Անչափահասը գայթակղությանը չի դիմացել և առևանգել է մեքենան
TV17-ամյա Կարենը բերման է ենթարկվել մեքենա գողանալու կասկածանքով: Ոստիկանությունում Կարենն ասել է, որ ավտոմեքենան գողանալու մտադրություն չի ունեցել, ուղղակի գայթակղությանը չի դիմացել. «Որոշեցի նստել, գնալ Ագարակաձոր,թողեցի էնտեղ գնացի տուն»:
Նշենք, որ Փետրվարի 16-ի ցերեկը ոստիկանության Եղեգնաձորի բաժին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ փախցրել են իր մեքենան: Նա հայտնել է, որ իր մեքենան կայանված է եղել Եղեգնաձորի Ավագյան փողոցում՝ դռները բաց ու բանալին էլ վրան:
Նա մեկ ժամով մտել է մի շենք, դուրս եկել եւ նկատել, որ մեքենան չկա: