Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին


Հինգ տարի առաջ այս օրը սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը՝ հայ ժողովրդի ժամանակակից պատմության ամենադաժանը. Արշակ Կարապետյան

Blog
Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քույրեր և եղբայրներ, սիրելի՛ հայեր։

Հինգ տարի առաջ այս օրը սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը՝ հայ ժողովրդի ժամանակակից պատմության ամենադաժանը։ Պատերազմ, որը խլեց երիտասարդ կյանքեր և ճակատագրեր։

Ցավով ենք հիշում 44-օրյա աղետալի պատերազմի տագնապալից օրերը, երբ Ադրբեջանը՝ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ներգրավելով Աֆղանստանից ու Սիրիայից իսլամական ահաբեկիչներին, դիմեց ռազմական ագրեսիայի։ Նրան սատարում էին Թուրքիան, Իսրայելը և Պակիստանը։ Այս պատերազմը 1988 թվականին սկսված արցախյան հակամարտության հերթական՝ ամենաարյունալի սրացում էր։

Պատերազմի առաջին իսկ օրվանից Պաշտպանության Բանակի ողջ անձնակազմը, չնայած թշնամու ճնշող գերազանցությանը, ցուցադրեց հերոսության, հայրենասիրության և անձնազոհության փայլուն օրինակներ՝ զավթիչներին արժանի հակահարված տալով մի քանի ուղղություններով։

Ակտիվ ռազմական գործողությունները կասեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության հիման վրա, որն արձանագրեց հայկական կողմի պարտությունը։ Մենք թողեցինք Հադրութն ու Շուշին, ինչպես նաև յոթ շրջաններ, որոնք տարիներ շարունակ եղել էին Արցախի և Հայաստանի անվտանգության գոտին։

Մեր պարտության հիմնական պատճառներից մեկն այն էր, որ 1990-ականների սկզբին հաղթանակ տանելով՝ մենք պարզապես մեղկացանք ու հանդարտվեցինք։ Մենք սպասում էինք, որ Մինսկի խմբի համանախագահները վերջապես մեզ ներկայացնեն ընդունելի առաջարկ, և ուշադրություն չէինք դարձնում այն հանգամանքին, որ Ադրբեջանն անընդհատ ավելացնում է իր ռազմական բյուջեն, ձեռք բերում ժամանակակից զենք, այդ թվում՝ թուրքական և իսրայելական անօդաչու թռչող սարքեր, հավաքագրում զինյալների և միջազգային ահաբեկիչների, և շարունակում մշակել իր վրեժխնդրության ծրագրեր։ Ի վերջո ադրբեջանական ռազմական գործողությունների պլանավորումը և զինված ուժերի անմիջական հրամանատարությունը հանձնվել են թուրք բարձրաստիճան զինվորականներին։

2023 թվականի ռազմական գործողությունների ընթացքում մենք հնարավորություն ունեինք արժանի հակահարված տալ թշնամուն, վերականգնել կորցրած տարածքները, և Ադրբեջանը չէր կարողանա տոնել հաղթանակ, օկուպացնել Արցախի պատմական տարածքները և, ի վերջո, իրականացնել արցախցիների բռնի տեղահանումը, եթե Հայաստանում իշխանության ղեկին չլինեին դիլետանտներ, դավաճաններ և կամազուրկ մարդիկ։

Մինչ օրս, նախաստորագրված «խաղաղության համաձայնագրին» հակառակ, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը։ Արդյունքում, հայկական կողմը շարունակում է կրել մարդկային և տարածքային կորուստներ։ Այս ամենը պայմանավորված է Հայաստանի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության զիջողական և կեղծ խաղաղապահ քաղաքականությամբ։ Երկրի իշխանությունը ցուցադրում է իր հնազանդություն թուրք-ադրբեջանական տանդեմին և դավաճանական վերաբերմունք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։

Խոնարհվում եմ բոլոր զոհվածների հիշատակի, նրանց ընտանիքների և հարազատների առջև։
Մենք աղոթում ենք Հայրենիքի պաշտպանների, մեր զոհված հերոսների համար, խնդրում ենք մխիթարություն նրանց ընտանիքներին, մաղթում ենք վիրավորներին ապաքինում, գերիների վերադարձ և անհայտ կորածների ճակատագրի պարզաբանում։

Հանուն հզոր Հայաստանի և Արցախի վերադարձի մենք պետք է դուրս գանք այս իրավիճակից և առաջ շարժվենք։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան
 
Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար
Ամենադիտված