրա հիմնված տնտեսական զարգացումը վերջում հասարակության գրպանից է փակվելու՝ գնաճի և հարկերի բարձրացման տեսքով»,– ամփոփեց նա։

 

@PastOnline

Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին
Ամենադիտված