ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համար Ֆրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում


Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի

Հասարակություն

Էլենն ու Դավիթը միմյանց ծանոթ չեն։ 2025-ի անմոռաց ամառը նրանք անցկացրել են Լոռու և Կոտայքի մարզերում՝ ինքնազարգացման ու կայացման մեծ ուղի անցնելով տարբեր ամառային ճամբարներում. Էլենը՝ ճամբարականից մինչև մեթոդիստ, Դավիթը՝ կազմակերպիչ։

Երկու մասնակից՝ Հայաստանի երկու տարբեր ճամբարներում. ի՞նչն է նրանց միավորում։ 

Էլեն Տիգրանյան, Երևան

«Դուք գիտեի՞ք, որ խարույկները տեսակներ ունեն՝ աստղաձև, հյուղակ, ջրհոր։ Կախված այն բանից՝ ինչ ես ուզում այդ պահին. լուսավորել, տաքանալ, թե սնվել։ Եվ միայն դա չէր և ամենակարևորը դա չէր, որ չգիտեի մինչ ճամբար գնալը:

Այստեղ հասկացա, որ մարդկանցից առաջին տպավորությունը` դրական կամ բացասական, կարող է խաբուսիկ լինել: Ընկերները ճանաչվում են ճանապարհին․ ճամբարի ընկերները ոչ միայն կյանքի, այլև լեռների ընկերներ են։ 

Լեռ բարձրանալիս, երբեմն թվում է՝ վերջին շունչդ է, բայց մեկ էլ տեսնում ես՝ առջևից գնացողն առանց շրջվելու հետ է տարել ձեռքերը և մեկնել քեզ՝ ափերով քաշելով ծանրությունդ։ Երբեմն ամբողջ խումբն է դադար առնում կամ դանդաղեցնում արագությունը, որ կարողանաս քայլերդ համապատասխանեցնել սրտիդ զարկերին։ Ո՛չ արագ, ո՛չ դանդաղ՝ քայլում են հենց քո՛ սրտի զարկերին համապատասխան: Ամբողջ խումբը՝ մեկի սրտի զարկով։ Եվ հևոցդ դադարում է։   

«Կարևորը գագաթին հասնելը չէ: Ի՞նչ արժե քո հաղթանակը, եթե ընկերդ մնաց ստորոտին». մեր խմբավար Տաթև Հովակիմյանի խոսքերն են։ Դրա համար էլ բարձունքը հաղթահարելիս հպարտություն ես զգում՝ ընկերդ քեզ հետ է։ Գագաթին քո շունչը փոխվում է, դառնում ես էներգիայով լի, եթե անգամ հոգնած ես լինում։ Բարձունքը քոնն է` դա անբացատրելի զգացողություն է։

Ճամբարում և քաղաքում ես տարբեր եմ, տարբեր Էլեններ։ Ճամբարում ոչինչ հեշտ չի տրվում: Առաջին անգամ վրանի տակ գիշերելիս մրսում ես՝ մինչև հասկանում ես, որ քնապարկը … վրադ գցելու համար չէ։

Ճամբարում սերն էլ ուրիշ է՝ առանց դիմահարդարման, ծխի հոտով, դաշտային ծաղիկների գույներով, ուսերին գցված բաճկոնով: Եվ, իհարկե, տիկին Դավթյանի հոգատարությամբ, որը զարմանալիորեն բաշխվում էր բոլորիս մեջ (ՄՀԿ տնօրեն Հայկանուշ Դավթյան- հեղ․) ու նրա «ձեզ հավասարակշռված պահեք»-ով, ինչն անմիջապես սթափեցնում էր մեզ:

Ժպիտով եմ հիշում մի դրվագ. պայմանավորվեցինք, որ աղջիկները փայտ են հավաքելու, տղաները՝ սնունդ պատրաստելու։ Երբ խրձերն առած վերադարձանք ճամբար, ընթրիքին մեզ սպասում էր խմորի մի անորոշ զանգված։ Պարզվեց, որ «խոհարարները» մակարոնը եփելուց առաջ …լվացել էին սառը ջրով։

Ճամբարում ամենահամեղը ընկեր Վահագի սարքած բամիայի խորովածն էր, ընկեր Տաթևի ապուրն ու կրակի մեջ կարմրացրած հավը, ընկեր Աբրահամի բորշչն ու ընկեր Աշոտի ուրցով թեյը։ 

Գիշերվա խարույկն իր կախարդանքն ունի: Խորհրդանշական՝ ծիսակատարության պես մի բան է. տղաները վառում են, աղջիկներն՝ օգնում, որ կրակը չմարի։ Ճամբարային երեկոներին խարույկի շուրջ ստեղծված անբացատրելի մթնոլորտն ուղղակի ստիպում էր այնքան անկեղծ լինել, որ արդեն քաղաքում վերհիշելիս՝ քեզ անհավատալի է թվում։ Խարույկի շուրջ կարող էիր խոսել այնպիսի թեմաներից, որոնք պահանջված չեն մեծ քաղաքում։  

Խարույկի մոխրացած փայտերին նայելիս մտածում էի՝ ամեն բան ունի սկիզբ ու  ավարտ։ Իր ջերմությամբ մեզ միավորած ճամբարն էլ ավարտվեց՝ ընդմիշտ թողնելով վառ պահերի լույսը»։

Դավիթ Աբրահամյան, գյուղ Ծաղկահովիտ

«Ճամբարում առաջին երկու օրերը ինքնահաստատման ու զգուշավորության օրեր են: Հետո ես հասկանում, որ այստեղ գործում են ճամբարի կանոնները. անկախ ձեռքբերումներից ու գիտելիքներից՝ բոլորը հավասար են, բոլորն այն են, ինչ կան։ Եվ երրորդ օրն արդեն բոլորս այնպիսին էինք, ինչպիսին կայինք:

«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»՝ մեր ճամբարում նորեկները մկրտություն են ստանում «Սարդարապատ»-ը երգելով լեռ բարձրանալիս։ Երգելիս մեկ ձայն է լսվում, մեկ մարդ ենք դառնում, մեկ ուղիով քայլում, և այդ էներգիան ուժ է տալիս։   

Ի տարբերություն շատերի՝ խմբով լուսաբաց դիմավորել չեմ սիրում։ Լուսաբացի մեջ մի անբացատրելի լռություն կա, որը սիրում եմ մենակ վայելել։ Այդ պահին խոսքերդ ամենանկեղծն են և ուզում ես միայն դու լսել։ Եվ հետո՝ խմբով լուսաբաց դիմավորելու մեջ հրաժեշտ կա, գուցե դա էլ է դեր խաղում։ 

Մեկ տարի առաջ ճամբար մտա որպես սովորական տղա, բայց հետո ընկեր Մհերի հետ շփումը վճռորոշ եղավ («Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյան-հեղ․), նա հիմք դրեց իմ հետագա հաջողություններին՝ ֆիզիկայի նկատմամբ իմ հետաքրքրությունը խրախուսելով։ Հիմնեցի «Ֆիզիկայի աշխարհ» կրթահամալիրը՝ նպատակ ունենալով համախմբել գիտությամբ զբաղվող երիտասարդներին։ Ճամբարում ֆինանսական գրագիտության դասընթացները կրկնապատկեցին գիտելիքներս՝ տեղեկացնելով տարբեր հարթակների մասին, օգնելով կազմել ծախսերի և եկամուտների  անձնական հաշվետվություն։  

Խարույկի մոտ իրականում կարճ ժամանակ ես նստում՝ մի քանի ժամ, բայց քեզ թվում է՝ փոխանցվող ջերմությունը հավերժ է։ Խարույկի շուրջ ընկերներիդ լուսավորված դեմքերն ու օդի մեջ դեպի վեր սավառնող սպիտակ բոցերն անվտանգության ու ապահովության անբացատրելի զգացողություն են փոխանցում։ Եվ քեզ թվում է՝ դա էլ է հավերժ։

Այնքան բան ունեմ պատմելու կրտսեր եղբորս՝ Վահեին, որը միշտ պարտադիր սպասում է ինձ ավտոկայանում, հետո կպչում ու պոկ չի գալիս՝ մինչև ճամբարի մասին ամեն ինչ չպատմեմ»։ 

Էլենն ու Դավիթը միմյանց ծանոթ չեն։ Երկու ճամբարականներ՝ Հայաստանի  տարբեր մարզերում։ Էլենը Լոռու մարզի Գարգառ գյուղի հարակից տարածքում 260 երիտասարդների համար կազմակերպված՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարի մասնակից է, Դավիթը՝ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում շուրջ 80 երիտասարդների համար կազմակերպված՝ «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն-2» ճամբարի։ 

Երկուսն էլ իրենց հետ կտանեն առաջնորդական հմտություններ, մասնագիտական կողմնորոշման և ֆինանսական գրագիտության կարևոր գիտելիքներ, իսկ ամենակարևորը՝ միասնական ու համախումբ թիմով աշխատելու և ցանկացած ոլորտում մեր երկրի համար բարձր գագաթներ նվաճելու հաստատակամություն և վճռականություն:

ՀԳ  ԱրարատԲանկը Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարի և «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն-2» ճամբարների կազմակերպման գաղափարական և ֆինանսական աջակիցն է։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ
Ամենադիտված