Նարեկ Դավթյանը ձյուդոյի աշխարհի առաջնության U17 տարիքային խմբում նվաճել է արծաթե մեդալ Կասեցվել է «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները Ուկրաինան hարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel», 2 հոգի տեղափոխվել Է հիվանդանոցներ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Վրաստանից նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է Վենսն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն անվանել է պայքարի ամենաարդյունավետ միջոցը Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Բելառուսը փակում է Ֆինլանդիայում իր դեսպանատունը


Մայր Աթոռում նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Ուշադրության կենտրոնում

tert.am-ը գրում է.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Անդրադառնալով տոնի խորհրդին Վարդան Սրբազանն իր քարոզում նշել է, որ այսօր բոլորը միասնաբար հավաքվել են տոնախմբելու աստվածատեսիլ և աստվածակառույց Մայր Տաճարի` համայն հայության հոգևոր կենտրոնի հաստատման տոնը:

«Երեկ մենք` իբրև քրիստոնյա ազգ, իբրև Հայոց Եկեղեցի, տոնեցինք մեր հավատքի հայր Ամենայն Հայոց Առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի խոր վիրապի անդնդային խավարից ...դուրս գալու և Աստծու Լույսն ի Հայաստան աշխարհի սփռելու հիշատակը: Եվ այսօր Արարատյան շաբաթն ավարտվում է Սուրբ Էջմիածնի` այս Կաթողիկեի 303 թվականին հաստատման հիշատակությամբ:

Մեր հավատքի հայրը` Ս. Գրիգոր Լուսավորիչը, դուրս գալով Խոր վիրապի գբից, ոչ միայն աղոթքով բժշկեց արքային, ոչ միայն սրբազան կույսերի սրբազան մասունքներն ամփոփելով վկայարաններ կառուցեց, այլ նաև հայոց արքայի հետ միասին լծվեց աստվածային տեսիլքի, որի համաձայն, Հիսուս մեր Տեր և Փրկիչ Համբարձումից հետո երկիր էր իջել ցույց տալու Կաթողիկե Սուրբ Էջմիածնի` Հայ Եկեղեցու Հայրապետության հիմնադրության վայրը, որի վրա հայրապետ և թագավոր, համայն ժողովրդին համախմբելով, կառուցեցին այն Տաճարը, որի հիմերի վրա դարեր շարունակ հայրապետներ և թագավորներ, իշխաններ և ռամիկներ եկան իրենց աղոթքը, իրենց արցունքը, իրենց քրտինքը միախառնելու այս քարեղեն շինվածքին` այն վերածելով Տիրոջ և մարդու հանդիպման վայրը»,– ասել է նա:

Սրբազանը նշել է, որ հայ ժողովուրդն աշխարհի, որ անկյունում էլ որ ապրի, իր հայացքն ու հոգին, իր միտքն ու սիրտը մշտապես հառում է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

«Սուրբ Էջմիածինը երբեք չեղավ քարեղեն ու նյութական շինություն. Աստծու արարչագործությամբ մարդը դարձավ եկեղեցի, և մենք` յուրաքանչյուրս, ըստ Պողոս առաքյալի, Կենդանի Աստծու տաճարն ենք: Սիրելի հավատացյալներ, մենք և դուք ենք Հայոց Եկեղեցին: Մենք ամենքս այս նյութեղեն տաճարում պիտի կազմենք հոգևոր տաճարը, մենք ամենքս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեջ մեր տեղը պիտի գտնենք, որովհետև հավատում ենք, որ եկեղեցին Աստծու աղոթքի տունն է»,- ասել է պատարագիչ Վարդան Սրբազանը` հորդորելով բոլորին, որպեսզի Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի միջոցով ամենքը վերանորոգեն իրենց ուխտն Աստծու հետ:

Սրբազան արարողությանը մասնակցել են Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գործադիր վարչության անդամները, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Պատարագի ավարտին, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նաև մաղթանք Ս. Էջմիածնի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, պայծառության ու բարօրության համար:

ՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Նարեկ Դավթյանը ձյուդոյի աշխարհի առաջնության U17 տարիքային խմբում նվաճել է արծաթե մեդալ Կասեցվել է «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները Ուկրաինան hարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel», 2 հոգի տեղափոխվել Է հիվանդանոցներՀայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Պետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանՎրաստանից նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է Վենսն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն անվանել է պայքարի ամենաարդյունավետ միջոցը Ավետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Բելառուսը փակում է Ֆինլանդիայում իր դեսպանատունը Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը «От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Իրանի դեմ գործողության մասնակցած ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է իր տնային նավահանգիստ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. Վենս Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով
Ամենադիտված