ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համար Ֆրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում


ԱրարատԲանկի աջակցությամբ արդիականացվել է Մատենադարանի անվտանգային համակարգը

Հասարակություն

ԱրարատԲանկը շարունակում է ավելի քան երկու տարվա համագործակցությունը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ՝ այս անգամ ուղղված հայ գրավոր ժառանգության անվտանգության ապահովմանն ու պահպանմանը։

ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ արդիականացվել են Մատենադարանի տեսահսկման և անվտանգային համակարգերը։ Այդ համակարգերը կապահովեն Մատենադարանում պահվող հայերեն և օտարալեզու բացառիկ ու արժեքավոր ձեռագրերի, Մատենադարանի այցելուների, զբոսաշրջիկների, գիտաշխատողների և աշխատակիցների անվտանգությունը։

Ինչպես անցած տարի, այս տարի ևս ԱրարատԲանկը համաֆինանսավորում է «Հիշողության կերպարանքները» ամենամյա գիտագործնական սեմինարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եվրամիության հետ համատեղ։ Այս տարի անցկացվում է թվով 14-րդ սեմինարը, որին մասնակցում են 18 երկրից 25 մասնագետ, այդ թվում՝ հեղինակավոր գրադարանների, արխիվների և թանգարանների ներկայացուցիչներ։   

«Ֆինանսական աջակցությունն ունի երկուստեք նաև բարոյական նշանակություն, որովհետև, իսկապես, Մատենադարանն այն հաստատությունն է, միջազգային հնչեղության ու վարկանիշի այն կառույցն է, որը ենթադրում է համահայկական մասնակցություն, ներգրավվածություն, որովհետև սա մեր անձնագիրն է դեպի քաղաքակրթական աշխարհ»,- նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

«Ի պատիվ մեզ՝ բոլորս կարողանում ենք ազգային արժեքներին միտված ծրագրեր իրականացնել, և այսօր բոլորիս համար շատ ուրախալի օր է, քանի որ 14-րդ գիտագործնական միջազգային սեմինարը, որն անցկացվում է Մատենադարանում, միջազգային մեծ նշանակություն ունի»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Այս հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ մենք այսօր խոսում ենք սեմինարի գնալով մեծացող աշխարհագրության, ընդլայնվող միջազգային համագործակցության մասին»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մատենադարանում պահվող գիտելիքի և պատմական ժառանգության հարստության գիտակցումն է, որ ընդգծում է ազգային սահմաններից անդին մշակութային պահպանության համընդհանուր կարևորությունը` ընդգծելով բոլորիս համատեղ պատասխանատվությունը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ

Վացլավ Շտերբան։ 

Իր բացման խոսքում Մատենադարանի տնօրենը  նշեց, որ ԱրարատԲանկն առաջին ֆինանսական հաստատությունն  էր, որ սկսեց համագործակցել Մատենադարանի հետ:   Արա Խզմալյանը ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանին շնորհեց «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալ։

«Մենք սահմանել ենք «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալը, որը տրվում է Մատենադարանի գործունեության մեջ բացառիկ կարևորության դերակատարություն և ներդրում ունեցող կազմակերություններին և անհատներին, և տնօրենության որոշմամբ այսօր ԱրարատԲանկին շնորհվում է «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալը»,-նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

Գիտագործնական սեմինարի բացման արարողությունից հետո Մատենադարանի թանգարանում տեղի ունեցավ ԱրարատԲանկի անունը Պատվո կամարին ոսկե տառերերով հավերժացնելու հանդիսավոր արարողությունը։

Հիշեցնենք, որ դեռեւս 2024թ․-ին ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծվել և վերազինվել է Մատենադարանի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, ինչպես նաև համաֆինանսավորել է «Հիշողության կերպարանքները» ամենամյա 13-րդ գիտագործական սեմինարը։

Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Ամենադիտված