Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում


Ամեն դեպքում արտահերթի թեման դեռ փակված չէ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ ժամանակ առաջ մենք տեղեկացրել էինք, որ, չնայած քպականները հայտարարել են, թե իրենց կուսակցական ժողովում եկել են եզրահանգման, որ արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն չկա, այդուամենայնիվ, իրականում Նիկոլ Փաշինյանը լրջորեն հակված է անցկացնել արտահերթ ընտրություններ ու չնայած համաձայնել է, որ հայտարարվի արտահերթի չգնալու մասին, սակայն դեռևս վերջնական որոշում չունի:

Այս առումով թերթին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը ԿԸՀ-ին հանձնարարել է ուսումնասիրել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու տեխնիկական հնարավորությունները: Թերթի տեղեկություններով, սա պարզապես շոկային է եղել ԿԸՀ-ի համար, քանի որ նախ՝ նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում, և դժվար է լինելու դրանից հետո համապետական ընտրություններ կազմակերպել, և հետո՝ ժամանակը բավականին կարճ է՝ այդ մասշտաբի ընտրությունների լիարժեք նախապատրաստվելու համար:

Ավելին, մեր տեղեկություններով, նաև իր ամենավստահելի շրջապատին է Փաշինյանը հանձնարարել՝ հասկանալ արտահերթի գնալու հնարավորությունները, ՔՊ տեղական կառույցների պատրաստվածության աստիճանը և այլն:

Ինչպես արդեն նշել ենք, Փաշինյանը հիանալի գիտակցում է, որ «խաղաղության» ու վաշինգտոնյան հանդիպման հետ կապված քարոզչական փուչիկը երկար կյանք չունի, չի կարողանալու մոտ ինն ամիս թեման «տաք պահել», մյուս կողմից՝ կա ճնշում Ալիևի կողմից՝ արագ անցկացնել ընտրություններ, որ խաղաղության վերջնական համաձայնագիր կնքելու համար համոզված լինի՝ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը պահել իշխանությունը և սահմանադրական փոփոխություններ իրականացնել:

Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ «Մեր ձևով շարժման» համակարգող Նարեկ Կարապետյանը, օրերս հայտարարել էր, որ իրենք կուսակցություն կստեղծեն 4-5 ամսվա ընթացքում: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը մտածում է արտահերթի միջոցով ցայտնոտ առաջացնել թե՛ այլ քաղաքական ուժերի, թե՛ Սամվել Կարապետյանի ուժի համար: Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանը նշել էր. «Շարժումը մեր աշխատանքի միայն առաջին փուլն է։ ՀՀ-ում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում և դրանց մասնակցելու` օրենքով սահմանված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է։ Մեր գործունեության երկրորդ փուլում մենք պատրաստվում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերն ու նախագծերը կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։ Վստահ ենք, որ կկարողանանք դա անել 2026 թվականին կայանալիք ընտրական գործընթացների արդյունքում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. Մբապե
Ամենադիտված