Wildberries-ը հայտարարություն է տարածել Մարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գտնվելու հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում տեղակայված nւժեր ունենալու հնարավորությունն է. Մարկո Ռուբիո Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին» Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտին «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ Կարապետյան Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ Ակոպյան


Երբ սեփական թեզերը քարուքանդ ես անում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբել յանական 80-րդ նստաշրջանում սեպտեմբերի 27ին ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Հարկավ, Փաշինյանի ելույթը թե՛ տեսանյութի, թե՛ տեքստային տարբերակով հրապարակված է, առանձնապես հետաքրքրասերները կարող են «բացել» և ինքնուրույն, առանց «կողմնակի միջամտությունների» ծանոթանալ և պատկերացում կազմել: Այնուհանդերձ, կարծում ենք, արժե ուշադրություն հրավիրել ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի հնչեցրած մի քանի հատկանշական դրվագների:

Առաջինը. Փաշինյանը ելույթում, որ գրեթե 90 տոկոսով նվիրված էր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «շաքարաքլորային հարաբերություններ» ձևավորելու կամ դրա հիմքերը «գցելու» նրա ու իր ՔՊ-ի «քաղաքականությանն» ու դրա փառաբանությանը, մի քանի անգամ հնչեց հղում Ալմա Աթայի՝ 1991 թվականի հռչակագրին: Մի փաստաթուղթ, որը երևի միմիայն Փաշինյանի համար է անբեկանելի սրբության սրբոց, առավել ևս, որ այդ չարչրկված հռչակագիրը գերազանցապես նախկին ԽՍՀՄ-ի քաղաքակիրթ լուծարման մասին է (ինչի մասին ոչ մեկ անգամ առիթ է եղել մանրամասն խոսելու և ներկայացնելու տարբեր փորձագետների գնահատականներ):

Բայց, կներեք, ի՞նչ կապ ունի այստեղ Ալմա Աթայի հռչակագիրը: Փաշինյանն, ի՞նչ է, ԱՊՀ գագաթաժողովո՞ւմ էր հանդես գալիս, թե՞ ՄԱԿում: Հայաստանը անկախության հռչակումից հետո դիմել ու դարձել է ՄԱԿ-ի լիիրավ անդամ-պետություն: ՄԱԿ-ն, ի՞նչ է, Ալմա Աթայի հռչակագրո՞վ է մեր երկրի տեղն ու տարածքի մասին իմացել: Ո՛չ, իհարկե:

Լավ, էլ ինչերի՞ մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ Թրամփին, մի քիչ էլ Մակրոնին «արևել յան ձևերով» շողոքորթելու ելևէջներ արտահայտեց իր ելույթում:

Փաշինյանը երկար-բարակ կանգ առավ ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ (որպես վկա) օգոստոսի 8-ին իր ու Ալիևի միջև նախաստորագրված «խաղաղության հռչակագրին»:

Փաշինյանը «փայլատակեց» քաղաքական հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղությունն, այսպիսով, հաստատված է»։ Այնուհետև Փաշինյանն սկսեց իրեն բնորոշ ոճով փիլիսոփայել. «Բայց խաղաղությունն արձակուրդ չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք»։

Եվ ահա, այն բանից հետո, երբ Փաշինյանը միարժեքորեն պնդեց, որ այլևս «խաղաղությունը հաստատված է», սկսեց հետևողականորեն… ոչնչացնել ու հերքել իր իսկ պնդումը՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից բացահայտ թշնամական դրսևորումներին վերաբերող գանգատների մի երկար շարան: Իհարկե, Ալիևին արձագանքել ու նրա «պորտը տեղը դնել» պետք է: Ավելին, անհրաժեշտ է: Սակայն այս դեպքում, կներեք, «մատի վրա ֆռռացված», խաբված և հիմա «մեծ ձյաձյաների մոտ» դրա մասին բողոքելու եկած անձնավորության խոսք էր հիշեցնում:

Փաստացի, ոչ այլ ոք, այլ հենց Փաշինյանն է փաստում, որ ոչ մի իրական խաղաղություն չկա (նման պայմաններում այն չի էլ կարող լինել): Փաշինյանն ինքն է հայտարարում, որ Ալիևը գործնականում չունի «խաղաղության հռչակագրի» խոսույթը և այդպես շարունակ:

Հետևապես, էլ ինչի՞ վրա հիմնվելով է հայտարարում, թե «խաղաղությունը հաստատված է»: Քանի՞ գրոշ արժե այդ պնդումը իր իսկ ներկայացրած փաստերի խորապատկերում:

Երկրորդը. հարց է ծագում, թե ինչո՞ւ է Փաշինյանը ՄԱԿ-ի կիսադատարկ դահլիճում «միջազգային հանրությունից» ինչ-որ բաներ ակնկալում՝ Ալիևին «խաղաղության խաչմերուկ» վերադարձնելու վերաբերյալ: Փաշինյանն ինքը հրաժարվել է ՄԱԿ-ի մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, հիմա եկել ՄԱԿ-ի ամբիոնից ումից և ինչ է բողոքում:

ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում է: Այն Վաշինգտոնից շատ հեռու չէ: Էհ, ձեր իսկ գովաբանած Թրամփը, որը որպես վկա ստորագրել է օգոստոսի 8-ի թղթերը, Սպիտակ տանը նստած է, գնացեք, նրան բողոքեք: Թե՞ այդքան շահարկված «վոթսափի համարը» անհասանելի է:

Ու մեկ էլ Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղությունը իրեն «բավարար բերկրանք և բավարարվածություն է պատճառում»: Եվ ի՞նչ: Ադրբեջանը դադարե՞լ է «խաղաղության» անվան տակ Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտոնապես նվաստացնելու գործելակերպից, չի՞ ավելացնում իր ռազմական ծախսերը, սպառազինությունն ու զինված ուժերը:

Ամենից վատն այն է, որ Փաշինյանի ելույթը՝ հենց Ալիևին հասցեագրված, գրեթե անսքող ակնարկ ու հանդիմանություն է առ այն, թե ինչու է նա ժամանակից առաջ ընկնում ու անում այնպիսի հայտարարություններ, որոնք մերկացնում են իր ստերն ու նվազեցնում Հայաստանի հանրությանը խաբելու, մոլորեցնելու հնարավորությունները: Փաշինյանը քիչ է մնում ուղիղ տեքստով հայտարարի, թե՝ պարոն Ալիև, ախր, մի քիչ համբերեք, թողեք՝ թող մի հատ էլ ինքնավերարտադրվեմ, դրանից հետո ինչ ասեք՝ կանեմ:

Ոչ պակաս զավեշտական էին Փաշինյանի փորձերը՝ իր գլխավորած Հայաստանի իշխանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական: Տասնյակ քաղբանտարկյալներ, խղճի կալանավորներ, խոսքի ու կարծիքի համար քրեական հետապնդումների ենթարկվող հոգևոր հայրեր… Ու նման իրավիճակ ձևավորած իշխանության ղեկավարը ժողովրդավարությունից էր ճառում:

Եվրամիությանն անդամակցելու մասին փաշինյանական մոտեցումը էլ ավելի զավեշտական հնչեց: «Եթե կընդունեն, լավ է: Եթե չեն ընդունի, մենք լուծած կլինենք մեր առաջ դրված մի կարևորագույն խնդիր. Հայաստանը կլինի ժամանակակից առաջավոր ստանդարտներին համապատասխանող երկիր»:

Իսկ ինչ վերաբերում է Թուքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ՔՊ ղեկավարի ելույթային ձևակերպումներին, ապա դրանք արդեն ծանր սպառնալիքի տպավորություն թողեցին. «Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով»:

Մեկն էլ կար՝ Թուրքիայի հարավային սահմանակից նախկին երկրի նախկին ղեկավարը, Էրդողանի հետ «ախպերական հարաբերություններ» էր հաստատել՝ իր կարծիքով: Հարցն այն չէ, թե ո՞ւր է նա: Հարցն արդեն այն է, թե ո՞ւր է նրա ղեկավարած երկիրը, որ ծվատվում է նույն Թուրքիայի, Իսրայելի ու ահաբեկչական խմբավորումների ճիրաններում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվՎարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանԿարճատև, կարկուտ․ ի՞նչ եղանակ կլինիՀայտնի է Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվըՀայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանՎթար է. ջուր չի լինելուՏեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել«Մասթերս»․ Ջոկովիչը պարտվեց աշխարհի 79-րդ ռակետինԱպրիլին Հայաստան է այցելել 172,705 զբոսաշրջիկՄենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել ԿարապետյանՄեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանՀանտավիրուսը՝ տարածաշրջանում և ՀայաստանումՏպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանՄենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԺողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանԻնչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԲոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն Մարուքյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ ՍարգսյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթըՍամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ անցնելու են, լավ ա լինելու, իրար հետ կհաղթենքՈւժեղ Հայաստան համար 3․ Արմեն Մանվելյան Շուշիի ազատագրման օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու․ ՍողոմոնյանԵս երբեք չեմ ընկճվում. մեզ օդի ու ջրի նման փոփոխություն է պետք՝ ուժեղ կամքով առաջնորդ. Աննա ՄայիլյանՆիկոլ Փաշինյան, վախկոտը դու ես, էդ ո՞ւմ ես դու վախեցնում, քեզնից վախեցող չկա. Արեգա ՀովսեփյանՄուրճն այս իշխանության խորհրդանիշն է, իսկ բահը՝ մեր, ժողովու՛րդ, բահը կառուցելու մասին է. ԿարապետյանՄի մարդու ներվայնացնելու ադաթը անենք, նկարվե՞նք. Նարեկ Կարապետյանը՝ հավաքի մասնակիցներինՄարդիկ մտածում էին, որ ես վերադառնալու եմ, և ամեն ինչ անում էին, որ նույնիսկ մտքովս չանցնի վերադարձը․ Ռոբերտ ՔոչարյանԵթե խուժանություն չլինի ՔՊ-ի կողմից, չեմ կասկածում՝ Սամվել Կարապետյանն է հաղթելուՎաղվա օրվա նկատմամբ վստահությունը մեզ տալիս է Սամվել Կարապետյանը. Ալիկ Ալեքսանյան
Ամենադիտված