Wildberries-ը հայտարարություն է տարածել Մարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գտնվելու հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում տեղակայված nւժեր ունենալու հնարավորությունն է. Մարկո Ռուբիո Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին» Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտին «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ Կարապետյան Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ Ակոպյան


Ինչո՞ւ են այսքան վատ կարծիքի մեր ժողովրդի մասին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, որ անցել է ֆեյսբուքյան կարճ տեսամիացումների, շարունակում է սևեռված մնալ «նախկինի» վրա: Հատկապես նախկին նախագահների հետ բանավիճելու նրա անդադար մղումը արդեն իսկապես «սևեռուն մտքի» տպավորություն է թողնում: Վերջին կարճ ելույթներից մեկում նա սրտնեղեց, որ նախկին նախագահները նշում են անցած տասնամյակներում՝ յուրաքանչյուրն իր պաշտոնավարման շրջանում Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եղած առաջարկները (Բուդապեշտ, Քի Ուեսթ, Կազան): Ու, իր կարծիքով, Փաշինյանը ոչ այն է՝ հեգնեց, ոչ այն է՝ մուննաթ եկավ. «Է՜, բա լուծեիք...»:

Կարծում ենք՝ սա այն դեպքն է, երբ չարժե անտեսել Փաշինյանի դրսևորումն ինքնին:

Նախ՝ զուտ բարոյաքաղաքական տեսանկյունից. ով՝ ով, բայց հաստատ Փաշինյանը ո՛չ բարոյական իրավունք ու ոչ էլ տեղ ունի որևէ դիտողություն անելու Հայաստանի նախկին ղեկավարներին՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման, այս կամ այն տարբերակով խնդրի լուծման հնարավորության վերաբերյալ: Եվ չունի այդ իրավունքը, քանի որ անձամբ իր՝ Նիկոլ Փաշինյանի ու իր գլխավորած ՔՊ-ի վարած արտաքին քաղաքականությունն ու բանակցային գործընթացի հետ կապված անպատասխանատու դիրքավորումն են հաջորդած իրադարձությունների հանրագումարում աղետի մատնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, առոչինչ դարձրել Արցախի ազգային-ազատագրական պայքարի արդյունքները, համայն հայության՝ տասնամյակների զոհողություններն ու նվիրումը: Փաշինյանի, այլ ոչ թե որևէ այլ ղեկավարի պաշտոնավարման շրջանում ու հետևանքով է, որ թշնամին բռնազավթել է Արցախը, հազարամյակներով հայկական երկրամասը ամբողջովին հայաթափվել է, շուրջ 150 հազար արցախցի բռնի տեղահանության է ենթարկվել, զրկվել տունուտեղից, բնօրրանից, կենսատարածքից:

Երկրորդ՝ եթե մի կողմ դնենք քաղաքականության ու, մանավանդ, Հայաստանի այսօրվա կառավարիչների համար ծայրահեղորեն խորթ բարոյական մոտեցումները, ապա Փաշինյանն ինքն է զրկել նախկին նախագահներին այս թեմայով որևէ բան ասելու իրավունքից: Եվ զրկել է հենց այն պահից, երբ հայտարարեց, որ Արցախի խնդրով բանակցություններն ինքը սկսելու է իր կետից (նաև ասվել է՝ «զրոյական կետից»):

Դա 2019 թվականի ապրիլին էր: Հետագայում էլի է կրկնվել նման հայտարարություն:

Իսկ ո՞րն էր Փաշինյանի «զրոյական կետը» Արցախի խնդրով բանակցություններում:

Չէ, իսկապես, եկեք ՀՀ նախկին ղեկավարներին իսկապես հանգիստ թողնենք: Նրանց վերաբերյալ յուրաքանչյուրն իր պատկերացումներն ու ընկալումներն ունի, բայց դա չէ էականը:

Էականը փաստերն են. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում իր ինքնորոշման իրավունքի իրացման մասին հայտարարած և անկախություն հռչակած Արցախը, Հայաստանի աջակցությամբ, իհարկե, դիմակայել է ադրբեջանական ագրեսիային, ագրեսորից ազատագրել է տարածքներ, հասել 1994 թ. հրադադարին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում (որ անցած 30-35 տարիների մեջ ամենից խաղաղն են եղել, ի դեպ), Արցախը պահպանել է իր դիրքերը, բանակն ու պաշտպանունակությունն ամրապնդվել են: Նույնը կարելի է ասել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանի մասին, որի ժամանակ միայն պաշտոնավարման վերջին մոտ ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիայի (2016 թ. Քառօրյա պատերազմ), բայց էական արդյունքի չի հասել:

Նիկոլ Փաշինյանը 2018 թ. մայիսի 8-ից ստանձնել է ՀՀ ղեկավարի պաշտոնն ու մինչ օրս ամեն գնով պահպանում է այն: Ընդ որում, եթե ընդունենք, որ նա պաշտոնավարելու է մինչև հերթական ընտրություններ, ստացվում է, որ ավելի շատ է երկրի ղեկավարի պաշտոնում, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, ու ընդամենը երկու տարի քիչ, քան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Եվ, ի համեմատություն վերը նշվածի, ինչի՞ է նա հասել: Իսկ հասել է նրան, որ իր հաջորդին այևս չի կարող Արցախը փոխանցել, քանի որ այն մատնել է աղետի: Սա է անողոք փաստը և իրականությունը:

Հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Փաշինյանը: Ի դեպ, այստեղ ավելորդ չէ հիշել, որ նախքան նրա իշխանության գալը, ինչպես հայտնի է, Ալիևը նեղսրտում էր, որ «փակ դռների ետևում» միջնորդներն իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Լավ, «իր կետից» ի՞նչ է բանակցել Փաշինյանը Արցախի վերաբերյալ, օրինակ՝ 2019 թվականից: Փաշինյանն ինքը ԱԺ ամբիոնից «իր ձևերով» հայտարարում էր, թե «ինչ պետք է, այն էլ բանակցում է»:

Այդ ընթացքում, ինչպես հետո պիտի հայտնի դառնար, 2019-ին, 2020-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի իշխանությանն են ներկայացրել կարգավորման ծրագիր: Փաշինյանը այն ոչ միայն չի ներկայացրել հանրությանը՝ ի հակառակ իր հրա պ ա ր ա կ ա յին խոստ մ ա ն (17.08.2018 թ. ելույթ), այլև ընդհանրապես հերքում էր, գրեթե երդվում, որ նման փաստաթուղթ չկա: Ի վերջո, բանն այնտեղ հասավ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մերկացրեց Փաշինյանի այդ սուտը՝ դեռ 2020-ին հայտարարելով, որ կա բանակցային փաստաթուղթ:

Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Փաշինյանի 2018-2020 թթ. հայտարարությունները և մոտեցումները («զրոյական կետ», «միկրոհեղափոխություններ՝ բանակցային գործընթացում», «վերելակային բանակցություն» և այլն) գործնականում ծառայեցին միայն այն նպատակին, որ բանակցային գործընթացը տորպեդահարվեց: Բայց որպեսզի ընդհանրապես խաչ քաշվի այդ գործընթացի վրա, Փաշինյանը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դա «գետնի վրա» լեգիտիմացրեց պատերազմական եղանակով խնդիրը լուծելու, ռազմական ագրեսիայի դիմելու՝ թուրք-ադրբեջանական մղումները:

Եվ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որի ընթացքն ու այդ ընթացքում Փաշինյանի իշխանության պահվածքն այլ հարց է:

Պատերազմական գործողությունները դադարեցվեցին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ հայանպաստ գրեթե ոչինչ չկար, բայց, գլուխը՝ քարին. Արցախը (այն, ինչ թշնամին չէր գրավել ու այն, ինչ գրիչով Փաշինյանը չէր հանձնել) կար, Արցախի կարգավիճակի հարցը առժամանակ առկախված էր:

Սակայն Փաշինյանի իշխանությունը կարողացավ զրոյացնել նույնիսկ այդ փաստաթուղթը՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, ԵՄ ու Ֆրանսիայի միջնորդությամբ, հայտարարելով, որ Արցախը... Ադրբեջան է: Դրանով արդեն իսկ Արցախի բռնազավթումն ու հայաթափումը կանխորոշված էր:

Ավելին, 9 ամիս շրջափակման ենթարկված Արցախի վրա 2023 թ. սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի պայմաններում Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի կերպ Արցախին չեն աջակցելու, «պատերազմի մեջ չեն ներքաշվելու»: Մի բան էլ՝ թշնամու բերանը լեզու դրեց, թե՝ «խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում»:

Իսկ հիմա նա և իր իշխանության ներկայացուցիչները Արցախ բառն անգամ վախենում են արտաբերել: Եվ հիմա Փաշինյա՞նն է նախկին ղեկավարների կամ որևէ մեկի վրա մուննաթ գալիս, թե՝ «բա լուծեիք»: Իսկ ինքը՝ Փաշինյանն, ի՞նչ «լուծեց»:

Առհասարակ, մեկ ուրիշին հանդիմանել կարող է նա, ով հաջողել է անել այն, ինչը նախորդ(ներ)ին չի հաջողվել: Այդ Փաշինյանին է պետք հարցնել՝ ո՞ւր է Արցախը, ո՞ւր է Շուշին, ո՞ւր է Ստեփանակերտը, ո՞ւր են մեր 5000 և ավելի զավակները...

Չնայած, գուցե իրենց պատկերացմամբ, Արցախի հարցի լուծումը հենց այն է, ինչ արեց Փաշինյանը և ինչի համար բերվել էր իշխանության... Եթե այդպես է, ապա նախորդ երեք նախագահներն էլ նման կերպ չեն լուծել, այո, ու չէին էլ կարող լուծել...

Ու այսքանից հետո դեռ մի բան էլ Փաշինյանն ու ՔՊ-ն հայտարարում են, թե Արցախը հանձնեցին (տվեցին, կորստի մատնեցին, աղետի ենթարկեցին. որ տարբերակը կկամենաք), բայց փոխարենը Հայաստանի ինքնիշխանություն ձեռք բերեցին: Լավ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում, ինչո՞ւ են այսքան թերահավատ մեր հանրության հանդեպ, ինչո՞ւ են այսքան վատ կարծիքի մեր ժողովրդի մասին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներովՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Կիևի ռեժիմը երբեք համաձայնության գալու ունակ չի եղել. Լավրով Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավnրներից մեկն անչափահաս էԱրտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի. նրան ռեանիմոբիլով տեղափոխել են ԵրևանՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել«Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԺողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԼրանում է ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման վերջնաժամկետըՓոքրիկ Տիգրանի մաhից 1 տարի է անցել. ի՞նչ է պարզվել մինչ օրսTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութ
Ամենադիտված