Բաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցը Հրդեհ՝ Գյումրի քաղաքում Շղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107» ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասին Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ Քաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարություն


Սերժ Սարգսյանը կարևորել է Հունաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի վերաձևավորումը

Քաղաքականություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 15-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը և Հունաստանի խորհրդարանի նախագահը երկուստեք կարևորել են խորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների ամր ապնդման և համագործակցության օրակարգի ընդլայնման գործում:

Նշելով, որ, Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձևավորել, Նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից մեծապես կարևորել է Հունաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի վերաձևավորումը, ինչը, նրա համոզմամբ, երկկողմ խորհրդարանական կապերի զարգացման լուրջ խթան է: Հանրապետության Նախագահը առանձնահատուկ ընդգծել է երկու բարեկամ երկրների խորհրդարանների սկզբունքային դիրքորոշումների կարևորությունը միմյանց համար զգայուն հարցերում: Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Նիկոս Վուցիսին և ի դեմս նրա` Հունաստանի խորհրդարանին, որը առաջիններից մեկը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ նախանցյալ տարի օրենք ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: ՀՀ Նախագահը նշել է, որ հունահայ համայնքի և Հունաստանում գործող հայկական ավանդական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս իր հետ ունեցած հանդիպմանը խնդրել են այդ կապակցությամբ իրենց անունից շնորհակալություն փոխանցել Հունաստանի խորհրդարանի նախագահին և պատգամավորներին` հիշեցնելով, որ այս տարի լրանում է Հունա ստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Պավլոպուլոսի և վարչապետ Ցիպրասի հետ ունեցած արդյունավետ հանդիպումների մասին, որոնց ընթացքում երկուստեք ընդգծվել է կանոնավոր քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, գիտական համագործակցության ոլորտներում առկա ձեռքբերումների ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի հետևողական խորացման անհրաժեշտությունը:

Խորհրդարանական կապերի ամրապնդման գործում ՀՀ Նախագահը մեծապես կարևորել է խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի անձնական ներդրումը և նշել, որ ակնկալում է շարունակական ակտիվ քայլեր՝ ուղղված հայ-հունական դարավոր բարեկամական կապերի ամրապնդմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետություն այցի վերջին օրը, մինչև խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ աշխատանքային ճաշը, հանդիպումներ է ունեցել հայկական ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունների՝ ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ, ներկայացուցիչների հետ:

 

Դոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն ևս թանկացել էԲաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցըՀրդեհ՝ Գյումրի քաղաքում Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներինՇղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107»Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրենԻսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասինԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր ԿամենդատյանՊայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՔաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարությունՎրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Ձնախառն անձրև, մառախուղ․ եղանակն այս օրերին Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Հեղուկ գազի գինը կիջնի՞ Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵրկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կանՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան
Ամենադիտված