ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համար Ֆրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում


Ucom-ի աջակցությամբ կանցկացվի «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ սեպտեմբերի 26-30-ը Հայաստանի կինոգործիչների միությունում (Վարդանանց 18) կկայանա «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը՝ «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագրով։ Այս տարի փառատոնը նպատակ ունի ընդգծել մարդու և բնության խաղաղ համակեցության անհրաժեշտությունը՝ ներկայացնելով համաշխարհային ու տեղական բնապահպանական կարևոր խնդիրները ֆիլմերի և մշակութային միջոցառումների միջոցով։

«Արևորդին» ամենակայացած կանաչ կինոփառատոնն է, որն իր 19-ամյա պատմության ընթացքում  ներկայացրել է ավելի քան 760 ֆիլմ շուրջ 150 երկրից՝ բնապահպանության շուրջ շարունակաբար ստեղծելով երկխոսության և համագործակցության հարթակ։ Փառատոնի առաքելություններից մեկն է հանրության իրազեկվածության բարձրացումը՝ բնապահպանական և կենսաբազմազանության խնդիրների վերաբերյալ։ Այս տարվա շեշտադրումը հատկապես կարևոր է, քանի որ այն համընկնում է 2026 թվականին Հայաստանում նախատեսված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական շրջանի հետ՝ ավելի ընդգծելով փառատոնի ուղերձների նշանակությունը։

«Ucom-ը՝ որպես կանաչ ընկերություն, կարևորում է բնության պահպանությունը, ուստի սիրով է աջակցում նման նախաձեռնություններին։ Մեր նպատակն է, որ Ucom-ի բնապահպանական ուղերձները հասնեն որքան հնարավոր է շատ մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին, քանի որ հենց նրանք են ապագայում ձևավորելու Հայաստանի բնապահպանական ապագան»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս օրերին մենք ջանում ենք ներկայացնել տարբեր երկրների առաջատար ֆիլմեր՝ բացահայտելու «Մարդու և բնության համակեցություն» թեման իր բազմաշերտությամբ։ Միջոցառումներից յուրաքանչյուրը յուրովի կփորձեն ներկայացնել, թե որքան բարդ ու կարևոր է պահպանել այդ համակեցությունը՝ հաղթահարելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի համակարգողը։

Ucom-ի աջակցությամբ փառատոնի շրջանակներում ցուցադրվող տասնյակ ֆիլմերը թարգմանվել են և կներկայացվեն հայերեն ենթագրերով։ Դրանց թվում են․

 

  •     Արքայադուստր Մոնոնոկե (Princess Mononoke)՝ Հայաո Միյազակի, Ճապոնիա, 1997- (Հայաստանում առաջին անգամ մեծ էկրանին, 4K ֆորմատ)
  •   Սև ցուլ (Black Ox), Ճապոնիա, 2024. Ֆիլմը ներկայացնում է մարդ-բնություն համակեցությունը, երաժշտության հեղինակ Ռյուիչի Սակամոտո
  •    Յանունի (Yanuni), Ավստրիա, Կանադա, Գերմանիա, ԱՄՆ, 2025` Լեոնարդո Դի Կապրիոյի պրոդյուսերական ֆիլմը, նկարագրում է բնիկ համայնքների բնապահպանական պայքարը
  •     Սնկերը․ կյանքի ոստայնը (Fungi: The Web of Life), Ավստրալիա, 2025 – կենսաբան Մերլին Շելդրեյքի ուղեկցությամբ և հայտնի երգչուհի Բյորկի ներկայացմամբ՝ ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են այս բացառիկ օրգանիզմները պահպանում կյանքը։ 

Փառատոնն ամեն տարի միավորում է շուրջ 4000 այցելուի, որոնց մեծ մասը երիտասարդներ են։ Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ այս տարի ևս կկազմակերպվեն մի շարք թեմատիկ հանդիպումներ՝ նպատակ ունենալով խթանել գիտելիքների և փորձի փոխանակումը բնապահպանական ոլորտում։ Փառատոնի հատուկ և ամենավառ հատվածը կլինի վտանգված կենդանիներին նվիրված դիմակահանդես-շքերթը, որը կանցկացվի քաղաքի կենտրոնական հատվածում՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության կարևորությունը և հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։

«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ 

Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա
Ամենադիտված