Աբովյանում ընտրությունները թեժ են. «Էս ինչ ա որ, հեսա կշվցնեմ սաղ կգան».հանձնաժողովի նախագահ
ՔաղաքականությունԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Աբովյան քաղաքի թիվ 28/8 ընտրատեղամասում դեռ առավոտից մարդկանց հոսքը չի դադարում: Այս պահի դրությամբ 11.40-ին ընտրողների թիվը կազմում է 275: Չնայած նրան, որ ընտրություններն առանց խոչընդոտների չեն անցնում, այնուամենայնիվ, այս պահին վիճակը կայուն է եւ համեմատաբար հանգիստ:
Նախագահ Անուշ Աֆրիկյանի նյարդերն այլեւս տեղի չեն տալիս, նա հանգիստ արտահայտվում է. «Էս ինչ ա որ, հեսա կշվցնեմ սաղ կգան»: Թե ում կամ ինչի համար է հանձնաժողովի նախագահը պատրաստ շվացնել, դժվարանում ենք կռահել: