Կարճ ասած ՝ շեղվում ենք մի այլ կարգի
BlogՍամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս մի հաղորդաշարի ընթացքում Փղի և Խզմալյանի բանավեճը նորից փաստեց ինձ, թե որքան է հասարակությունը տարակարծիք քաղաքական մտածելակերպի դաշտում: Եվ դա գուցե նորմալ երևույթ կլիներ, եթե... Բոլոր ազգերի մեջ էլ կան մտածելակերպերի ծայրահեղ տարբերություններ, բայց աննորմալ երևույթ է, երբ այդ տարբերությունները տանում են դեպի միմյանց նկատմամբ պրիմիտիվ ատելության, այս դեպքում իրար վրա ցեխ շպրտելու գործընթացիՙ՝ֆեյսբուքյան գրառումների միջոցով, վերը նշված հաղորդաշարից հետո:
Խզմալյանը աչքիս լույսը չի, նամանավանդ ազերիներին հարցազրույց տալուց հետո վարկաբեկվեց հասարակության աչքին, բայց այնպես էլ չի, որ Տիգրան Քոչարյանի գաղափարները մեղմ ասած իմ սրտով են:
Կարճ ասած ՝ շեղվում ենք մի այլ կարգի: Բոլոր մարտահրավերները, որ դրված են ազգի - և պետության առաջ և տարբեր մարդկանց կողմից այս պրիմիտիվ ցեխշպրտոցիները միմյանց վրա լուրջ չի: