Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ


Բաքուն թելադրում է, Փաշինյանը՝ կատարում. Եկեղեցին՝ հարվածի տակ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս շաբաթ Հայ առաքելական եկեղեցին դարձյալ ենթարկվեց Նիկոլ Փաշինյանի հերթական բռնաճնշումներին։ Հոկտեմբերի 15ին ձերբակալվեցին Արագածոտնի թեմի առաջնորդը, այդ թեմի 12 հոգևորականներ և երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը և ռեֆերենտը։ Եկեղեցու գործունեությունը կաթվածահար եղավ՝ տաճարներում այլևս չկային մարդիկ, ովքեր կնքեին երեխաներին, պսակադրեին զույգերին կամ կատարեին հոգեհանգստյան արարողություններ. ուժայինները բոլորին տարան։ Արդյունքում, վեց հոգևորական, այդ թվում՝ թեմի առաջնորդ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը, կալանավորվեց երկու ամսով, իսկ 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանը մեկ ամսով ուղարկվեց տնային կալանքի։ Ի դեպ, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը Կաթողիկոս Գարեգին Երկրորդի զարմիկն է, ուստի Փաշինյանը կրկին դիմեց իր սիրած մեթոդին՝ ճնշում գործադրել իրեն անհաճո մարդկանց վրա՝ նախաքննական կարգով բանտարկելով նրանց ազգականներին։ Ահա, այսպես են գործում «ժողովրդավարական» մեթոդները «ժողբաստիոնի» ղեկավարի ձեռքով։

Թեմի դեմ իրականացված այս հարձակումների և ձերբակալությունների պատրվակը դարձավ Օհանավանքի հոգևորական Արամ Ասատրյանի հարցազրույցը, որի հիման վրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար, «սորոսական» Դանիել Իոաննիսյանը հաղորդում ներկայացրեց Քննչական կոմիտե։ Սակայն նախ հարց է ծագում՝ եթե դա տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ին, ապա ինչո՞ւ գործին ընթացք տրվեց հենց հիմա։

Իսկ պատճառները մի քանիսն են։

Առաջինը՝ Փաշինյանին կրկին անհրաժեշտ էր շտապ փոխել տեղեկատվական օրակարգը։ Արդեն ձևավորվել է ավանդույթ՝ նա ամեն անգամ ներքաշում է Հայ առաքելական եկեղեցին որևէ աղճատված սկանդալի մեջ՝ շեղելու հասարակության ուշադրությունը։ Այս անգամ էլ տեղեկատվական դաշտը չափազանց անբարենպաստ էր Փաշինյանի համար. նա խայտառակվեց և նվաստացավ Շարմ էլ Շեյխի գագաթաժողովում այնքան, որ նույնիսկ իր կողմնակիցները մնացին «տպավորված»։ Անհրաժեշտ էր շտապ ինչ-որ բան անել, որպեսզի մարդիկ մոռանան սոցիալական ցանցերը ողողած տեսանյութերը, որտեղ Փաշինյանը համառորեն փորձում էր մոտենալ Թրամփին, իսկ վերջինս ստիպված էր դիմել օգնականներին՝ ձերբազատվելու «Ալբանիայի նախագահից»։ Եվ Փաշինյանը շեղեց ժողովրդին՝ կրկին հարձակում գործելով հոգևորականների վրա։ Իհարկե, ավելի հաճելի է երևալ բռնապետ, քան ծաղրի առարկա ամբողջ աշխարհի աչքում։

Երկրորդ պատճառը, թե ինչու հենց հիմա ձերբակալվեցին հոգևորականները, կապված է այն հանձնարարությունների հետ, որոնք Անկարան և Բաքուն տալիս են հայկական իշխանություններին «խաղաղ գործընթացի» շրջանակներում, որի պատանդն է դարձել Փաշինյանը։ Եթե նա դադարեցնի միակողմանի զիջումները հարևաններին, նրանք ամբողջությամբ կդադարեցնեն ձևացնել, թե իբր կարգավորում են հակամարտությունը (իսկ նրանք առանց այդ էլ մեծ ջանք չեն գործադրում)։ Բաքվից հստակ ազդանշան ստացվեց՝ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեն հայտարարեց, թե իբր Էջմիածինը ռևանշիստական կենտրոն է և խոչընդոտում է խաղաղ գործընթացին։ Իսկ երբ լրագրողները հարցրին Փաշինյանին՝ արդյո՞ք կապ կա այդ հայտարարությունների և Հայ առաքելական եկեղեցու դեմ ընթացող գործընթացների միջև, նա սկսեց աչքերը կլորացնել՝ պնդելով, թե ոչինչ չգիտի։ Բայց սա ո՛չ առաջին, ո՛չ վերջին սուտն է Նիկոլի կողմից, իսկ փաստերը խոսում են ինքնին։ Ի դեպ, շատ վերլուծաբաններ նշում են, որ երբ խոսքը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն, Փաշինյանի թիմը օգտագործում է նույն հռետորաբանությունը, ինչ ադրբեջանցիները։ Օրինակ՝ պրոիշխանական «Բաղրամյան 26» մեդիան հոգևորականներին անվանում է «սքեմով ահաբեկիչներ»՝ ճիշտ այնպես, ինչպես նրանց անվանում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ընդհանրապես, թվում է՝ Փաշինյանն ու իր թիմը կարծում են, որ եթե համառորեն հոգևորականներին անվանեն «ահաբեկիչներ», իսկ Եկեղեցին՝ «Կտրիչ Ներսիսյանի խմբակ», ապա հայ ժողովուրդը աստիճանաբար կհավատա հակաեկեղեցական քարոզչությանը, կհրաժարվի կանոնական Եկեղեցուց և կհամաձայնի այն պրոթուրքական կազմակերպության հետ, որը Փաշինյանը մտադիր է ստեղծել դրա փոխարեն՝ արդեն առանց թաքցնելու ենթարկվելով Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հրահանգներին։

Սա նրանց սխալն է։ Հավատացյալ հայերը կույր չեն։ Քիչ է մնացել՝ շուտով Փաշինյանի իշխանությունը կավարտվի, ինչպես մղձավանջային երազ։ Իսկ Հայ առաքելական եկեղեցին՝ աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկը, կմնա հավերժ, ինչպես Արարատ լեռը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ
Ամենադիտված