ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե ԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Ուկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան


Մարդու կյանքի տասներկու փուլ

Տեսեք, թե դուք ինչպես եք իրականացնում կյանքի ծրագիրը եւ ձեր եզրահանգումներն արեք. 

0-ից 7 տարեկան

Այդ տարիքում կյանքի կետը շարժվում է ամենաճարպիկ նշանի տակ` Խոյի: Երեխաների մեջ էներգիան եռում է, նրանք անդադրում են, հետաքրքրասեր, ուզում են բոլորի մասին ամեն ինչ անմիջապես իմանալ, եւ չկա այնպիսի ուժ, որը կարողանար կանգնեցնել նրանց:  Եվ պետք չէ երեխային զսպել այդ տարիքում, ընդհակառակը, անհրաժեշտ է ավելի շատ ազատություն տալ, չէ որ նրա համար շատ կարեւոր է ինքնահաստատվելն ու իր կարողությունները դրսեւորելը:  Ծնողների խնդիրն է երեխային մերձավորի նկատմամբ սիրո եւ կարեկցանքի զգացում ներարկել, թույլ չտալ, որ նրա մեջ եսասիրություն եւ դաժանություն զարգանա: Չէ որ այդ տարիքի եւ Խոյի նշանաբանն է. «Ես ուզում եմ»: Թույլ մի տվեք, որ երեխան նեղացնի կենդանիներին եւ այլ երեխաների, նրան սովորեցրեք խնամքով մոտենալ բնությանը, կամքի ուժ դաստիարակեք: Եթե չկարողանաք մինչեւ յոթ տարեկանը երեխային պատվաստել այդ հատկանիշները, երբեք չեք կարողանա: 

7-ից  14 տարեկան

Կյանքի կետը տեղափոխվում է դեպի «կուլակ» Ցուլը: Այդ պատճառով, պարոնայք ծնողներ, տուրք մի տվեք ձեր զավակի բոլոր նյութական ցանկություններին եւ կամակորություններին: Կյանքի այդ փուլում անհրաժեշտ է նրան սովորեցնել վերահսկել սեփական հույզերը, հատկապես կատաղությունն ու ագրեսիան: Անհրաժեշտ է զարգացնել եւ մարզել սեփական հիշողությունը: Ջանացեք «կուլտուրական», բայց ամուր եղանակով ձեւավորել անաչափահասի շրջապատը, որովհետեւ այդ տարիքում նրանում ամբոխի բացասական էներգիան է կուտակվում, ինչը կարող է հետագայում դրսեւորվել դաժանությամբ, շրջապատի հանդեպ անհաշտությամբ:  Բայց ոչ էլ երեխային մեկուսացրեք տարեկիցներից: Մեծ նշանակություն ունի նրանց հանդիպումների վայրը եւ մթնոլորտը: Կարեւոր է նաեւ դնել համակարգային ուսուցման հիմքերը: Ջանացեք, որ երեխան ավելի շատ յուրացնի ամեն տեսակ ուսումնական նյութ, որքան շատ, այնքան լավ: Այդ տարիքում երեխային բավականին հեշտ է սեր ներարկել արվեստի եւ գեղագիտության հանդեպ: Երաժշտական եւ գեղարվեստի դպրոցներում սովորելու ամենահարմար ժամանակն է: Իսկ 13–14 տարեկանում անհրաժեշտ է նախնիներին եւ արմատներին ճիշտ վերաբերմունք ներարկել եւ ձեւավորել: Կարելի է դատողություններ անել նաեւ փիլիսոփայական թեմաներով: Արդեն ժամանակն է: 

15-ից 21 տարեկան

Կետը շարժվում է Երկվորյակների նշանով: Ժամանակն է ակտիվորեն զարգացնել ինտելեկտը եւ ինքնուրույն մտածողությունը: 15–16 տարեկանում մարդը սոցիումի մեջ է մտնում, որն իր օրենքներն ու կանոններն ունի, որոնք պիտի սովորի պահպանել, որպեսզի հասարակությունն ընդունի նրան:  Անհրաժեշտ է հաղթահարել անգիտակցականությունը, անպատասխանատվություն, բամբասանքների եւ սպեկուլյացիաների հակումը: Ծնողների համար վաղուց արդեն ժամանակն է զբաղվել երեխաների սեռական դաստիարակությամբ, թե չէ ինքնուրույն ամեն ինչ կիմանան  (ընդհանրապես կարծում եմ, որ սեռական դաստիարակության վերաբերյալ այդ խորհուրդները հնացել են, ավելի վաղ սկսեք դա): Այս տարիքում օգտակար է շատ ճամփորդել, ճանաչել այլ երկրների մշակույթները, բազմազան տեղեկություններ կուտակել:  

21-ից 28 տարեկան

Կյանքի կետը Խեցգետնում է: Դա ամեն մարդու կյանքում շատ կարեւոր փուլ է: Գլխավոր խնդիրը ներաշխարհի կատարելագործումն է, ավագ սերունդների փորձառության հիման վրա արժեքների սեփական համակարգի ձեւավորումը: Ինքնավերլուծությամբ զբաղվելով եւ ոգեղեն կատարելագործմամբ՝ մարդը պիտի ջանա ազատվել շատ բացասական հատկանիշներից` կասկածամտությունից, շրջապատից մեկուսացածությունից, ագահությունից: Այս տարիքում դժվարը 25–26 տարեկանի սահմանը հաղթահարելն է, երբ մարդուն տիրում է ամեն ինչ թողնելու եւ կյանքը նորից սկսելու ցանկությունը: Այս շրջանում շատ կարեւոր է ճիշտ ընտրություն կատարել, որովհետեւ շատերն արդեն ընտանիք են ստեղծել: Հաճախ սխալ արարքներն ավերում են ոչ միայն նրա, այլեւ մերձավորների կյանքը:  Սխալներ թույլ չտալու համար անհրաժեշտ է ծնողների եւ ազգականների, ուղղակի ավագ սերնդի հետ հոգեւոր ամուր կապեր հաստատել: Դժվար իրավիճակում նրանք ի վիճակի են իրոք օգնել եւ խոսքով, եւ գործով: 25–26 տարեկանը երեխաների ծննդի համար ամենաբարենպաստ ժամանակն է, որովհետեւ նրանք ծնողներից փոխառում են նրանց անհատականության ամենալավ որակները:

28-ից 35 տարեկան

Կյանքի կետը Առյուծում է: Սկսում են արկածախնդրության, հարբեցողության, թմրամոլության հակումներ դրսեւորվել, էներգիայի հոսք է առաջանում, որը ոչ բոլորը կարող են ճիշտ օգտագործել, շատերը սկսում են այն իզուր ծախսել` տրվելով հաճախ ունայն եւ անիմաստ զվարճանքների: Գայթակղությունների դեմ պայքարի ամենալավ միջոցը փիլիսոփայությամբ, կրոնով, ընթերցանությամբ զբաղվելն է, որոնք մեծացնում են բարոյականությունը եւ հոգու մաքրությունը:   Շատ կարեւոր է փիլիսոփայական ճիշտ աշխարհայացք ընտրել, աղանդավոր չդառնալ, չկուտակել բացասական էներգետիկա, որն ի վիճակի է ավերել մարդուն:  Շրջադարձային է մինչեւ 32 տարեկանը: 28 տարեկանից ընտանեկան խնդիրները երկրորդ պլան են գնում, կարեւոր է դառնում սեփական ես-ը:  Մարդը ջանում է իրեն դրսեւորել կոլեկտիվում, որպեսզի իրեն նկատեն եւ գնահատեն: 29 տարեկանում առաջին անգամ ամփոփում են ապրած տարիները:  Կանանց համար շատ կարեւոր ժամանակաշրջան է 32 տարեկանը: Զգացմունքների փոփոխության, անձնական հարաբերությունների վերանայման ժամանակն է: Այս տարիքում հաճախ են ամուսնալուծվում, սիրային նոր կապեր են հաստատում: Պետք է ջանալ վերլուծել անցյալը, կշռադատել  «կողմը» եւ «դեմը», ամեն ինչ չկտրել-թափել: Նոր զգացմունքները կարող են կարճ տեւել, երբեմն` ընդամենը մի տարի:

42-ից 49 տարեկան

Կյանքի կետը շարժվում է Կշեռքի նշանով: Այդ ժամանակաշրջանում մարդը ջանում է տրվել 42 տարեկանում ստեղծագործաբար ընտրված գործին: Այդ տարիքը դեռեւս  «ուշ ամառ» են կոչում, երբ վրա են հասնում ներդաշնակությունը եւ հասունությունը ինչպես անձնական, այնպես էլ սոցիալական կյանքում: Այն ամենը, ինչ կուտակվել է անցած տարիների ընթացքում, վերլուծվել է, համակարգվել եւ իրականացման է սպասում: Կշեռքի գլխավոր մոլորակը Վեներան է: Հենց նա է ղեկավարում մարդուն ավելի ամուր ներդաշնակ կապեր ստեղծելու, գործերում եւ զգացմունքների մեջ էթիկայի եւ բարոյականության կանոններին հետեւելու ձգտման մեջ: Այդ ժամանակահատվածում պետք է սոցիալական կապեր հաստատել, նոր աշխատանքի տեղավորվել, ի ցույց դնել սեփական կազմակերպչական կարողությունները եւ վերացնել թերությունները, ինչպես օրինակ եսակենտրոնությունը, ինքնասիրահարվածությունը, բռնակալության հակումը: Հաջող ժամանակ է տաղանդները զարգացնելու համար, եթե ունեք այդպիսիք: 

49-ից 55 տարեկան

Կարիճի ժամանակաշրջանն է: Ցանկացած մարդու, հատկապես` կանանց կյանքում դժվար, կրիտիկական ժամանակաշրջան է: Ստիպված են լինում փոխել վաղուց ձեւավորված հայացքները, ինչը շատ դժվար է անել: Հայացքները դժվարությամբ  եւ ցավոտ են կոտրվում: Ֆիզիկական առումով շատերի մոտ ուռուցքային հիվանդություններ են առաջանում, շատերի մոտ  (հատկապես 52 տարեկանում) դիտարկվում է սեռական համախտանիշ` սեռական մեծ անբավարարվածություն: Կարիճի տարիքում մարդը հսկայական ինքնաավերիչ ուժի է տիրապետում եւ նպատակին հասնելու համար հաճախ պատրաստ է վա-բանկ գնալ:  Անհրաժեշտ է վերահսկել սեփական հույզերը, բայց ոչ մի դեպքում չփակվել ինքն իր մեջ եւ զբաղվել ինքն իրեն թաղելով:  

Հաճախ դուրս եկեք հասարակություն, հանդիպեք ընկերներին, զբաղվեք հոգեբանության ուսումնասիրությամբ, ստեղծագործական աշխատանքով կամ կոլեկտիվ գործունեությամբ: Այդ ժամանակաշրջանը բարենապաստ է կախարդական եւ գաղտնի կարողությունների զարգացման համար: Դրան հատկապես հակված են  52 տարեկան կանայք: Իսկ նրանց, ովքեր մինչեւ այդ շրջանը սխալ կենսակերպ են վարել, ճակատագիրն ուղղվելու, մոլորություններից հրաժարվելու եւ լիովին նոր փիլիսոփայական հիմքերի վրա կյանք սկսելու հնարավորություն է տալիս:  

56-ից 63 տարեկան

Այս տարիքում կյանքի կետը շարժվում է Աղեղնավորի նշանով:  Մարդը սկսում է ձգտել դեպի փիլիսոփայություն կամ կրոն: Շատերի մոտ  փութագար հակում է առաջանում դեպի այն գիտելիքները, որոնք ինչ-որ ժամանակ չեն հասցրել ձեռք բերել: Ուզում են միանգամից մի քանի գիտություն ճանաչել, տարբեր փիլիսոփայական ուղղություններ: Բայց, որպես կանոն, դա չի հաջողվում: Մերկուրին մեկուսացած է, եւ շատ բան ցանկանալով, մարդը ընդհանրապես ոչ մի արդյունքի չի հասնում: Ջանացեք մեկ բան ընտրել եւ այդ առարկան ավելի խորն ուսումնասիրել:  56 տարեկանում մարդը սոցիումի եւս մի ստուգում է անցնում: Այստեղ ի հայտ են գալիս այն բոլոր սխալները եւ վրիպակները, որոնք նա թույլ է տվել  37 եւ 38 տարեկանում: Ով ճիշտ է մոտեցել իր կյանքի այս փուլին,  հասարակությունում բարձր պաշտոններ է զբաղեցնում: Ստուգումը չանցածները չեն հասնում իրենց առջեւ դրված նպատակներին եւ անցնում են վաստակած հանգստի: 

63-ից 70 տարեկան

Կյանքի կետը շարժվում է Այծեղջյուրով: Վերջին հնարավորությունն է:  Հենց 63 տարեկանում է մարդը կատարում իր վերջին ընտրությունը, երբ ցանկության դեպքում նա ԿԱՐՈՂ է փոխել իր կյանքը: Նա, ով սխալ ընտրություն է կատարում, որպես կանոն  հեռանում է կյանքից կամ էլ խորապես ավերում է այն: Դա հատկապես վերաբերում է այն մարդկանց, որոնք ձգտում են ուրիշ ընտանիք ստեղծել. դեպքերի   90 տոկոսում ոչինչ դուրս չի գալիս: Հինն ավերել հնարավոր է, իսկ նորը ստեղծելը գործնականում անիրական է: 

Այծեղջյուրի տարիքում անհրաժեշտ է հրաժարվել որոշ կարծրատիպային  պատկերացումներից, վերջնականապես մշակել կենսական, փիլիսոփայական առանցքը եւ սովորել հստակ գնահատական տալ յուրաքանչյուր երեւույթի, յուրաքանչյուր իրադարձության, բայց ոչ մի դեպքում չփաթաթել սեփական կարծիքը եւ ուշադիր լսել ընդդիմախոսներին:  Շատ կարեւոր է ճիշտ կառուցել հարաբերությունները մտերիմների հետ, որովհետեւ շատերն այդ տարիքում ջանում են նրանց հանդեպ բռնակալություն դրսեւորել: Ջանացեք ձեր մեջ դիվանագիտություն, փոխզիջումներ անելու կարողություն մշակել:

70-ից 77 տարեկան

Ջրհոսի ժամանակն է: Կյանքի հայեցման, դրան փիլիսոփայական, կողմնակի դիտորդի  հայացքով նայելու ժամանակն է: Ամբողջ կյանքի ընթացքում մարդը փոխում է շրջապատող աշխարհին իր վերաբերմունքը, փոխում է առաջնահերթությունները: Մանուկ հասակում ասում ենք`  «Ես»: Պատանի հասակում` «Ես եւ աշխարհը»: Հասուն տարիքում` «Աշխարհը եւ ես»: Ջրհոսի տարիքում մնում է միայն  «ԱՇԽԱՐՀԸ»: Դա ընկալման չորրորդ աստիճանն է` կյանքի եւ դրանում մեր տեղի գիտակցման ամենակարեւոր աստիճանը: Եթե տարիների հետ աշխարհի նման ընկալում չի ձեւավորվում, մարդու հոգեւոր որակներն աստիճանաբար սկսում են մարել, նա ընկնում է զառամախտի (маразм) մեջ, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է ֆիզիկական մարմնի փլուզման: Ջրհոսի ժամանակը միայնությունից կամ սեփական կեսի հետ ընտանեկան առանձնացումից հաճույք ստանալու ժամանակն է, որովհետեւ կյանքի ծրագիրն արդեն իրականացվել է: Բայց, կյանքը վայելելով, իմաստնություն եւ մարդասիրություն դրսեւորեք, այդ դեպքում շրջապատը կհարգի ձեզ խորամտության, արդարամտության եւ կյանքի օրենքների խոր իմացության համար:  

77-ից 84 տարեկան

Կյանքի կետը շարժվում է Ձկան նշանով. Ավարտվում է կենսական ցիկլը: Մարդու համար ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, նա կապ է զգում բնության հետ, բնության հետ միաձուլում: Վրա է հասնում հոգեւոր, տիեզերական ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ:  Մարդը վայելում է կյանքը: Նա, ով ճիշտ է բաշխել կենսական ուժերը, այդ ժամանակ պիտի ճանապարհորդի, օտար մշակույթներ ճանաչի` լրացնելով ամեն երկրայինի ճանաչողության պակասը:  Հենց այդ շրջանում է բարձր ոգեղենությամբ մարդկանց մոտ անցում կատարվում դեպի տիեզերական աղբյուրներ: Մարդը միաձուլվում է Տիեզերքի հետ, բայց երբեմն  նա ստիպված է վերադառնալ երկիր: Եվ ՎԵՐՋ: Համաձայնեք, մտածելու բան կա:  

 

Աղբյուրը` Klubber

 

NEWS.am STYLE

ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Հայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանԻրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան ԱրաբիաՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Սադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են AP. Թրամփը և Ռուբիոն Հունաստանում ԱՄՆ դեսպանի վերաբերյալ որոշում կկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը Կանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico
Ամենադիտված