Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով


Ինչո՞ւ և ինչպե՞ս Սերգեյ Դանիելյանն ամբողջովին մերկացավ ֆիլմում. պարզաբանում է ռեժիսորը (տեսանյութ)

Asekose.am-ը գրում է.

Այսօր համացանցում է հայտնվել նոր՝ «Վայ մամա ջան» կատակերգության թրեյլերը, որում հանդես են եկել դերասաններ Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Սերգեյ Դանիելյանը, Կարո Բալյանը, Արմինե Պողոսյանը և այլք: Բացի այն խառնաշփոթ իրավիճակներից, որոնք որ ներկայացված են ֆիլմում և որոնք որ ուշադրություն են գրավում, համացանցային օգտատերերի շրջանում արդեն իսկ հետքրքրություն է առաջացրել նաև դերասան Սերգեյ Դանիելյանի՝ կատակերգության տեսարաններից մեկում մերկանալու փաստը:Asekose.am-ը կապ հաստատեց «Վայ մամա ջան» ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Սերգեյ Հայրապետյանի հետ՝ ճշտելու ֆիլմի գաղափարի և ստեղծման, դերասանների ընտրության, նկարահաման ընթացքի և, վերջապես, Սերգեյ Դանիելյանի՝ ֆիլմում մերկանալու որոշման մասին:

Ըստ Սերգեյ Հայրապետյանի խոսքերի՝ ֆիլմի գաղափարն իր մոտ եղել է դեռևս երկու տարի առաջ.

«Վաղուց է, ինչ մտածում էի ֆիլմի ստեղծման մասին և մի օր զրուցելով Համազգային պետական թատրոնի տնօրենի հետ՝ որոշեցինք համատեղ նախագիծ անել և իրականություն դարձնել ֆիլմի գաղափարը»,- մանրամասնեց ռեժիսորը:

Խոսելով բուն ֆիլմի և դերասանական կազմի մասին՝ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այն իրենից իրավիճակային կոմեդիա է ներկայացնում, որն իր ոճով մի փոքր տարբերվում է մյուսներից, իսկ դերասանների մեծ մասն էլ ընտրված են հենց Համազգային պետական թատրոնից.

«Նկարահանումները տևել են մոտ 25 օր և դրանց մեծ մասն անց են կացվել Գյումրիի բժշկական կենտրոնում: Ուզում եմ նշել, որ «Վայ մամա ջան»-ում ընդգրկված դերասանները բոլորը պրոֆեսիոնալ են, որոնց հետ շատ հեշտ էր աշխատել: Այստեղ հանդիսատեսը հիանալի դերասանական խաղ կարող է տեսնել»,- ավելացրեց ֆիլմի ռեժիսորը՝ անդրադառնալով նաև նկարահանումների ընթացքում եղած բարդություններին.

«Միակ բարդությունը շոգն էր, ինչը դժվարեցնում էր աշխատանքը, իսկ ինչ վերաբերում է տեսարանների բարդությանը, ապա նշեմ, որ ընդամենը երկու դրվագ է իրականացվել կասկադյորների օգնությամբ, իսկ մնացած մասերի նկարահանումները շատ հեշտ են իրականացվել»:

Ինչպես նշում է Սերգեյ Հայրապետյանը, «Վայ մամա ջան»-ը խառնաշփոթ կոմեդիա է, որն ունի սցենարային շատ հետաքրքիր լուծումներ: Ըստ նրա՝ հանդիսատեսն անգամ չի հասցնի մինչև վերջ շունչ քաշել և հասկանալ, թե ինչ է կատարվում:

Անդրադառնալով նաև դերասան Սերգեյ Դանիելյանի մասնակցությամբ մերկ տեսարաններին՝ ռեժիսորը խոստովանեց, որ ինքն անձամբ այդ ամենի մեջ որևէ արտասովոր բան չի տեսնում. 

«Նույնիսկ արդեն հասցրել եմ մի քանի մեկնաբանություններ կարդալ: Այս հարցի շուրջ ընդամենը երկու բան կարող եմ ասել. առաջին, տարիների ընթացքում մենք ինքներս թե ամերիկյան, և թե եվրոպական ֆիլմերում բազմիցս մերկ մարդկանց ենք տեսել: Դա երբեք ինչ-որ արտասովոր բան չի եղել: Չգիտես ինչու, սակայն, մեզ մոտ այս երևույթը տարօրինակ է դիտվում: Եվ երկրորդ, ամեն դեպքում ինձ հաճելի էր, որ անմիջապես ֆիլմի թրեյլերի՝ համացանցում հայտնվելուց հետո, եղան նման արձագանքներ»,- ասաց Սերգեյը:

Չցանկանալով բացել փակագծերը՝ ռեժիսորը նշեց միայն, որ ֆիլմը դիտելիս մարդիկ կհասկանան, որ այն պահին, երբ Սերգեյ Դանիելյանի կողմից մարմնավորած կերպարը մերկանում է, նա բանականությունից դուրս է, ինչը, ըստ նրա, արդարացնում է տվյալ տեսարանի առկայությունը:

Հետաքրքվելով՝ արդյո՞ք անձամբ Սերգեյ Դանիելյանին մերկանալու համար համոզելու կարիք եղել է, թե՝ ոչ, Սերգեյ Հայրապետյանը պատմեց.

«Մենք հենց սկզբից այս կերպարում պատկերացնում էինք Սերգեյ Դանիելյանին, ով պրոֆեսիոնալ է իր աշխատանքում: Նա հասկանում էր, որ այդ ամեն ինչի մեջ կերպարային արդարացում կա, այսինքն՝ պահն է դա թելադրում, այլ ոչ թե դա արվում է պարզապես անելու համար: Դա նրա համար նորմալ երևույթ էր և նրա համար նույնպես այդտեղ ոչ մի արտասովոր բան չկար: Բարդություններ ընդհանրապես չեն եղել: Սերգեյը հստակ հասկանում էր, թե ինչ էինք մենք իրենից պահանջում, և թե որ տեսարանում նա կոնկրոտ ինչ պետք է աներ,- հստակեցրեց «Վայ մամա ջան» ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը՝ հավելելով, որ այն տեսարանները, որոնցում որ դերասանն ամբողջովին մերկ է, նկարահանվել են առանց կողմնակի մարդկանց ներկայության:

Շարունակությունը՝ այստեղ:

ԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱրտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր
Ամենադիտված