Wildberries-ը հայտարարություն է տարածել Մարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գտնվելու հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում տեղակայված nւժեր ունենալու հնարավորությունն է. Մարկո Ռուբիո Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին» Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտին «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ Կարապետյան Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ Ակոպյան


Սոցիալական լարվածության աճի և ապագայի նկատմամբ անվստահության խորացման պատկերը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի վարկավորման ոլորտում վերջին տարիներին արձանագրված զարգացումները վկայում են ոչ միայն ոլորտի ակտիվացման, այլև նրա առջև ծառացած խորքային մարտահրավերների մասին, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ ինչպես ֆինանսական համակարգի կայունության, այնպես էլ տնտեսության երկարաժամկետ զարգացման և հասարակության սոցիալական իրավիճակի վրա։ Վարկավորման արագ աճի, սպառողական տրամաբանության գերակայության, կորպորատիվ և մանրածախ վարկավորման ընդլայնմանը զուգահեռ, վարկային ռիսկերի կուտակման ու բնակչության վարկային բեռի ավելացման համադրությունը ձևավորում է բարդ, բազմաշերտ և որոշ դեպքերում՝ վտանգներով հագեցած իրավիճակ։

Վերջին տվյալները հստակ արձանագրում են, որ սպառողական վարկավորման ոլորտում արձանագրվել է 29 % աճ, ինչն ինքնին ռեկորդային է և վկայում է քաղաքացիների վարկային ակտիվության մասին, որը շատ դեպքերում թելադրված է սուղ անհրաժեշտությունից։ Մյուս կողմից՝ բավական մտահոգիչ է ժամկետանց վարկերի ծավալուն աճը, որն ընդամենը մեկ տարվա մեջ 6 %-ից հասել է 39 %-ի։ Այս փոփոխությունը չի կարող դիտվել զուտ որպես վիճակագրական տատանում. այն արտացոլում է տնտեսության ընդհանուր առողջության, վարկառուների վճարունակության, իսկ առավել լայն իմաստով՝ սոցիալական անվտանգության համակարգի խոցելիության խորքային խնդիրները։

Բարձր ռիսկային ու անհուսալի վարկերի կտրուկ ավելացումը նշանակում է, որ մի կողմից բանկային համակարգը, բնականաբար, փորձելով պահպանել շահութաբերությունը և շուկայական դինամիկան, ակտիվորեն ընդլայնում է վարկային պորտֆելը, մյուս կողմից՝ լուրջ ռիսկեր է կուտակում, որոնք ապագայում կարող են սպառնալ համակարգի կայունությանը։ Մյուս կողմից՝ պետք է նշել, որ թունավոր վարկերի դուրսգրման բացասական ազդեցությունը բանկերին հաջողվել է որոշ չափով չեզոքացնել՝ տնտեսության վարկավորման երկնիշ աճի շնորհիվ։ Տնտեսության վարկավորման տեմպերը 21 %-ից հասել են 28 %-ի, ինչը պայմանավորված է միաժամանակ մի քանի ոլորտներում ներդրումների ակտիվացմամբ։ Առավելապես աչքի են ընկնում արդյունաբերության (2 %-ից մինչև 29 %), ինչպես նաև այլ ոլորտներում գրանցված կտրուկ աճերը՝ շինարարություն (30 %-ից մինչև 34 %), հանրային սնունդ և ծառայություններ (14 %-ից մինչև 23 %), գումարած՝ տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորման դինամիկայի բարելավումը (4 % անկումից մինչև 22 % աճ)։

Այս միտումները կարող են դիտվել որպես տնտեսության վերականգնման և զարգացող հատվածների վրա շեշտադրության արդյունք, սակայն հարկ է նկատել, որ նման աճի հիմքում հաճախ ընկած է ոչ թե ներքին կուտակված ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, այլ արտաքին ֆինանսավորման ներգրավումը, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է բարդություններ ստեղծել՝ կապված արտաքին պարտքի սպասարկման և ֆինանսական կայունության հետ։

Միևնույն ժամանակ, առևտրի ոլորտում արձանագրվել է վարկավորման աճի արգելակում՝ 17 %-ից մինչև 13 %, իսկ ագրոհատվածում՝ 28 %-ից մինչև 8 % աննախադեպ նվազում։ Այս ցուցանիշները վկայում են, որ որոշ ավանդական ճյուղեր, որոնց վրա հենվում է Հայաստանի տնտեսության զգալի մասը, զրկվել են վարկային բավարար աջակցությունից, ինչը կարող է ազդել ոչ միայն այդ ոլորտների աճի տեմպերի, այլև կայունության վրա։

Փոքր և միջին բիզնեսի վարկավորման տարեկան աճը 9 %-ից հասել է 15 %-ի, ինչը լավ ցուցանիշ է, բայց դեռևս մնում է զգալիորեն ցածր՝ համեմատած երեք տարի առաջվա 31 %-ի հետ։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ վարկային ակտիվացումը հիմնականում կենտրոնացված է խոշոր կորպորատիվ և սպառողական հատվածներում, իսկ ՓՄՁ-ները շարունակում են բախվել ֆինանսավորման հասանելիության սահմանափակումներին, ինչը կարող է երկարաժամկետում ազդել տնտեսական դիվերսիֆիկացիայի և մրցունակության վրա։

Վարկավորման կառուցվածքը շարունակում է փոխվել՝ արձանագրելով մանրածախ հատվածի կայուն աճ (44 % պորտֆելի) և կորպորատիվ վարկերի բարձր մասնաբաժին (52 %)։ Միջբանկային վարկերի/ավանդների դինամիկան՝ 6% աճից մինչև 27% անկում, ցույց է տալիս, որ համակարգն ավելի քիչ է ապավինում միմյանց փոխառություններին, ինչը կարող է և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունենալ. մի կողմից՝ նվազում է համակարգային ռիսկի տարածման հավանականությունը, մյուս կողմից՝ բանկերի միջև կապիտալի հոսքերի սահմանափակումը կարող է որոշակի լարվածություն առաջացնել։

Հաջողվել է պահպանել վարկային պորտֆելի երկնիշ աճը՝ 20 %-ից մինչև 25 %, 2025 թվականի հուլիսին հասնելով 19,6 մլրդ դոլարի մակարդակի։ Եկամուտների աճի տեմպերն այս ֆոնին նույնպես պահպանել են բարձր ցուցանիշ՝ 23 %-ից մինչև 27 %, ինչը թույլ է տվել, որ 2025 թվականի առաջին կիսամյակում վարկային եկամուտները գերազանցեն 1 մլրդ դոլարը, իսկ զուտ շահույթը պահպանվի 522 մլն դոլարի մակարդակում։

Սակայն, չնայած այս թվաբանական հաջողություններին, աճող թունավոր վարկերը և դրանց դուրսգրման անհրաժեշտությունը հանգեցրել են զուտ շահույթի աճի տեմպի դանդաղման՝ 21 %-ից մինչև 17 %։ Սա արդեն իսկ հուշում է, որ բանկային համակարգի շահութաբերությունը ապագայում կարող է հայտնվել ավելի մեծ ճնշման տակ, եթե ժամկետանց ու անհուսալի վարկերի կուտակման տեմպը չկասեցվի։

Վարկավորման նման առաջխաղացումը հնարավոր է դարձել միջազգային ծրագրերով ներգրավվող միջոցների հաշվին, ինչը, սակայն, ենթադրում է արտաքին ռեսուրսների նկատմամբ աճող կախվածության ռիսկ։ Եթե արտաքին ֆինանսավորման պայմանները վատթարանան կամ փոխվի գլոբալ տնտեսական միջավայրը (օրինակ՝ տոկոսադրույքների աճի, արժութային տատանումների, աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով), ապա բանկային համակարգը կարող է կանգնել լիկվիդայնության և վճարունակության լուրջ խնդիրների առաջ։

Վարկավորման ակտիվացման առավել վտանգավոր կողմերից է բնակչության վարկային բեռի կտրուկ աճը։ Վերջին տարիներին վարկերը դարձել են քաղաքացիների համար ոչ թե զարգացման, այլ գոյատևման միջոց։ Եկամուտների աճի դանդաղումը, աշխատատեղերի սահմանափակ հնարավորությունները և սոցիալական ապահովության համակարգի թերզարգացած վիճակը ստիպել են մարդկանց դիմել վարկերին՝ հաճախ բարձր տոկոսադրույքներով։ Վարկերի գնաճը, գնողունակության անկումը և այլընտրանքների բացակայությունը հանգեցրել են նրան, որ այսօր Հայաստանում գրեթե անհնար է գտնել ընտանիք, որն առնվազն մեկ կամ մի քանի վարկային պարտավորություն չունենա։ Այս իրավիճակը ոչ միայն չի վկայում բարեկեցության մասին, այլ հակառակը՝ արտացոլում է սոցիալական լարվածության աճի և ապագայի նկատմամբ անվստահության խորացման պատկերը։ Վարկային բեռի աճն ուղեկցվում է քաղաքացիների վճարունակության անկայունությամբ, ինչը հատկապես վտանգավոր է ժամկետանց և անհուսալի վարկերի մասշտաբային կուտակման պայմաններում։ Քանի որ եկամուտների աճի տեմպը դանդաղում է, իսկ վարկային պարտավորությունները շարունակաբար ավելանում են, բազմաթիվ ընտանիքների համար առաջիկայում կարող են ստեղծվել լուրջ սոցիալական խնդիրներ՝ սկսած վճարունակության կորստից մինչև անշարժ գույքի առգրավում, բնակարանազրկում և կյանքի որակի զգալի անկում։

Հատկապես մտահոգիչ է, որ Կենտրոնական բանկը չի կարողանում վարել իրավիճակին համարժեք ճկուն դրամավարկային քաղաքականություն։ Ու այս պարագայում վարկային քաղաքականության հիմնական բեռը մնում է բանկերի վրա, որոնք շահութաբերության ապահովման համար հաճախ գերադասում են կարճաժամկետ շահույթը երկարաժամկետ կայունությունից։ Իսկ պետական պարտքի աճը լրացուցիչ բեռ է դնում հասարակ հարկատուի վրա, քանի որ տարեցտարի պետական պարտքի սպասարկումն ու նոր պարտավորությունների ստանձնումը հանգեցնում են հարկային ճնշման ավելացման, սոցիալական ծրագրերի կրճատման և տնտեսական աճի դանդաղման։

Հայաստանի վարկային ոլորտի ներկա իրավիճակը, իր թվային հաջողություններով հանդերձ, պարունակում է բազմաթիվ ռիսկեր, որոնք, եթե չկառավարվեն արդյունավետ քաղաքական գործիքներով, կարող են վերաճել համակարգային խնդիրների։ Անհրաժեշտ է ոչ միայն շարունակել վարկավորման դիվերսիֆիկացիան ու ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը, այլև կենտրոնանալ վարկային ռիսկերի կառավարման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման և սոցիալական ապահովության համակարգի զարգացման վրա։ Ըստ այդմ, հարկավոր է մշակել համապատասխան ռազմավարություն ու այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ վարկերը դառնան ոչ թե գոյատևման, այլ զարգացման և բարեկեցության գործիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել«Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԺողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԼրանում է ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման վերջնաժամկետըՓոքրիկ Տիգրանի մաhից 1 տարի է անցել. ի՞նչ է պարզվել մինչ օրսTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվՎարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված