Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Բիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե ԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ


Հայկ Աֆրիկյանը` երկու տարբեր դերերում. Դերասանի գարնանային անակնկալը

«Ճակատագրի գերիները», «Աննա», «Դիմակահանդես», «Անուրջներ» եւ «Անցյալի ստվերներ» հեռուստասերիալներից հայտնի ու սիրված դերասան Հայկ Աֆրիկյանին տեւական ժամանակ է` չենք տեսնում նոր ֆիլմերում: Սակայն շատ շուտով եթերային այդ բացն էլ կլրացվի, քանի որ արդեն 10-15 օր է, ինչ Հայկը զբաղված է  նոր հեռուստասերիալի աշխատանքներով: Հայկին կարոտած երկրպագուներին շտապենք ուրախացնել եւս մեկ փաստով. Ֆիլմում դերասանին կտեսնենք ոչ թե մեկ, այլ, միանգամից, երկու տարբեր դերերում:

«Անցյալ» կոչվող հոգեբանական հեռուստասերիալի եւ երկար ժամանակ եթերում չլինելու մանրամասներով Հայկը սիրով կիսվեցNEWS.am STYLE-ի հետ.

«Կարելի է ասել` սա լինելու է ֆիլմի ֆորմատով հեռուստասերիալ. փորձելու ենք անել այնպես, որ այն տարբերվի սերիալային ձեւաչափից: Սա լուրջ ֆիլմ է` հոգեբանական ծանր լուծումներով, սակայն, միգուցե, հետագայում մի քիչ թեթեւանա սցենարը: Ֆիլմը սկսվում է անցյալից` մեկ տարի առաջվա գործողություններից: Գլխավոր դերում հանդես եմ եկել ես, մարմնավորում եմ հենց Հայկ անունով հերոսին, իսկ հետագայում խաղալու եմ նաեւ նրա երկվորյակ եղբոր դերը, որը հոգեբանական խնդիրներ ունեցող երիտասարդ է: Խաղային առումով այդ հերոսն ինձ համար շատ հետաքրքիր կերպար է»,-նշեց դերասանը, որը նաեւ ֆիլմի ռեժիսորն է:

Ֆիլմում կտեսնենք նաեւ Հակինթ Բաղդասարյանին, Մարիաննա Գեւորգյանին, Սեմ Ասատրյանին, Արսեն Լեւոնյանին, Ալեքսանդր Բաբասյանին, Լուիզա Շերմազյանին, Նիկոլայ Եղիազարյանին, Ռուզան Վիթին եւ Նանե Արզումանյանին: Ի դեպ, Նանեն մարմնավորում է հնց համանուն հերոսուհուն, որը գլխավոր հերոսի սիրած աղջիկն է.

«Բացի տաղանդավոր դերասաններ լինելուց, նրանք նաեւ իմ շատ լավ ընկերներն են: Առհասարակ, մեր թիմում անտաղանդ ու պատահական մարդիկ չկան` սկսած դերասաններից, վերջացրած օպերատորներից: Բոլորն էլ սիրված են, բայց ցավում եմ, որ նրանցից շատերը մոռացված են: Ի դեպ, այնտեղ նկարահանվել են նաեւ իմ` «Level One» ստուդիայի տաղանդավոր սաներից մի քանիսը:  Իսկ ֆիմի սաունդթրեքը լինելու է շատ տաղանդավոր Անի Քրիստիի «Ինձ մի մեղադրիր» երգը»:

Հայկի հետ խոսեցինք նաեւ եթերից երկարատեւ բացակայության պատճառներից: Մեր հարցին դերասանը պատասխանեց հետեւյալ կերպ.

«Այսպես կարող եմ դա բացատրել. Երեւի արվեստում ինչ-որ մի բան իր տեղում չէ»,-այնուհետեւ հավելեց.

«Միգուցե բացակայությունս պետք է լրացնեի ինչ-որ ասելիքով: Եվ ահա այս գաղափարի շուրջ համախմբվեցինք իմ լավ ընկեր Պողոս Ամիրխանյանի հետ, որը սցենարի հեղինակն ու ֆիլմի պրոդյուսերն է: Կարծում եմ` մեր ֆիլմում կա ծանրություն, որն այսօր պակասում է հայկական հեռուստասերիալների մեծամասնությանը: Հուսով եմ` այն կսիրվի հեռուստադիտողի կողմից եւ նրանք ուրախությամբ կդիմավորեն իրենց սիրելի դերասաններին: Ի վերջո, ամեն ինչ իրենց համար ենք ստեղծում»:

Հայկը դեռեւս դժվարացավ նշել, թե ֆիլմը երբ եթերում կլինի, սակայն իր խոսքով` եթե ամեն ինչ իրենց ծրագրածով ընթանա, ապա «Անցյալ» հեռուստասերիալի պրեմիերան կկայանա Ապրիլի 7-ին` մայրության եւ գեղեցկության օրը, սակայն դերասանը նախընտրեց առայժմ գաղտնի պահել այն հեռուստատեսսության անունը, որով կհեռարձակվի նոր հեռուստասերիալը.

«Միայն կարող եմ ասել, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները եւս հնարավորություն կունենան դիտել այն»,-ասում է Հայկը, որը ֆիլմին զուգահեռ զբաղվում է նաեւ երաժշտական գործունեությամբ: Այնպես որ` երգիչ Հայկ Աֆրիկյանի երկրպագուներն էլ շուտով կկարողանան վայելել նրա սոլո երգն ու տեսահոլովակը: 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Հայկ Աֆրիկյանը

NEWS.am STYLE

Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Հայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանԻրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան ԱրաբիաՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Սադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են AP. Թրամփը և Ռուբիոն Հունաստանում ԱՄՆ դեսպանի վերաբերյալ որոշում կկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը Կանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված