Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է


Ցիպրասը հեռանկարային է համարում Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը (Ֆոտո)

Միջազգային

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռանկարային է համարում Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը: Այս մասին նա նշել է այսօր՝ մարտի 15-ին, Աթենքում հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնիի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին եւ հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգեւորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետեւ Հանրապետության նախագահը կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:

Սերժ Սարգսյանը եւ Ալեքսիս Ցիպրասը երկուստեք կարեւորել են փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության եւ այլն, համագործակցությունը ավելի խորացնելու, խրախուսելու փոխադարձ ներդրումները եւ շփումները գործարար համայնքի ներկայացուցիչների միջեւ՝ այդ աշխատանքներում մեծ դեր վերապահելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:

Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել նաեւ Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ջերմ, բարեկամական հարաբերությունները: Նա նշել է, թե նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի` Հունաստան-Կիպրոս- Իսրայել եւ Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձեւաչափերով, որոնք, նրա գնահատմամբ, գործում են արդյունավետ: Վարչապետը նշել է, որ Հունաստանը հնարավորություններ է տեսնում նաեւ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության հաստատման առումով եւ ցանկություն ունի ըստ անհրաժեշտության նպաստել այդ գործին: Հունաստանի վարչապետը իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը՝ հաջողությամբ ավարտին հասցնելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունները:

ՀՀ Նախագահը եւ Հունաստանի վարչապետը երկկողմ օրակարգի հարցերի քննարկումից բացի, մտքեր են փոխանակել միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ալեքսիս Ցիպրասը, ներկայացնելով իր երկրի դիրքորոշումը միջազգային հարթակներում եղած խնդիրների լուծման վերաբերյալ, ընդգծել է, որ դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Նա եւս ընդգծել է, որ Հունաստանը սատարում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակներում, ցանկություն ունենալով տեսնել տարածաշրջանի զարգացումը խաղաղության, անվտանգության եւ կայունության պայմաններում:

ՀՀ նախագահի եւ Հունաստանի վարչապետի առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ առողջապահության եւ բժշկական գիտության բնագավառներում 2016-2018թթ. համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2016-2020թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2016-2020թթ. կրթության եւ հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը

բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ համատեղ հայտարարություններով:

«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Ամենադիտված