Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա


Միլոնավոր դոլարների վնասներ՝ Նիկոլ Փաշինյանի «կախիչ օպերացիայի» արդյունքում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականին Նիկոլ Փաշինյանի այցը Լոռու մի շարք դպրոցներ «կախիչ-ցնցուղ օպերացիա» որակվեց։ Դրանից հետո նա մի քանի պաշտոնյայի «պատերին տվեց»: Օրերս Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, նշել էր, որ Փաշինյանի «կախիչ օպերացիայից» հետո դպրոցաշինության ոլորտում պետությունը մոտ 120 մլն դոլար է կորցրել: «Այդ շոուից հետո մեկ ամսվա ընթացքում մրցույթների գները մեկ դպրոցի հաշվարկով թանկացան մեկ միլիոն դոլարով»,-ասել էր նա:

Դրանից հետո իշխանական լրատվամիջոցներից մեկը ռեպորտաժ էր պատրաստել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ջիլ գյուղում կառուցված դպրոցի մասին՝ անդրադառնալով շինարարության ավարտից հետո առկա թերություններին։ «Փաստ» թերթը մեկնաբանության խնդրանքով դիմեց դպրոցը կառուցած Տ-Քնսթրաքշն ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Լիանա Մանուկյանին, որը նախ տեղեկացրեց, որ այդ դպրոցի կառուցման համար ծախսվել է 849 մլն 343 հազար 166 դրամ։ Իսկ, ահա, հիմա նույն չափի մոդուլային դպրոցների կառուցման արժեքը մեկ միլիարդ երեք հարյուր միլիոնից մինչև մեկ միլիարդ չորս հարյուր միլիոն դրամ է։ «Տարբերությունը՝ մոտ 450 մլն դրամ, առաջացել է 2024 թվականին վարչապետի դպրոց այցի և հանրահայտ «կախիչ օպերացիայի» արդյունքում։ Այժմ մեկ մոդուլային դպրոցի համար հարկատուն վճարում է մեկ միլիոն դոլարով ավելի գումար։ Դպրոցի շինարարության մեկ քառակուսի մետրի արժեքը 900 դոլարից դարձել է 1500 դոլար»,-ասում է Մանուկյանը։

Իսկ ի՞նչ տարբերություն կա Տ-Քնսթրաքշնի կողմից 850 միլիոն դրամով կառուցված դպրոցի և այժմ Հայաստանի տասնյակ համայնքներում 1,3-ից 1,4 միլիարդ դրամով կառուցվող նմանատիպ դպրոցների միջև։ Ըստ Մանուկյանի, տարբերություն չկա, փոխվել է բացառապես մեկ բան։ «Երկրի ղեկավարը եկել է դպրոց և ասել՝ եթե ինչ-որ աշխատանք կատարվի ոչ պատշաճ որակի, «խառնվելու» են ուժայինները։ Որքան ավելանում է ճնշումը գործարարների վրա, այդքանով բարձրանում են գները»,-նշում է նա։

Անդրադառնալով ընկերության կողմից կառուցված դպրոցում առկա թերություններին՝ մեր զրուցակիցը նախ ընդգծում է, որ դպրոցը գտնվում է երաշխիքային սպասարկման մեջ, և այդ ժամկետը նախատեսված է հընթացս ի հայտ եկող թերությունները շտկելու համար։ «Դրանք հիմնականում կրում են կոսմետիկ բնույթ, մեծ մասն արդեն վերացվել է, մնացյալը կվերացվի առաջիկա շաբաթների ընթացքում։ Թերությունների վերացման համար կպահանջվի ընդամենը երեք միլիոն դրամ»։ Այս դպրոցը կառուցվել է պետության կողմից ընկերությանը տրամադրված նախագծի հիման վրա՝ դրանում նշված նյութերով։ «Կառույցն ամբողջությամբ համապատասխանում է նախագծին, որն, ի դեպ, պետության կողմից ընտրված նախագծողը շինարարության սկզբին մեզ տրամադրել էր թերի։ Շինարարության ողջ ընթացքում մեր ուղարկած ազդակներից հետո նախագիծը շտկվել է՝ ձգձգելով շինարարական ողջ պրոցեսը և լրացուցիչ ծախսեր պատճառելով մեր ընկերությանը»,-եզրափակում է Լիանա Մանուկյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները
Ամենադիտված