Գյումրիում հինգերորդ երեխային սպասող ընտանիքին տուն նվիրաբերեցին
TVԱյսօր Գյումրու խարխուլ տնակներից մեկում պատսպարված, 4 մանկահասակ երեխաներ ունեցող և հինգերորդին սպասող երիտասարդ ընտանիքին «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հանձնեցին նորակառույց, լուսավոր և կահավորված բնակարանի բանալիներ:
Բնակարանը ի պատիվ շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի, նրա ծննդյան օրվա առթիվ, անօթևան ընտանիքին նվիրաբերվեց վերջինիս ընկերների կողմից: Կենտրոնի փոխանցմամբ, Թերեզա Մխիթարյանի միջնորդությամբ միայն ընթացիկ տարում 4-րդ գյումրեցի անօթևան բազմազավակ ընտանիքն է բնակարանատեր դառնում:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության: