Ավելացել են պղնձի, նվազել մյուս մետաղների արտադրության ծավալները
BlogԱնահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, 2016-ի հունվարին, 2015-ի նույն ամսվա համեմատ, Հայաստանում պղնձի խտանյութի ծավալներն ավելացել են 84,9 տոկոսով, կոնվերտորային պղնձինը՝ 32,9 տոկոսով:
Պողպատյա խողովակների, պողպատյա ձուլվածքի, ալյումինե փայլաթիթեղի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի, ցինկի խտանյութի, մոլիբդենի բրիկետների արտադրությունների ծավալները նվազել են տարբեր չափերով: