Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ


Արդեն անթաքույց են գործում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապագայի հետազոտողի համար, ինչ խոսք, հետաքրքրական կլինի դիտարկել Փաշինյանի «թավշյա հեղափոխության» ռեէվոլ յուցիան, հատկապես այն առումով, թե ինչպես հռչակված «սիրո և հանդուրժողականության» պղպջակը վերաճեց ատելության և բռնաճնշումների մղձավանջի: Այո, հետազոտողի համար հետաքրքիր կլինի, իսկ ժամանակակիցներիս համար քաոսային է, քանզի մենք ապրում ենք այդ թթվուտային իրականության մեջ:

Սա՝ ընդհանուր առմամբ:

Ինչ վերաբերում է նոր կոնկրետ դրսևորումներին, ապա ամենից առաջ ուշադրություն է գրավում հետևյալը. փաշինյանական կոհորտան, ՔՊ-ն՝ ամբողջ թիմով, կարկառուններով-չկարկառուններով, սատելիտներով արդեն չեն էլ թաքցնում, որ կենտրոնացած են քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու վրա:

Այո, այո, հենց հաշվեհարդարներ: Հաշվեհարդարային կամայականություններ:

Դե, իրավապահ կոչված համակարգի միջոցով, որը դարձրել են քաղաքական պատվերներ կատարելու գործիք:

Ավելին, ով մի բառ ասում է, քպական «հրահանգիչ»-ուղղորդողները միանգամից վրա են տալիս: Կանխորոշում են, «հուշում» են, թե քննիչներն ու ոստիկաններն ինչ անեն, ում բռնեն, ում ծեծեն, ում բանտարկեն, ում ասֆալտին փռեն, ում խուզարկեն, ում տնեցիներին ահաբեկեն և այսպես շարունակ: Նախանշում են, թե կոնկրետ ինչ բռնությունների դիմեն: Էականն ու առանցքայինն այս պարագայում այն է, որ նրանք՝ Փաշինյանն ու նաև մյուս քպականները, արդեն չեն էլ թաքցնում, որ այդ ամեն ինչը իրավապահ համակարգն անում է իրենց պատվերով: Հասկանո՞ւմ եք, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող քպականները, իրենց վերագրելով դատավոր-դատախազ-ոստիկանդահիճի դեր, հրապարակային հայտարարություններով կանխորոշում են, թե ում է պետք բանտարկել, ում է պետք վտարել, ում՝ «քառատել», և այդպես շարունակ:

Իրավապահ կոչվող համակարգն էլ արդեն «չի կոտրատվում», «ձևեր չի թափում» և, գործադիր իշխանության կրնկի տակ մտած, իրականացնում է իջեցրած հրամանները, կարգադրությունները, կապրիզները:

Օրինակ՝ մի խումբ քպականներ, տեսեքտեսեք, նեղվել են Նարեկ Կարապետյանի խոսքից՝ «գաղափարական առաջնորդի» թեմայով: Նույն քպականների խումբը, մեկ ուրիշ քպական խմբի հետ միասին, խիստ է նեղվել իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի հայտարարություններից: Ամստերդամն, ի դեպ, միջազգային իրավապահ շրջանակներում հայտնի դեմք է: Քպականներն ամենայն լրջությամբ քննարկում են նրան կալանավորելու, հետապնդելու, Հայաստանից վտարելու հարցերը:

Եթե նրանք հրապարակավ, ֆեյսբուքյան գրառումներով բացեիբաց նման «մտորումներ» ունեն, ամենևին չեն քաշվում հակաօրինական վարք դրսևորելուց, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են մտմտում ՔՊ-ի «փակ դռների» հետևում:

Փաշինյանն ու քպականները երևի թե հիմա տենդագին փնտրում են, թե այս կամ այն գործչի արտասանած բառը կամ բառակապակցությունը քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի տակ խցկեն, ի՞նչ անեն, ո՞նց անեն, որ ամեն գնով ազատազրկեն, բանտարկեն, կալանավորեն, խոշտանգեն, չեզոքացնեն, լռեցնեն այս կամ այն ոչ իշխանական գործչին, հրապարակային խոսք ասողին, ընդդիմացողին: Ասենք, երևի լուրջ դեմքով իրավաբաններին հանձնարարած կլինեն՝ գտնել, թե ո՞ր հոդվածի տակ կարող են մտնել «գրոհել» կամ «գաղափարական առաջնորդ» ձևակերպումները:

Սա է «ժողովրդավարության բաստիոնի» իրական դեմքն ու էությունը, մանավանդ, երբ «սիրո և հանդուրժողականության» արդեն մաշված դիմակը մի կողմ է դրվում: Թեպետ, ՔՊ-ն ու Փաշինյանը արդեն դիմակի կարիք էլ չունեն, մեծ հաշվով: Նրանք արդեն գործում են միանգամայն բացեիբաց: Այնպես որ, շուտով այն երգչին նմանակելով՝ հրապարակում կարող են հայտարարել. «Ինչ ենք անում, հաշվեհարդարներ ենք տեսնում, լավ ենք անում...»:

Ի դեպ, բոլորն են ասում, որ, օրինակ՝ Սամվել Կարապետյանի «գործը» քաղաքական է: Իհարկե, այն քաղաքական է: Բայց Հայաստանում 2018 թվականի մայիսից սկսած ընդդիմադիր դաշտի գործիչների հետ կապված բոլոր գործերն էլ քաղաքական են եղել: Պարզապես հիմա որոշ նրբերանգներ կան: Եթե, ասենք, նախկինում փաշինյանական իշխանությունը գոնե ինչ-որ փորձեր էր անում, որ այդ քաղաքական գործերը «սվաղի» ինչ-ինչ կրիմինալ հանգամանքներով, քրեական երանգ տա, ապա հիմա այլևս նման «մանրուքների» հետևից չեն ընկնում: Շտապում են, ժամանակ չկա:

Իսկ շտապում են, որովհետև նախատեսված են ընտրություններ: Իսկ այդ ընտրություններում, եթե համատարած խախտումներ, կեղծիքներ ու այլևայլ այլանդակություններ չլինեն Փաշինյանի օգտին, նա վերարտադրվելու շանսեր գրեթե չունի: Իսկ դա նրա համար կենաց-մահու հարց է: Ու որպեսզի ընտրություններում մրցակիցների ձեռքերն ու ոտքերը մաքսիմալ կապկպված լինեն, իսկ իրենք ինչ ապօրինություն ուզենան՝ անեն, դրա համար էլ հիմա այդպես բացահայտ կերպով դիմում են քաղաքական հաշվեհարդարների, երկրում ձևավորում ռեպրեսիաների մթնոլորտ ու իրավիճակ:

Գործնականում Փաշինյանը, դատելով նրա ու իր ՔՊ-ի դիրքավորումից, որդեգրել են մի մոտցում, ըստ որի, բոլոր ընդդիմադիրները պետք է լինեն կա՛մ կալանավորված, կա՛մ կասեցված լինի մյուսների գործունեությունը, կա՛մ ֆիզիկապես չեզոքացված, ինչի վերաբերյալ սպառնալիքներ ու ակնարկներ նմանապես հնչել են իշխանությունից ու իշխանական քարոզիչների կողմից: Այսինքն, նրանց հաշվարկն այն է, որ ընտրությունները իմաստազրկվեն ընտրություններից շատ առաջ:

Իսկ թե ուր կարող է տանել նման տոտալ ու վայրագ ռեպրեսիաների գործելակերպը, կարծում ենք, ակնհայտ է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Ամենադիտված