Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Տ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն


Ընդամենը յոթ տարի առաջ այս մարդը ապրում էր կիսաքանդ տանը, առանց հեռանկարների, իսկ այսօր փորձում է բեմական խաղ ցուցադրել՝ իրեն ներկայացնելով որպես միակ իշխանություն․ Կամենդատյան

Blog
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Կառավարության ղեկավարը հայտարարում է․ «Ես եմ կառավարությունը, և ով համաձայն չէ, թող դուրս գա ու հեռանա»։

Սա հնչում է ոչ թե որպես ղեկավարի խոսք, այլ որպես բռնապետի քմահաճ սպառնալիք։ Բայց եթե այդ տրամաբանությունը տարածենք պետության մյուս համակարգերի վրա, ստացվում է հետևյալը․

Բանակ

Զինվորը եթե չհամաձայնի հրամանատարի կամ քաղաքական ղեկավարի որոշման հետ, կարո՞ղ է թողնել դիրքը ու հեռանալ։

Ո՛չ։ Զինվորական ծառայությունը հիմնված է պարտքի, ոչ թե անձնական համակրանքի կամ դժգոհության վրա։ Եթե բոլորը հանկարծ որոշեն «չեմ համաձայն, հեռանում եմ», ապա սահմանը մնում է մերկ ու անպաշտպան։
Իսկ կառավարիչը հենց դա էլ է առաջարկում՝ դժգոհներին հեռանալ։ Ստացվում է՝ պետությունը թողնել դատարկ, հանձնված։

Տրանսպորտ

Եթե վարորդը համաձայն չէ ճանապարհային կանոնների կամ երթևեկության կազմակերպման հետ, կարո՞ղ է ուղղակի թողնել ավտոբուսն ու հեռանալ ուղևորներով լի։

Ո՛չ։ Դա կվերածվի աղետի։ Բայց կառավարիչը ժողովրդի հետ է խոսում այնպես, ինչպես վարորդը՝ ուղևորների հետ․ «Ով չի հավանում, իջեք»։ Իսկ ժողովուրդը չի կարող իջնել, որովհետև սա իր երկիրն է։
Էներգետիկա։

Եթե էլեկտրակայանի ինժեները համաձայն չէ պետական քաղաքականության հետ, կարո՞ղ է անջատել կայանը ու հեռանալ։

Ո՛չ։ Որովհետև հոսանքը կվերանա, երկիրը կխավարի։ Եթե այս տրամաբանությունը տարածենք, ապա յուրաքանչյուր մասնագետ կարող է ասել՝ «ես համաձայն չեմ, հեռանում եմ»։ Իսկ պետությունը կանգ է առնում։

Դպրոց

Եթե ուսուցիչը համաձայն չէ կրթական ծրագրի հետ, կարո՞ղ է թողնել աշակերտներին դասարանի մեջ ու հեռանալ։
Ո՛չ։ Որովհետև այդ պահին սերունդը կմնա անգրագետ ու անպաշտպան։ Բայց հենց դա է առաջարկում ղեկավարը՝ ով չի հավանում, թող թողնի։

Այսինքն՝ ղեկավարը իր խոսքերով ոչ միայն իրեն դրեց ժողովրդի վերևում, այլև առաջարկեց քանդել պետության հիմքերը։

Նա ասաց՝ պետությունն իրենով է սահմանվում, ոչ թե հանրային ինստիտուտներով, ոչ թե ժողովրդի կամքով։

Սա ոչ թե ղեկավարի, այլ ֆեոդալի մտածողություն է․ «Ես եմ պետությունը, դուք իմ վասսալներն եք»։

Բայց իրականությունը բոլորին հայտնի է․ ընդամենը յոթ տարի առաջ այս մարդը ապրում էր կիսաքանդ տանը, առանց հեռանկարների, իսկ այսօր փորձում է բեմական խաղ ցուցադրել՝ իրեն ներկայացնելով որպես միակ իշխանություն, համարյա լյուդովիկոս ։

Նա ոչ թե Բոմարշեի հերոս է, այլ ողորմելի դերասան՝ առանց հանդիսատեսի։

Բնականաբար գավառական այս լյուդովիկին պետք է պատասխանեմ նրա ը կերուհու սիրելի Խորենացու ողբից մեջբերումով։

Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԵթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան
Ամենադիտված