Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին


ՀԷՑ-ի գործը դառնում է իշխանության խարանը․ Փաշինյանի հայտարարությունները նպաստում են Սամվել Կարապետյանի հաղթական դատավարությանը

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ապօրինի պետականացումը շարունակում է մնալ ՀՀ գործող իշխանությունների կոկորդին, և դրա հետևանքները ծանր են լինելու երկրի համար։

Երեկ կառավարությունը փոխել է իր իրավաբանական ներկայացուցիչներին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում ընթացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցի գործով։ Օգոստոսի 21-ին գործադիրը 3.25 մլն դոլար էր հատկացրել՝ ԱՄՆ-ում գործող Arnold & Porter իրավաբանական ընկերության ներգրավման համար։ Սակայն ընդամենը երկու շաբաթ անց իշխանությունները հրաժարվեցին այդ ընկերության ծառայություններից՝ փոխարինելով այն Foley Hoag LLP-ով։

Կառավարությունը չի տվել ողջամիտ բացատրություն նման շրջադարձի համար։ Ըստ պաշտոնական վարկածի՝ իբր բացահայտվել են շահերի բախման հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Arnold & Porter-ի հետ գործակցությանը։ Մամուլում, սակայն, շրջանառվում են տեղեկություններ, որ ամերիկյան հեղինակավոր ընկերությունը պարզապես հրաժարվել է աշխատել Փաշինյանի թիմի հետ՝ կանխատեսելով պարտությունը։ Վերջին 60 գործերից 53-ում հաղթած ընկերությունը, հավանաբար, չի ցանկացել իր հեղինակությունը վտանգել Հայաստանի գործով։

Այս որոշման վրա կարող էր ազդել նաև Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը։ Հուլիսին արբիտրաժը որոշում էր կայացրել արգելելու «ՀԷՑ»-ի բռնագանձման քայլերը, իսկ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հայտարարել էր, որ այն պարտադիր կատարման ենթակա է։ Փաշինյանը հակադարձել էր․
«Կառավարությունը ես եմ։ Չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կան մարդիկ, որոնք այլ կարծիք ունեն, թող հիմա դուրս գան, եթե ոչ՝ ես ինքս կհանեմ»։

Հաջորդ իսկ օրը Դրմեյանը պաշտոնանկ արվեց, իսկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ հայտարարեց, որ Հայաստանը չի կատարելու արբիտրաժի որոշումը։

Այս սկանդալային հայտարարությունները խիստ վնասել են Հայաստանի դիրքերին միջազգային դատարանում։ «ՀԷՑ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը հեգնանքով արձագանքեց․
«Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին։ Եվս մեկ նման հայտարարություն, և մեր հաղթանակը դառնում է անխուսափելի»։

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն էլ նախօրեին արձագանքեց․
«Պարոն Փաշինյանի հիստերիկ հայտարարությունը՝ «Կառավարությունը ես եմ», ասում է ամեն ինչ այս «ժողովրդավարության» մասին, որը Արևմուտքում փորձում են գովաբանել»։

Մինչ Փաշինյանի կառավարությունը խաթարում է Հայաստանի միջազգային հեղինակությունը, կալանավորված Սամվել Կարապետյանը շարունակում է իր բարեգործական ձեռնարկները։ «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը հայտնել է, որ Գյումրիի հռչակավոր «Վառեմ-մարեմ» շենքը վերականգնվում է հենց Տաշիր ընկերության և անձամբ Սամվել Կարապետյանի միջոցներով։

Լայն թափով ընթանում են նաև «Մեր ձևով» շարժման աշխատանքները։ Իր ուղերձում Սամվել Կարապետյանը նշել է․
«Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով։ Անելու ենք՝ Մեր ձևով»։

Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված