Ալեքսանդր Գրիգորյանը բեմում իր աղջկան նայելիս ի՞նչ է զգում
BlogԱրթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում նայեցի. «Մենք հաղթեցինք» երաժշտական «հանդես» ներկայացումը: Ինչքան մանր-մունր, խառա-խուռա դերասան կար լցվել էր բեմ, այդ թվում՝ Ալեքսանդր Գրիգորյանի դուստր Նոռա Գրիգորյանը: Ապաշնորհ աղջիկ. ո՛չ ձայն, ո՛չ արտիստիզմ, ո՛չ ապրում... սուԹի դերասանուհի: Զարմանում եմ, Ալեքսանդր Գրիգորյանը բեմում իր աղջկան նայելիս ի՞նչ է զգում: Ժողովրդի ասած՝ հորդ դուքյանն է այդ թատրոնը, բայց դե... դերասանները պետք է ընդունեն նրան որպես գործընկեր, կամ գուցե ղեկավար, դե հանդիսատեսն էլ...
Չէ, ես դեմ չեմ, որ ժառանգը կարող է շարունակել ծնողի գործը, բայց ապաշնորհ երևույթը մշակութային ճաշակ իրավունք չունի ձևավորել և պարտադրել... Նույն թատրոնի բեմում էր նաև Ալեքսանդր Գրիգորյանի որդին, ապաշնորհ քրոջ ավելի ապաշնորհ տարբերակը: Հարգելով Արեքսանդր Գրիգորյանին, համաձայն չեմ, որ իր ընտանիքին բերել է թատրոն ու անճաշակությամբ զարդարել բեմը: