Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Նավթի գները նվազել են Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ


Ովքե՞ր են 44-օրյա պատերազմի պարտության մեղավորները. 5 տարի անց՝ չկան պատժվածներ

Քաղաքականություն

44-օրյա արյունալի պատերազմից հետո մեղավորների փնտրտուքը դեռ շարունակվում է․ ովքե՞ր են մեղավոր՝ Արցախի կորստի, հազարավոր զոհերի, վիրավորների ու խեղված ճակատագրերի համար։ Հարց, որ հուզում է բոլորին, բայց հինգ տարի անց՝ պատասխան չունի։
Տարիներ են անցել, բայց պաշտոնական պատասխանատվություն այդպես էլ չի ստանձնել ոչ ոք, չկան պատժվածներ։

Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին` պատերազմի պարտության համար, իշխանություններն էլ մեղավոր են կարգում բոլորին․..դասալիքներ, հին ու անպիտան զենք, ոչ մարտունակ բանակ, և ի վերջո՝ Ռուսաստան։
Ըստ իշխանությունների՝ մեղավոր են բոլորը, բացի՝ իրենցից։ Ի վերջո իշխանությունների ձեռամբ հանրության շրջանում կենսունակ դարձավ մի թեզ՝ ռուսական կողմն է հանձնել Արցախը։

Իսկ ի՞նչ են կարծում քաղաքական շրջանակները, ի՞նչ են ցույց տալիս փաստերն ու վերլուծությունները․

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նշում է.

«Այս պահին չեմ կարող տալ ավելի հանգամանալից գնահատականներ, քան որ տրվել է: Ռուսաստանի մասով կարող եմ ասել, որ դա ընդամենը մանիպուլյատիվ խոսակցություններ են, որոնք ուղղորդվում են պարզ է` որտեղից: Կարծում եմ, որ այս հարցերի նպատասխանները կգտնվեն միայն իշխանափոխությունից հետո»:

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պնդում է՝ պատերազմի ողջ ընթացը պլանավորված է եղել։ Արցախցի պատգամավորը նկատում է՝ որքան էլ իշխանությունները կեղծ թեզեր առաջ տանեն, հենց ռուսական կողմի միջնորդությամբ մի քանի անգամ պատերազմը կանգնեցնելու փորձեր են արվել․ «Մինչ այս պահը որևէ գնահատական չի հնչել, դրանք գնաահատականներ չեն, դրանք անձերի հորինած պատմություններ են, դրանք շարունակությունն են 20 թվականի պատերազմի ողջ ընթացքում իշխանությունների կողմից տրվող ապատեղեկատվության, որովհետև Արցախում մենք լռիվ այլ իրականության մեջ էինք, Հայաստանում մեր հայրենակիցները լսում էին այլ իրականություն: Սա մեզ համար հնարավորություն է հետևություն անելու, որ իրենք ոչ թե հիմա ստիպված են ստւմ, այլ դա պլանավորված էր, և ճնծումներով իշխանական մեխանիզմների գործածմամբ իրենց փորձում էին լռիվ այլ իրականություն ներկայացնել, որպեսզի հետագայում կարողանային մեղաավորներ կարգել: Որևէ մեկն իրավունք չունի և համարձակություն չպետք է ունենա մեղադրել բանակին, որովհետև բանակն արել է ոչ թե հնարավորը, այլ անհնարինը: Անհնարինը, ոչ թե նրա համար, որ զենք չկար, զենքի ահռելի քանակությանը զուգահեռ մենք տեսնում էինք հրամանատարական կազմի սխալ ուղորդումները: Միտումնավո՞ր, թե՞ ոչ, դա արդեն պետք է հստակ քննություն կատարվի:

Ինչ վերաբերում է ռուսական կողմին ուղղված մեղադրանքներին, պատերազմից նույնիսկ հինգ տարի անց ես ուզում եմ հասկանալ` պատերազմի ընթացքում ի՞նչ դերակաատարություն պետք է ունենար ռուսաական կողմը, եթե ՀՀ-ն, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, ի սկզբանե պլանավորված տապալում էր ողջ պատերազմական գործընթացը»,-ասում է Արցախի պատգամավորը։

Պատերազմից հետո ստեղծվեց քննիչ հանձնաժողով՝ իբրև ուսումնասիրելու և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, սակայն՝ ի սկզբանե այս հանձնաժողովը եղել է ոչ վստահելի, քանի որ հանրությունը և ընդդիմադիր շրջանակները պնդում են՝ պատերազմը եղել է հենց այս իշխանությունների օրոք, իսկ պարտության մեղավորները չեն կարող քննել դրա պատճառները, առավել ևս ՝ պատժել իրական մեղավորներին։
Այսօր էլ, երբ քննիչ հանձնաժողովի զեկույցն ամբողջությամբ պատրաստ է, սակայն իշխանությունները հրաժարվում են հանրությանը ներկայացնել՝ ի վերջո ի՞նչ են պարզել, ի՞նչ է տվել այս հանձնաժողովի տարիներ շարունակ աշխատանքը։

Ազգային անվտանգության, ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմական շտաբի գործողությունների հարցում հնչում են բազմաթիվ հակասական գնահատականներ։ Որոշ հրամանատարներ խոսում են անպատրաստ բանակից, մյուսները՝ սխալ ռազմավարությունից։

Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի խոսքով՝ Արցախը հանձնվեց դավաճանական ծրագրի միջոցով

«Ինձ համար ամեն ինչ ակնհայտ է: Իշխանությունները, որոնք ապօրինի էին, ի սկզբանե նպատակ էին դրել ոչնչացնել բանակը և Հայաստանի ինքնապաշտպանության բոլոր հնարավորությունները, ի սկզբանե նպատասկ էին դրել հանձնել Արցախը և իրենց այդ ստոր, դավաճանական ծրագիրն իրագործեցին:
Եթե Արցախը լիներ ռուսներինը, ուրեմն ռուսները կհանձնեին, բայց Արցախը ոնց որ ռուսներինը չէր: Մենք առաջարկում էինք, որ Արցախը մտնի Ռուսաստանի պրոտեկտորատի տակ, մենք առաջարկում էինք, որ Արցախի ԱԺ–ն հայտարարություն անի` խնդրելով ՌԴ–ին ընդունել Արցախն իր կազմի մեջ, արցախցիները ստանան Ռուսաստանի քաղաքացիություն: Այդ գաղափարն առաջինը տարիներ առաջարկեց մեծ գրող, մտավորական և հասարակական գործիչ Զորի Բալայանը: Այն ժամանակ բոլորը գոռում էին, որ նա դավաճան է, այս է, այն է: Ռուսասստանը կարող է հանձնել այն, ինչ պատկանում է իրեն: Ո՞նց կարող է Ռուսաստանը հանձնել Արցախը, Արցախը հանձնեց Հայաստանի իշխանությունը, որը գոռում էր`«Արցախը Հայաստան է և վերջ»,Արցախը հանձնեց Նիկոլը և նրա հետ իշխանությունը զավթած այդ ոհմակը, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը կամ որևէ այլ պետություն»,-ասում է Բաբուխանյանը:

44 օր տևած պատերազմը վաղուց ավարտվել է, բայց ճշմարտության պատերազմը դեռ շարունակվում է։ Ովքե՞ր են մեղավոր պատերազմի պարտության, տարածքային և մադկային ծանր կորուստների համար։Հարցեր, ցավոտ հարցեր, որոնք չունեն պատասխաններ:

Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Նավթի գները նվազել են Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինԿասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Թեհրանը հայտնում է՝ Իրանի հարավ-արևելքում սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Կուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի
Ամենադիտված