Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին


Հայաստանի տնտեսությունը՝ բազմակի ճնշումների ու նոր մարտահրավերների ներքո. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի երրորդ եռամսյակը Հայաստանի տնտեսության և ֆինանսավարկային քաղաքականության համար նշանավորվում է միաժամանակ խորացող աշխարհաքաղաքական ռիսկերով, տնտեսական ակտիվության համեմատաբար բարձր տեմպերով, միևնույն ժամանակ՝ գնաճի նոր որակի արագացմամբ ու միջնաժամկետ անորոշությունների խորացմամբ։ Այս իրողությունների խաչմերուկում Հայաստանի տնտեսությունը հայտնվել է բարդ իրավիճակում, որտեղ արտաքին և ներքին գործոնների փոխազդեցությունը ձևավորում է ինչպես առաջընթացի և զարգացման որոշակի հնարավորություններ, այնպես էլ գնաճային ճնշումների, ֆինանսական և սոցիալ-տնտեսական կայունության խոցելիության նոր ռիսկեր։

Աշխարհաքաղաքական միջավայրը այս տարի նույնպես անկայուն բնույթ է կրում, ինչի հիմնական դրսևորումները կապված են տարածաշրջանային հակամարտությունների, խոշոր տերությունների միջև լարվածության խորացման, ինչպես նաև գլոբալ առևտրի ու մատակարարման շղթաների տևական փոփոխությունների հետ։ Արևել յան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունները, ԱՄՆ-Չինաստան տնտեսական ու տեխնոլոգիական մրցակցության խորացումը, ինչպես նաև արևմտյան երկրների՝ ռուսական և իրանական տնտեսությունների նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը ձևավորեցին այնպիսի միջազգային ֆոն, որտեղ միջազգային առևտրի, ներդրումային հոսքերի և փոխադարձ կախվածության հիմնական կանոնները նոր վերաձևավորում են ստանում։

Բնականաբար, լարված աշխարհաքաղաքական միջավայրը ուղեկցվում է ոչ միայն տնտեսական անորոշությամբ, այլև միջազգային էներգետիկ ու պարենային շուկաների ցնցումներով, որոնց հետևանքները անմիջականորեն անդրադառնում են ինչպես, ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսութան դինամիկայի, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա։ Այս համատեքստում Հայաստանի համար առաջնային նշանակություն է ունենում նաև աշխարհի հիմնական տնտեսական կենտրոններում արձանագրվող մակրոտնտեսական միտումների ազդեցությունը։

Ռուսական տնտեսությունը, որը հայկական ապրանքների արտահանման հիմնական ուղղությունն է, շարունակում է գտնվել արևմտյան ճնշումների ներքո։ Իսկ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպը նվազման միտումներ է ցուցաբերում, ինչը լրացուցիչ ռիսկեր կարող է ստեղծել նաև Հայաստանի տնտեսության համար, քանի որ մեր տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են։ Հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառնությունը ևս մարտահրավեր է դարձել տնտեսական փոխգործակցության խորացման համար։

ԵՄ-ում նույնպես, որի հետ վերջին շրջանում առևտրի որոշակի աշխուժացում է նկատվում, տնտեսական աճի տեմպերի դանդաղում է նկատվում։ Իսկ ԱՄՆ-ում գնաճի ռիսկերի նոր ալիքի ի հայտ գալը՝ հիմնականում պայմանավորված մաքսատուրքերի բարձրացման քաղաքականությամբ, պարտքային բեռի աճով և տոկոսադրույքների բարձրացման սպասումներով, ստեղծում է նոր անորոշություններ ոչ միայն ֆինանսական, այլև հումքային շուկաներում։ Հայաստանի տնտեսությունը, լինելով փոքր և բաց համակարգ, այս միտումների ազդեցության հետևանքով հայտնվել է կրկնակի ճնշման տակ։ Մի կողմից՝ արտաքին պահանջարկի դանդաղումը սահմանափակում է արտահանման հնարավորությունները՝ հատկապես ծառայությունների և արդյունաբերության որոշ ուղղություններում, մյուս կողմից՝ միջազգային շուկաներում պարենային և էներգետիկ ապրանքների թանկացումը նպաստում է գնաճի նոր ալիքի հրահրմանը։

2025 թվականի երրորդ եռամսյակում արձանագրված 12-ամսյա գնաճն օգոստոսին արագացել է՝ հասնելով մինչև 3,6 %-ի: Չնայած այն հանգամանքին, որ գնաճը դեռևս գտնվում է ԿԲ-ի նպատակային միջակայքում, նշաններ կան, որ որոշ ծառայությունների ու ապրանքների գները կարող են հատել կանխատեսելիության սանդղակները։ Տնտեսության ներսում պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, սակայն առաջարկի գործոնները՝ մասնավորապես պարենի, էներգետիկայի և ներմուծվող ապրանքների գների աճը, գնալով մեծացնում են գնաճային ճնշումները։ Պարենային շուկայում միջազգային գների բարձրացումները անմիջապես փոխանցվում են ներքին շուկա, քանի որ Հայաստանի պարենային ինքնաբավության մակարդակը ցածր է, իսկ հիմնական ապրանքախմբերը ներկրվում են Ռուսաստանից, Չինաստանից, ԵՄից, Կենտրոնական Ասիայից և Իրանից։ Փոխարենը զգալի չէ ազդեցությունը գնանկումների ժամանակ:

Պետք է հաշվի առնել, որ մատակարարման շղթաների խախտումները, լոգիստիկ ծախսերի աճը, ինչպես նաև արժութային շուկաների տատանումները լրացուցիչ խթան են ներքին գնաճի համար։ Այս ֆոնին, աշխատավարձերի ու թոշակների չնչին աճը կամ դրա բացակայությունը, ինչպես նաև ծառայությունների, հատկապես անշարժ գույքի, տրանսպորտի, առողջապահության ու կրթության ոլորտներում գների բարձրացումը նպաստում է բնակչության ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի վատացմանը։ Մյուս կողմից էլ՝ գնաճը խաթարում է ներդրումային միջավայրը, քանի որ բիզնեսի համար առաջանում է անկայունության և անորոշության մթնոլորտ։ Երբ գները մշտապես աճում են, ընկերությունների համար դժվար է պլանավորել արտադրական ծախսերը, կանխատեսել շուկայի պահանջարկը և հաշվարկել շահութաբերությունը։ Դա կարող է հանգեցնել ներդրումների կրճատման, նոր աշխատատեղերի ստեղծման դանդաղեցման և տնտեսության ընդհանուր դինամիկայի թուլացման։

Փաստացի, վերջին մի քանի ամսվա իրադարձությունները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունն անցնում է նոր որակի մարտահրավերների փուլ՝ խորացող աշխարհաքաղաքական ռիսկերի, մեծացող գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության տատանվող դինամիկայի պայմաններում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
Ամենադիտված