12-ամյա աղջիկը պարային ցնցող շարժումներ է սովորել համացանցի միջոցով (տեսանյութ)
TVTert.am-ը գրում է.
Շատերը կփաստեն, որ ինչ-որ նոր բան ինքնուրույն սովորելը չափազանց բարդ բան է: Տասներկուամյա Էդիլին Մալքոլմն իր օրինակով ապացուցել է, որ ջանասիրության ու նպատակասլացության դեպքում կարելի է հասնել անհավանական արդյունքների` նույնիսկ առանց տնից դուրս գալու:
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, պարային դաբստեպ ոճով գերված աղջնակը որոշել է ինքն էլ մասնագիտանալ այդ բնագավառում ու սկսել է առանց պարուսույցի օգնության պարապել:
Մալքոլմն անընդհատ համապատասխան տեսանյութեր է դիտել YouTube կայքում` փորձելով հիշել բոլոր շարժումները:
Ութ ամիս ինքնուրույն պարապելուց հետո աղջնակն ուղղակի ապշեցուցիչ արդյունքի է հասել: Նրա օրինակն իրոք շատ ոգևորիչ է ու ևս մեկ անգամ փաստում է, որ գործի հանդեպ սերը կարող է հրաշքներ գործել.