Wildberries-ը հայտարարություն է տարածել Մարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գտնվելու հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում տեղակայված nւժեր ունենալու հնարավորությունն է. Մարկո Ռուբիո Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին» Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտին «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ Կարապետյան Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ Ակոպյան


«Պետական պարտքի շարունակական ավելացումը պետբյուջեի համար բավական լուրջ բեռ է ստեղծել». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական ցուցանիշները հուսադրում են՝ գնաճը մեծ չէ, քաղաքացին իր առօրյայում զգում է հակառակը։ Զուգահեռ չեն բարձրանում թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ գործ ունենք մի իրականության հետ, որտեղ կա վիճակագրություն, միջինացված ցուցանիշ, և կա այդ նույն վիճակագրության բացվածքը։ «Կենտրոնական բանկի կողմից սահմանված թիրախային գնաճի ցուցանիշը պլ յուս-մինուս 4 տոկոս է։ Գտնվում ենք թիրախի ներքո, թույլատրելի սահմանում և այլն, հունվար-օգոստոսին գնաճը, սպառողական գների ինդեքսը եղել է 3,6 տոկոս։ Բայց վիճակագրությունն ունի շարունակություն, որը դրա բացվածքն է։ 3,6 տոկոսանոց ցուցանիշը ինդեքս է, որը հազարավոր ապրանքների գների փոփոխությունների արդյունքում հանգեցրել է 3,6 տոկոս աճի։ Մինչդեռ, երբ ուսումնասիրում ենք առանձին ապրանքների պարագան և հատկապես բնակչության գրպանի հետ ուղիղ, ամենօրյա առնչություն ունեցող առաջին անհրաժեշտության ապրանքները, ապա վիճակագրությունը ցույց է տալիս իրական պատկերը, որը գալիս, հատվում է բնակչության գրպանին հասցվող վնասին, քաղաքացու դրամապանակի դատարկվելուն և այլն։ Ինչո՞վ է պայմանավորված, որ թանկացումները մարդկանց կյանքում շատ նկատելի են, որովհետև հատկապես շատ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։

Խոսելով գնաճի պատճառների մասին՝ նշում է, որ բոլոր ծառայությունների պարագայում ևս ունենք թանկացում. օրինակ՝ տրանսպորտային, ապահովագրական, կրթական, անձնական սպասարկման, ենթադրենք՝ վարսավիրական ծառայություններ և այլն, դրանք թանկացել են երկնիշ ցուցանիշով։ «2025 թվականի հունվարից մտանք հարկային փոփոխությունների նոր դաշտ։ Քարոզչական մակարդակով դա մատուցվեց որպես բարեփոխում, իսկ իրականում դա հարկային տեռոր էր։ Դա փուլային գործընթաց է, դեռ ամբողջությամբ այն չեն ավարտել։ Այդտեղ նպատակը շրջանառության հարկի, այն է՝ արտոնյալ հարկատեսակի դուրսբերումն է։ Դեռ սկզբնական շրջանում, երբ ընդամենը քննարկվում էին այս փոփոխությունները, ունեինք օբյեկտիվ մտահոգություններ, որ բազմաթիվ ծառայություններ թանկանալու են։ Այսօր պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ այդ ծառայությունները թանկացել են։ Հարցադրում ձևակերպենք՝ կա՞ այստեղ մտահոգություն, որ դա կարող է պայմանավորված լինել իրականացվող հարկային քաղաքականությամբ։ Կցանկանայի օբյեկտիվ տեսանկյունից էլ խնդրին նայենք։ Նույն այդ հարկային փոփոխությունների հիմքում դրված նպատակների ներքո կային իսկապես օբյեկտիվ խնդիրներ։ Օբյեկտիվ էր, որ արտոնյալ հարկային համակարգից փորձում են օգտվել նաև տնտեսվարողներ, որոնք նախընտրում էին չընդլայնվել և մնալ արտոնյալ համակարգում։ Բայց այստեղ առաջանում է հարցադրում՝ սոցիալ-տնտեսական այնպիսի իրավիճակում և կայունության այնպիսի միջավայրում ենք գտնվո՞ւմ, որ պետք էր բոլորին մեկ սանդղակի ներքո դիտարկելու քաղաքականությամբ հարցին մոտենալ, թե՞ գուցե պետք էր փորձել լուծել և կարգավորել հնարավոր խնդիրները տեղային տարբեր մեխանիզմներով, գործիքներով։ Արտոնյալ այս հարկատեսակը ժամանակին ներմուծվել էր փոքր և միջին բիզնեսի խթանմանը, զարգացմանը նպաստելու համար։ Հարց՝ այն ամբողջությամբ լուծե՞լ էր իր խնդիրը, և այլևս չկա՞ր դրա անհրաժեշտությունը։ Արդյունքում սպառողական գների հետ կապված ունենք օբյեկտիվ գործոններ՝ ի դեմս արտաքին գնաճային ճնշումների, որոնց ռիսկերը դեռ պահպանվում են շարունակականության մեջ, բայց ունենք նաև ներտնտեսական գործընթացներ, որոնք այսօր նպաստում են գնաճի հնարավոր առաջացմանը։ Մեկ այլ օրինակ բերենք, որը ևս դրա մասին է վկայում։ Բանկերի վարկային պորտֆելում անընդհատ և բավական մեծ տեմպերով ավելանում են բնակչության վարկավորման ծավալները։ Դա առավելապես պայմանավորված է հիփոթեքային վարկավորումով, որն էլ իր հերթին եկամտահարկի վերադարձի ծրագրի չեղարկման արագացրած պահանջարկով է պայմանավորված։ Դա էլ իր հերթին ածանցյալ հանգեցնում է սպառողական վարկերի աճին։ Պատահական չէ, որ հունվար-օգոստոսին մեզ մոտ սպառողական վարկերն ավելացել են 31,1, հիփոթեքային վարկերը՝ 26,3 տոկոսով։ Ինչո՞վ են սրանք իրար հետ փոխկապակցված։ Վարկավորման ծավալները առաջացնում են լրացուցիչ պահանջարկ, այն իր հերթին խթանում է գնաճ։ Վարկավորման ծավալների այսքան առաջանցիկ տեմպերով ավելացումն իր հերթին նպաստում է գնաճի պահպանմանը։ Պատահական չէ, որ Կենտրոնական բանկն այս տարվա ընթացքում հինգ անգամ նույնը թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, չնվազեցրեց այն։ Շարունակական նվազեցումը այսօր կանգ է առել, նաև հայտարարված մակարդակով կա մտավախություն գնաճի արագացման և հետագայում գուցե գնաճի հետ կապված էլ ավելի խնդիրների առաջացման»,-նշում է մեր զրուցակիցը։

Այս տարվա առաջին 8 ամսում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ 288 միլիոն դոլարով։ Քաղաքացին երկմտում է՝ պարտքը ավելանում է, ո՞րն է իմ օգուտը և վնասն այս հարցում։ Փորձագետն ընդգծում է, որ պետական պարտքի ավելացումը պարզապես վիճակագրություն չէ։ «Սա քաղաքացու կյանքի վրա ուղիղ ազդեցություն ունեցող հարց է։ Պետական պարտքի շարունակական ավելացումը պետբյուջեի համար բավական լուրջ բեռ է ստեղծել՝ ի դեմս պարտքի տոկոսագումարների և մայր գումարների վճարման։ 2025 թվականի ընթացքում միայն տոկոսագումարների մասով պետական բյուջեի վրա 1 միլիարդ դոլարի բեռ կա։ Քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Խոսում են պետական պարտքի շարունակականության, նաև պետական բյուջեի կողմից պարտքի սպասարկման գումարների մասին։ Տոկոսագումարները միայն կազմելու են պետբյուջեի ծախսերի մոտ 12 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ պետական բյուջեի ծախսերի 5,9 տոկոսն ուղղվելու է առողջապահական ոլորտին, այսինքն՝ պարտքի սպասարկմանը՝ 11-12, առողջապահական ուղղությանը՝ 5,9 տոկոս։ Այսօր սոցիալական, տնտեսական քաղաքականության, անվտանգային և այլ կարևոր ուղղություններով ծախսերի տրամադրման գուցե ավելի լավ պատկեր ունենայինք, եթե պետական բյուջեն պարտքի սպասարկման այսքան լուրջ բեռի ներքո չլիներ»,-հավելում է նա։

Հիշեցնում է՝ կենսաթոշակներն արդեն երկրորդ տարին անընդմեջ չեն բարձրանում։ «Մի կողմ թողնենք «քեշբեքը», քարոզչությունը, թե, այնուամենայնիվ, բարձրացնում ենք թոշակը։ Չենք նսեմացնում վերադարձվող գումարի սոցիալական նշանակությունը, բայց դա որևէ կերպ համարժեք չէ գնաճին, որ ունենք, սոցիալական տեսանկյունից այն գոնե ամբողջությամբ կամ դրան մոտ խնդիր չի լուծում։ Բնակչության եկամուտների ինդեքսավորում, այսինքն՝ համակարգային, պարբերաբար աճեր չեն ապահովվում և այլն։ Գուցե պատճառը նաև այն է, որ պետբյուջեի պարտքային բեռն այնքան շատ է, որ այլ ուղղություններով ծախսեր ուղղակի հնարավո՞ր չէ ավելացնել կամ ավելացնել պատշաճ կերպ։ Քննարկվում է 2026 թվականի բյուջեով սոցիալական նշանակության ծախսերի ավելացում 9,6 տոկոսով։ Երբ բացվածքը նայում ես, դրանք ավելանում են, որովհետև ոչ թե կենսաթոշակներն են ավելացնելու, այլ թվարկվում է սոցիալական նշանակության ծախսերի շարք։ Չնսեմացնելով դրանց կարևորությունը, անհրաժեշտությունը, պետք է նշել, որ դրանք ընտրանքային, տեղային լուծումներին են ուղղված, և համակարգային սոցիալական պատկերի փոփոխությանն ուղղված գործողություն, կարծես թե, նորից չի լինելու։ Պետական պարտքի ավելացումը սոցիալական տեսանկյունից առաջին հերթին քաղաքացու համար խնդիր է այնքանով, որ սոցիալական նշանակության ծախսերը գուցե չեն ավելանում, որովհետև պետական բյուջեն ուղղակի ի զորու չէ այդ ամենը կարգավորել, կառավարել և այլն։ Հարց՝ ի զորու չէ ինչի՞ հետևանքով։ Քաղաքացին կարող է ասել՝ ունենք տնտեսական աճ, 3-րդ, 4-րդ տարին անընդմեջ խոսում ենք աննախադեպ ցուցանիշների մասին։ Այդ տնտեսական աճերն ապահովվում են ժամանակավոր և ոչ ներառականություն ապահովող գործոնների ազդեցությամբ և արդյունքում։ Քաղաքացին կարող է ասել՝ այդքան պարտքեր ինչո՞ւ են վերցնում կամ վերցված գումարներն արդյունավե՞տ են ծախսվում։ Որքան էլ սոցիալական խնդիրը լուրջ է այդ պահին և կարևոր, բայց երբ ավելի երկարաժամկետ կտրվածքով ենք նայում, պետական պարտքի անընդհատ ավելացման մեծագույն խնդիրն այն է, որ այդ վերցվող գումարները չեն ստեղծում երկարաժամկետ աճի նախադրյալներ, արդյունավետության, կառավարման թափանցիկության և այլնի հետ կապված խնդիր ունենք։ Կա կառավարելիություն և կառավարման արդյունավետություն։ Վերցված միջոցները ուղղվում են հին պարտքերի մարմանը, ունենք թափանցիկության խնդիրներ՝ ներգրավված միջոցների կիրառման արդյունավետության և այլնի հետ կապված։ Առաջիկա տարիներին ունենք պետական պարտքի սպասարկման պիկային տարիներ բյուջեի համար։ Չեն ստեղծում այնպիսի միջավայր, որով լինի վստահություն, որ առաջիկա տարիներին այդ խնդիրները կլուծվեն հնարավորինս ոչ ի հաշիվ սոցիալական կարևոր ծախսերի»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փոքրիկ Տիգրանի մաhից 1 տարի է անցել. ի՞նչ է պարզվել մինչ օրսTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվՎարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանԿարճատև, կարկուտ․ ի՞նչ եղանակ կլինիՀայտնի է Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվըՀայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանՎթար է. ջուր չի լինելուՏեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել«Մասթերս»․ Ջոկովիչը պարտվեց աշխարհի 79-րդ ռակետին
Ամենադիտված