Պատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը կընտրվի հաջորդ շաբաթ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Եթե Իրանը չհամաձայնի տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ռմբակnծnւթյnւն կսկսվի, և այն կլինի շատ ավելի բարձր մակարդակի. Թրամփ Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե Հովհաննիսյան Իրանում առնվազն 149 հազար քաղաքացիական օբյեկտ վնաuվել կամ шվերվել է ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկ Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)


Պայքարը շարունակվում է. Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վերլուծություն

Հայ առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարություն անելուց հետո իշխանությունները հունիսի 18-ին կալանավորեցին գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, ով արդեն երկու ամսից ավելի իսկական իրավական ճակատամարտ է տալիս գործող իշխանությունների դեմ՝ թե՛ ներպետական ատյաններում բողոքարկելով կալանքի որոշումները, թե՛ դատական հայցեր է ներկայացնում իշխանության խոսափողների և կեղծիքներ տարածող պրոպագանդիստների դեմ, թե՛ պայքարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ապօրինի պետականացման դեմ միջազգային ատյաններում։

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը և Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ավելի վաղ տարօրինակ մի զարգացման մասին էր հայտնել, որ վերաքննիչը որոշել է կալանքի դեմ հայցը քննել բանավոր ընթացակարգով, ինչը հայաստանյան դատարաններում աննախադեպ է։ «Շուրջ 80 օր շարունակվող կալանքի ակնհայտ ապօրինի և սնանկ լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը պարզ չէ ինչու, բայց իրականացվում է գրավոր ընթացակարգով»,- գրել էր նա։ Վերաքննիչ քրեական դատարանն էլ կատարեց գործող իշխանության կամքը՝ Սամվել Կարապետյանին թողնելով կալանքի տակ։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի։ Նա պահանջում է Քալաշյանից` հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցել 6 մլն դրամ։ Նշված անձը զրպարտիչ և կեղծ տեղեկություններ է տարածել Կարապետյանի դեմ։ Ոմն Քալաշյանը միակը չէ, ում դեմ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդն ու գործարարը հայց են ներկայացնում դատարան։ Ավելի վաղ Սամվել Կարապետյանը դատական հայցեր էր ներկայացրել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանի և Հայկ Կոնջորյանի դեմ՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով, նրանցից յուրաքանչյուրից պահանջելով 9 մլն դրամ։ Օրինակ, արդեն նախարար դարձած Արսեն Թորոսյանից Կարապետյանը պահանջում է հերքել ԱԺ ամբիոնից արած իր հայտարարությունները։

Սամվել Կարապետյանը դատական հայցեր է ներկայացրել նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։ Նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև՝ վճարել 9 մլն դրամ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հայցեր են ներկայացվել բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյանի, քաղաքագետներ Հարություն Մկրտչյանի, Լևոն Շիրինյանի և Ռուբեն Մեհրաբյանի, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ։ Ի դեպ, որոշների դեմ երեք-չորսական հայցեր են ներկայացվել՝ կատարած տարբեր կեղծիքների համար։ Տխրահռչակ բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ, օրինակ, երեք հայց է ներկայացվել։ Բոլոր դեպքերում իշխանության այդ սազանդարները կեղծիքներ ու վիրավորանքներ են տարածել Կարապետյանի դեմ։
Կարապետյանների ընտանիքը նաև փորձում է օրենքով հասանելի միջոցներով պաշտպանել իր ունեցվածքը։ Հիշեցնենք, Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները ողջ թափով հարձակման անցան «Հայաստանի էլեկտրական ցանցերի» դեմ, օրենք ընդունեցին ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ, ժամանակավոր կառավարիչ նշանակեցին, ով կադրային ջարդ է իրականացնում ՀԷՑ-ում։ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը վճիռ էր կայացրել՝ պահանջելով դադարեցնել ապօրինությունները ՀԷՑ-ում, բայց ՀՀ գործող իշխանությունները բացեիբաց հրաժարվում են կատարել անհապաղ կատարման ենթակա վճիռը։

Առաջիկայում նոր հայցերը չեն բացառվում։ Փաշինյանական իշխանությունը վճռական է ապօրինությունները մինչև վերջ հասցնելու հարցում։ Սամվել Կարապետյանն էլ հեշտ ընկրկողներից չէ, և օրինական մեթոդներով փորձում է պաշտպանել իր իրավունքները։

Ականջներում աղմուկը կարող է առաջանալ լուրջ հիվանդության հետևանքով․ մանրամասներԼույս չի լինի՝ մայիսի 7, 8, 9-ին և 11, 12, 13-ինԻ՞նչ եղանակ սպասել մայիսի 7-ից 11-ինՀաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՏնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԹրամփը նշել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի պայմաններըԵղունգների վիճակի փոփոխությունները կարող են շաքարախտի զարգացման նշան լինելԱդրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինԱրզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲրունեյի սուլթանն անձամբ է վարել ինքնաթիռը ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին ժամանելիսՆորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՊատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում Ոչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը կընտրվի հաջորդ շաբաթ Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Եթե Իրանը չհամաձայնի տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ռմբակnծnւթյnւն կսկսվի, և այն կլինի շատ ավելի բարձր մակարդակի. Թրամփ Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանԻրանում առնվազն 149 հազար քաղաքացիական օբյեկտ վնաuվել կամ шվերվել է ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկ Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)
Ամենադիտված