Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Ո՞րն է կրթության իրական իմաստը

<<Հայկական կանաչ>>-ը գրում է.

Առարկայական չափորոշիչ և ավարտական քննություններ. ընդհանուր դիտարկումներ

 

Այնպես է ստացվել, որ արդեն որերորդ տարին է՝  հունիս ամսին, կամա, թե ակամա, հայտնվում եմ սթրեսային իրավիճակներում՝ 9-րդ դասարանի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության նախապատրաստության և քննական արդյունքների հետ կապված:

Քանի որ նախորդ տարիներին որոշ ուսումնասիրություններ, համեմատություններ և գրառումներ ունեի արած, որոշեցի այդ ամենը միավորել ու ավելացումներով անելով՝  հոդված դարձնել:

Խնդրի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար՝  նախ ընթերցենք Հանրակրթական հիմնական դպրոցի առարկայական չափորոշչի դրույթները և հասկանանք՝ որչափով են դրանք արտացոլվում ավարտական թեստերում:

«Սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջները տրվում են ըստ հանրակրթական դպրոցի երկու աստիճանների՝ տարրական և միջին՝ յուրաքանչյուրի համար երեքական մակարդակով՝ որոնք արտացոլում են աշակերտների կողմից գիտելիքների, կարողությունների ու հմտությունների յուրացման տարբեր աստիճանները։ Յուրաքանչյուր հաջորդ մակարդակ հենվում է նախորդի վրա և ներառում է նրանում նախանշված գիտելիքներն ու կարողությունները, հետևապես դրանք նորից չեն նշվում ավելի բարձր մակարդակներում։ Տարրական և միջին դպրոցների առաջին մակարդակը նախատեսում է գիտելիքների, հմտությունների ու կարողությունների այն ծավալը, որը բավարարում է կրթական հաջորդ աստիճանին անցնելու։ Երկրորդ և երրորդ մակարդակները վկայում են սովորողների ավելի բարձր առաջադիմության մասին և ավելի լայն հնարավորություն են ընձեռում շրջանավարտին՝ ուսումը շարունակելու համապատասխանաբար՝ ավագ դպրոցի հատուկ հոսքերում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում»։

Հանրակրթական  հիմնական դպրոցի առարկայական չափորոշչում ձևակերպված են Հիմնական դպրոցի սովորողների պատրաստվածությանը ներկայացվող որակական պարտադիր պահանջները`
1. Գիտելիքների համակարգ
2. Կարողություններ և հմտություններ
3. Համագործակցային կարողություններ և հմտություններ
4. Ստեղծագործական կարողություններ և հմտություններ
5. Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ

Հիմա փորձենք հասկանալ, թե որչափով են առարկայական չափորոշչի` սովորողներին ներկայացված պահանջները արտացոլված 9-րդ դաս.-ի ավարտական քննության թեստերում: Եվ այսպես`

1. Գիտելիքների համակարգ
Այս բաժինը ներառում է գիտելիքի «տեսական» մասը: Թեստերում արտացոլված է ամբողջական և լիարժեք՝  երրորդ մակարդակ:
2. Կարողություններ և հմտություններ
Քերականական և գրականագիտական գիտելիք. գրավոր դաշտում համապատասխանությունն առկա է, մինչդեռ բանավոր դաշտը` հաղորդակցական հմտությունների և կարողությունների մասով, ամբողջովին բաց է: Թեստերում արտացոլված է մասամբ` երկրորդ մակարդակ:
3. Համագործակցային կարողություններ և հմտություններ
Հավաքել-համադրել, վերլուծել- պատճառաբանել, ամփոփել-եզրակացություն անել, միով բանիվ` ցուցաբերել քննադատական մոտեցում: Դաշտն ամբողջովին կամ գրեթե ամբողջովին բաց է:
4. Ստեղծագործական կարողություններ և հմտություններ
Ստեղծագործական, տրամաբանական մտածողության առկայություն. հեքիաթներ հորինել, բեմական խոսք ստեղծել, դասընկերների հետ ներկայացումներ  նախապատրաստել`  հորինելով հերոսներ,  միջավայր, իրավիճակներ: Դաշտն ամբողջովին  կամ գրեթե ամբողջովին բաց է:
5. Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ

Գիտելիքի գործնական կիրառություն` ձևավորել, նկարազարդել ստեղծած ալբոմներն ու գրքույկները, ստեղծել փոքրիկ բառարաններ ու քարտադարաններ: Դաշտն ամբողջովին բաց կամ գրեթե ամբողջովին է:

Իսկ հիմա փորձենք պարզել, թե որչափով են առարկայական չափորոշիչի պահանջները արտացոլվում Հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` մայրենիի դասաժամերին: Եվ այսպես`
1. Գիտելիքների համակարգ
«Տեսական» գիտելիք, որպես այդպիսին, բացակայում է կամ գրեթե բացակայում է: Բովանդակային նվազագույն պարտադիր մաս` առաջին մակարդակ:
2. Կարողություններ և հմտություններ

Քերականական, գրականագիտական գիտելիք, ասել է թե` ճանաչողական-տրամաբանական կարողություններ և հմտություններ: Գրավոր դաշտում համապատասխանությունն առկա է մասամբ, բանավոր դաշտում` հաղորդակցական հմտությունների և կարողությունների մասով` նույնպես: Արտացոլվում է մասամբ` երկրորդ մակարդակ:

3. Համագործակցային կարողություններ և հմտություններ
Հավաքել-համադրել, վերլուծել- պատճառաբանել, ամփոփել-եզրակացություն անել, միով բանիվ` ցուցաբերել քննադատական մոտեցում: Արտացոլվում է ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ:
4. Ստեղծագործական կարողություններ և հմտություններ

Ստեղծագործական, տրամաբանական մտածողության առկայություն` հեքիաթներ հորինել, բեմական խոսք ստեղծել, դասընկերների հետ ներկայացումներ  նախապատրաստել`  հորինելով հերոսներ,  միջավայր, իրավիճակներ, միով բանիվ` ստեղծագործական, տրամաբանական մտածողության առկայություն: Արտացոլվում է ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ:
5. Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ

Գիտելիքի գործնական կիրառություն` ձևավորել, նկարազարդել ստեղծած ալբոմներն ու գրքույկները, ստեղծել փոքրիկ բառարաններ ու քարտադարաններ: Արտացոլվում է ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ: Մեկ պարզաբանում: Առարկայական չափորոշիչում ինքնուրույն գործունեության կարողությունների և հմտությունների բացահայտման դաշտը ֆիզիկական միջավայրն է, մեզանում` մեդիան: «Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը՝ ուսուցանվող նյութը ավելի մատչելի ու գրավիչ դարձնելու, յուրացման գործընթացն արագացնելու, սովորողի ինքնուրույն աշխատանք կատարելու ունակությունները զարգացնելու, նոր տեղեկատվություն ստանալու միջոցներին տիրապետելու և առհասարակ ինքնակրթության նախաձեռնությունը խթանելու նպատակով»։ (Բ կետ, Ժ)

Հետազոտական աշխատանք

Առարկայական չափորոշչի «Ուսումնական գործունեության տեսակները» (զ կետ) բաժնում խոսվում է հետազոտական աշխատանքի, կազմակերպման ձևերի,  իրականացման փուլերի մասին:

Հետազոտական աշխատանքը ենթադրում է ոչ միայն տեղեկատվության որոնում, կուտակված տեղեկատվության օգնությամբ հիմնահարցի լուծման ուղիների որոնում, որոնողական աշխատանքի արդյունքների ամփոփում և ձևակերպում, այլև խնդիրների և հարցերի ճշգրիտ ձևակերպում, նախագծերի կազմում և քայլ առ քայլ իրականացում, քննադատական մոտեցում ընդունված տեսակետներին, վարկածների առաջադրում և ստուգում, լսարանի առջև փաստերով հիմնավորումն ու իր ասածի ապացուցումը:

Պարզից էլ պարզ է, որ ավարտական քննության թեստերում հետազոտական աշխատանքի մասին խոսք լինել անգամ չի կարող: Այն, որպես այդպիսին, ընդհանրապես բացակայում է:

Մեզանում հետազոտական աշխատանքի կազմակերպումն առանձին դեպքերում տեսանելի է բլոգավարության, երևում է մասնավորապես նախագծային ուսուցման  և ակումբային գործունեության ընթացքում:

Հետևություն

Ավարտական քննության թեստերում (խոսքը մասնավորապես 9-րդ դաս.-ի ավարտական թեստերի մասին է) առարկայական  չափորոշչի` սովորողներին ներկայացված պարտադիր պահանջները, մեղմ ասած, արտացոլված չեն: Թեստերում բացակայում է առարկայական չափորոշչի, թերևս, ամենակարևոր ասելիքը`  «Կարողություններ ու հմտություններ» մասնաբաժինը, որը, ինչպես նկատեցինք, կազմում է պարտադիր պահանջների գերակշիռ մասը` հինգ կետից չորսը:

Թեստերը չունեն կամ գրեթե չունեն սովորողի կարողություններն ու հմտությունները ստուգող առաջադրանքներ ու հարցադրումներ:

Եզրակացություն
Ավարտական քննության թեստերում, որպես հիմնարար սկզբունք, կիրառված է գիտելիքի «տեսական» մասը, ըստ էության, բաց է թողնված գիտելիքի «գործնական» մասը: Հեղինակային կրթական ծրագրերում, որպես հիմնարար սկզբունք, կիրառվում է գիտելիքի «գործնական» մասը, ըստ էության, բաց է թողնված գիտելիքի «տեսական» մասը:

Համեմատություն և վերլուծություն

Մենք ունենք քննական արդյունքների հետևյալ պատկերը: Օրինակները՝  թվերի լեզվով:

Նախորդ տարի  9.2 դաս.-ի 23 սովորողներից 10-ը ստացել է 8 միավոր, մյուսները՝  9, 10, 11, 12:

9.4 դաս.-ի 19 սովորողներից 9-ը ստացել է 8 միավոր, մյուսները՝  9, 10, 11, 13:

Այս տարի 9-րդ դասարանցի 29 սովորողներից 5-ը ստացել է 8 միավոր, մյուները՝  9, 10, 11, 12, 13, 14:

Ինչպես տեսնում ենք՝  այս և անցյալ տարվա ընդհանուր պատկերը նույնն է. միջին գնահատանիշը գտնվում է 9-ից 13-ի միջակայքում: Ի դեպ, նմանատիպ պատկեր ենք ունեցել նաև նախանցյալ տարի:

Հիմա փորձենք հասկանալ՝  ինչու:

  • Ուսուցումը հիմնականում իրականացվում է նախագծերի միջոցով, որի շեշտը կարողությունների ու հմտությունների զարգացումն է, մի բան, որը արտացոլված չէ թեստերում:
  • Սովորողները թեստերին սկսում են ծանոթանալ վերջին մեկ ամսվա ընթացքում (խոստովանում եմ՝  դա ինձ համար պարտադրված ու ոչ այնքան սիրելի գործ է), որը բավարար չի կարող լինել քննությունից ավելի բարձր ցուցանիշներ գրանցելու համար:
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված