Յոթնիցս անեցք ցեղային գայթակղությանը, որ ցեղի թշնամին է, և բարեկամը՝ ցեղի թշնամու
BlogԳևորգ Գյուլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ծառի կենսունակության համար պարտադիր է, որ արմատները թաղված լինեն հողի մեջ: Լինում են դեպքեր, երբ արմատներից մեկն ուրանում է իր առաքելությունն ու տրվելով դրսի գայթակղությանը, գլուխը դուրս հանում հողի տակից, արդյունքում՝ ծառը սկսում է զրկվել ամեն տեսակի սնունդից: Սկսվում է տարատեսակ ուտիճների հարձակումը հիվանդ ու անկենսունակ ծառի վրա: Շատ կարճ ժամանակում ծառը քայքայվում է, քանի որ արմատի «անխոհեմ քայլի» պատճառով անընդունակ է լինում իրեն պաշտպանել հարձակումներից: Ամենավերջում ծառը չորացավ, որովհետև իր իսկ մասնիկը՝ արմատը մոռացավ իր առաքելությունը: Չորանալուց հետո՝ վառվեց ու որպես մոխիր քամուն տրվեց, ծառի հետքը կորավ, տեղը մոռացվեց, ամեն բան մոռացվեց...
Այսպես են՝ և ազգերը: Քանի-քանի դալար ազգեր կործանվեցին ու չորացան իրենց ներքին, մոլար գայթակղությունների պատճառով:
Յոթնիցս անեցք ցեղային գայթակղությանը, որ ցեղի թշնամին է, և բարեկամը՝ ցեղի թշնամու: