Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


Խաղաղություն Գազայում, խայտառակություն Շարմ էլ Շեյխում. ինչպես էր վարչապետը փնտրում «կադր», այլ ոչ թե փոխզիջում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ստորագրվեց Գազայի շուրջ խաղաղության համաձայնագիր։ Միջոցառմանը ներթափանցեց ուրիշների տոնակատարություններին մասնակցելու մեծ սիրահար Փաշինյանը, իհարկե, Հայաստանի պետբյուջեի հաշվին։

Իրականում, տեսականորեն այս այցը կարող էր օգտակար լինել Հայաստանի համար։ Վարչապետը հնարավորություն ունեցավ տեսնելու, թե ինչ տեսք ունի իսկական խաղաղության գագաթաժողովը, ոչ թե բեմադրվածը։ Եվ հասկանալու, որ նման գագաթաժողովների արդյունքները կարող են լինել փոխզիջումային, այլ ոչ թե միակողմանի զիջումները, ինչպես այն, ինչին գնաց Հայաստանը:

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն առաջարկում է՝ «փոխադարձություն» և «խաղաղություն» բառերի իմաստը հասկանալու համար դիտարկել Մերձավոր Արևելքի խաղաղության համաձայնագրի պայմանները։ Այնտեղ նշված է՝ Իսրայելը ազատում է Գազայի սեկտորի 47 %-ը, ՀԱՄԱՍ-ը վերադարձնում է ողջ մնացած պատանդներին և զոհվածների մարմինները, Իսրայելն ազատում է 2000 պաղեստինցի բանտարկյալ, Գազայի բնակչությանը տրվում է վերադարձի իրավունք, իսկ մինչ այդ տարածքը ժամանակավորապես կառավարելու է միջազգային կոմիտեն, մինչև կատարվում են Պաղեստինի ինքնավարության համար նախատեսված բարեփոխումները։ Ու ևս մի շարք կետեր, որոնք մանրամասն կարգավորում են տարածաշրջանի կայունացման գործընթացը։

Այս փաստաթուղթը պրոֆեսիոնալ դիվանագիտության արդյունք է։ «Ովքե՞ր են այդ բանակցողները։ Գուցե խնդրենք պաղեստինցիներին կամ իսրայելցիներին՝ ժամանակավորապես մեկը մեզ տրամադրե՞ն», – ասում է քաղաքագետը։ Դժվար է չհամաձայնել։

Խաչիկյանն առաջարկում է համեմատել պաղեստինյան խաղաղության հռչակագիրը Վաշինգտոնում Փաշինյանի ստորագրած թղթի հետ: «Ինչպե՞ս են իրենց զգում հիմա հայերը՝ Բաքվի բանտերում, լքված ու դավաճանված իրենց կառավարության կողմից։ Նրանց ազատել փորձող կա՞։ Ինչպե՞ս են իրենց զգում 120000 փախստականները Արցախից. արդյոք նրանց տրվե՞լ է հայրենիք վերադառնալու իրավունք, ինչպես պաղեստինցիներին։ ԱՄՆ-ը հայտարարե՞լ է, որ երաշխավորում է խաղաղություն հայերի համար, ինչպես արեց պաղեստինցիների ու իսրայելցիների դեպքում։ Կլինե՞ն միջազգային խաղաղապահ ուժեր հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես Գազայում: Ով ուզում է հասկանալ «փոխադարձություն» բառի իմաստը, թող տեսնի, թե ինչպես է դա արվում։ Ոչ թե միակողմանի զիջումներ ու նվաստացումներ, այլ փոխզիջումներ. ես՝ քեզ, դու՝ ինձ», – ամփոփում է նա։

Ցավոք, Փաշինյանը Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողով գնաց ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետների փորձը ուսումնասիրելու համար։ Նրա նպատակը ուրիշ էր՝ մոտենալ Թրամփին, որ հետո Հայաստանում իշխանամետ մեդիան աղմկի նրանց «հատուկ» հարաբերությունների մասին։ Եվ հասավ իր նպատակին՝ մոտեցավ, բռնեց Թրամփի ձեռքը, երկար ու համառորեն սեղմեց։ Մինչ միջոցառման ավարտը նորից «բռնացրեց» նրան՝ այս անգամ որոշելով ներկայանալ. «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ։ Շնորհակալ եմ Ձեզ, Աստված օրհնի Ձեզ»։ Հավանաբար, այդ պահին աշխարհի բոլոր հայերը, անկախ նրանից՝ քվեարկել էին ՔՊ-ի օգտին, թե ոչ, ամոթից գետինը մտան։ Ինչպես մեկնաբանեց մեկը, Շարմ էլ Շեյխում Փաշինյանի վարքագիծը «աննկարագրելի, բյուրեղյա, տիեզերական ինքնանվաստացման ակտ էր»։

Միևնույն ժամանակ չէ էլ հասկացվում, թե ինչու էր Փաշինյանը այդքան փայլում՝ շնորհակալություն հայտնելով Թրամփին. թերևս նոր լուսանկարների ուրախությունից։ Թրամփը, եթե հիշատակել է Հայաստանի անունը (որը չի հիշում), ապա միայն նվաստացուցիչ տոնով. Հայաստանի և Ադրբեջանի միջև արյունալի հակամարտությունը նա անվանել է «փոքրիկ պատերազմ», իսկ Փաշինյանին՝ «այն մյուս տղան» և «Ալիևի հայրենակից»։ Ալիևին նա գովել է որպես ուժեղ առաջնորդ և հավելել. «Լավ է նրա հետ չառնչվել»։

Փաստացի, նա գովել է Ադրբեջանի նախագահին՝ հայերի նկատմամբ հաղթանակի, ավտորիտարիզմի և Ղարաբաղի հարցը ուժով ու էթնիկ զտմամբ լուծելու համար։ Փաստացի, Փաշինյանը նրան շնորհակալություն է հայտնել միայն սոցցանցերի համար կոնտենտ ապահովելու համար։

Ի դեպ, զվարճալի մանրամասնություն: Սկզբում Փաշինյանը լուսանկարները մակագրել էր. «Կարճ զրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»։ Բայց հետո, հասկանալով, որ «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ»-ը նույնիսկ «կարճ զրույց» չէ, նա խմբագրեց իր գրառումը։ Բայց հենց այդ մղումը՝ պարծենալ զրույցով, որը չի եղել, ինչպես պատանի աղջիկը՝ աստղի հետ երևակայական սիրավեպով, շատ բան է ասում Հայաստանի վարչապետի մասին։ Նա պարզապես խղճալի տեսք չունի։ Իսկապես խղճալի է։

Պետք է գիտակցել՝ մեր երկրի ղեկին կանգնած է մարդ, որը պատրաստ է հանձնել Սյունիքի էքստերիտորիալ միջանցքը՝ Թրամփի հետ լուսանկարի համար, որը նրան ճանաչել չի ուզում։ Եվ պատրաստ է ոչ միայն ինքն իրեն նվաստացնել, այլ նաև ամոթով պատել ամբողջ Հայաստանը՝ Թրամփի հետ երկրորդ լուսանկարի համար։ Իսկ ինչի՞ն է նա պատրաստ երրորդ լուսանկարի համար։ Եկեք այլևս թույլ չտանք, որ նա ստեղծի իր համար ֆեյսբուքյան կոնտենտ՝ Հայաստանի հաշվին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից
Ամենադիտված