Ինքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կան Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմnղ երկրներին Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ) Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար Տարադրամի փոխարժեքն այսօր Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ


Աղքատությունը՝ որպես համակարգային խնդիր. հատվածականությունը հարց չի լուծելու. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աղքատությունն աշխարհում շարունակում է մնալ ամենահրատապ և բազմաշերտ սոցիալ-տնտեսական խնդիրներից մեկը, որի խորքային պատճառներն ու հետևանքները խիստ փոխկապակցված են գլոբալ տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, քաղաքական որոշումների, հասարակական անհավասարության աճի և բազմաթիվ այլ գործոնների հետ։ Չնայած միջազգային բազմաթիվ կազմակերպությունների, կառավարությունների և քաղաքացիական հասարակության ջանքերին, աղքատությունն արմատախիլ անելը կամ նվազագույնի հասցնելը դեռևս չիրականացած երազանք է մնում։

Համաշխարհային զարգացումները, տնտեսական գլոբալիզացիան և առևտրային նոր կապերի ստեղծումը բազմաթիվ երկրներում հանգեցրել են տնտեսական աճի որոշակի ցուցանիշների բարելավման, սակայն այդ աճը շատ հաճախ անհավասարաչափ է բաշխվում տարբեր սոցիալական խմբերի և տարածաշրջանների միջև՝ խորացնելով արդեն իսկ առկա անհավասարությունը և նպաստելով աղքատության նոր ալիքների առաջացմանը։ Աղքատության կառուցվածքային պատճառները բազմաբնույթ են. այստեղ համադրվում են կրթության և առողջապահության մատչելիության սահմանափակումները, աշխատանքային շուկայի անկայունությունն ու ոչ ֆորմալ հատվածի գերակայությունը, տնտեսական զարգացման ոչ հավասարաչափ տարածվածությունը, պետական քաղաքականությունների թերությունները և կոռուպցիայի բարձր մակարդակը։

Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը որդեգրել է տարբեր մոտեցումներ՝ փորձելով պայքարել աղքատության դեմ, այդ թվում՝ ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելով սոցիալապես խոցելի խմբերին, իրականացնելով կրթական և առողջապահական բարեփոխումներ, քայլեր կատարելով տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, խթանելով ներդրումները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգերը կատարելագործելով։ Բայց, չնայած այսպիսի միջոցառումների իրականացմանը, աղքատության դեմ պայքարը հաճախ բախվում է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտների, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամերը, ռազմական բախումները, բնական աղետները, համավարակները, ինչպես նաև արժեքային համակարգի և կառավարման մշակույթի խնդիրները։

Հայաստանը, լինելով հետխորհրդային տարածքի փոքր երկիր, վերջին տասնամյակներին անցել է բարդ սոցիալ-տնտեսական վերափոխումների ճանապարհով։ Սակայն այդ փոփոխությունները, ցավոք, չեն հանգեցրել աղքատության հաղթահարմանն ու բարեկեցության համատարած կամ գոնե համաչափ բարձրացմանը։ Ընդհակառակը, բնակչության մի զգալի հատվածը շարունակում է մնալ աղքատության և հատկապես ծայրահեղ աղքատության եզրին։ Պաշտոնական վիճակագրական տվյալները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվությունները փաստում են, որ Հայաստանում աղքատության մակարդակը տատանվում է 25-30 տոկոսի սահմաններում, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1,5-2 տոկոսի սահմաններում։ Եթե աղքատության մակարդակին վերաբերող գնահատականներում որոշ դրական փոփոխություններ էլ կան, ապա դրանք աննշան են։ Մյուս կողմից էլ՝ ներկայացվող թվերը հաճախ չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ շատ դեպքերում հաշվառման մեթոդաբանությունը չի ներառում ոչ ֆորմալ եկամուտները, կամ էլ թաքցնում է որոշ խմբերի իրական կենսամակարդակը։

Հայաստանի աղքատության խնդիրը կրկին սրվել է վերջին տարիներին՝ պայմանավորված միջազգային տնտեսական ճգնաժամերով, Ադրբեջանի ռազմական ագրեսիայով, արցախահայության բռնագաղթով, կորոնավիրուսային համավարակով և դրան հետևած տնտեսական ցնցումներով։ Դե, գումարած փաշինյանական իշխանության տոտալ ձախողումներն ու բացարձակ ապաշնորհությունը բոլոր ոլորտներում:

Հիշենք, որ համավարակի հետևանքով բազմաթիվ աշխատատեղեր կրճատվեցին, փոքր և միջին բիզնեսները կանգնեցին կամ փակվեցին, իսկ պետական աջակցությունը հաճախ անբավարար էր՝ հաշվի առնելով բնակչության կարիքները։ Համավարակը բազմաթիվ մարդկանց մղեց դեպի աղքատության ճիրաններ։ Իսկ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների արդյունքում հազարավոր արցախցիներ կորցրեցին իրենց ունեցվածքը, տունն ու տեղը՝ հայտնվելով փախստականի կարգավիճակում ու մնալով տրամադրվող շատ քիչ աջակցության հույսին, քանի որ Հայաստանի քաղաքացիների համար բավարար աշխատատեղեր չկան, ուր մնաց, որ իրենք կարողանային արժանապատիվ աշխատանք գտնել։ Աշխատավարձերի և կենսաթոշակների չափը, որը հանդիսանում է բնակչության զգալի մասի եկամտի հիմնական աղբյուրը, վերջին տարիներին կա՛մ չի ավելացել, կա՛մ էլ, եթե ավելացել է, պարզապես չնչին չափով, որը ներկայիս գնաճի պայմաններում որևէ տեղաշարժ ապահովել չի կարող։ Սննդամթերքի, հագուստի, կոմունալ ծառայությունների, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները աճում են աննախադեպ տեմպերով. որոշ ապրանքների գներն ավելացել են 20-30, նույնիսկ 50 տոկոսով՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Գնաճի այս տեմպերը հատկապես ծանր հարված են հասցնում սոցիալապես առավել խոցելի խմբերին՝ թոշակառուներին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և գյուղաբնակներին, որոնց եկամուտները չեն համապատասխանում կյանքի նվազագույն պահանջներին։

Բացի այդ, Հայաստանում աղքատության խորացմանը նպաստում են կառուցվածքային մի շարք խնդիրներ։ Աշխատաշուկայում շարունակում է գերակշռել ոչ ֆորմալ հատվածը, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ զրկված են սոցիալական ապահովագրության համակարգից և աշխատանքային իրավունքներից։ Այդ հատվածում աշխատողները հաճախ չեն ստանում նվազագույն աշխատավարձ, չունեն արձակուրդի և այլ սոցիալական երաշխիքներ, ինչը նրանց դարձնում է առավել խոցելի ցանկացած տնտեսական ցնցման ժամանակ։

Գյուղատնտեսական հատվածում զբաղված մեծ թվով մարդիկ շարունակում են աշխատել ամենանվազ արդյունավետությամբ՝ չունենալով ժամանակակից տեխնոլոգիաների, ներդրումների, ինչպես նաև պետական աջակցության բավարար հասանելիություն։ Գյուղերում աղքատության մակարդակը զգալիորեն բարձր է քաղաքների համեմատ, իսկ սոցիալական բևեռացումը տարեցտարի խորանում է։

Կրթության և առողջապահության համակարգերում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես նպաստում են աղքատության վերարտադրմանը։ Չնայած պետական մակարդակով իրականացվող որոշ բարեփոխումներին, կրթության մատչելիությունը և որակը շարունակում են թերանալ՝ հատկապես մարզերում և սոցիալապես անապահով ընտանիքներում։ Բարձրագույն կրթությունը դարձել է բազմաթիվ ընտանիքների համար ֆինանսապես անիրականանալի, իսկ միջին մասնագիտական կրթությունը հաճախ չի ապահովում ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ։ Առողջապահական համակարգի ծառայությունների մատչելիության խնդիրը ևս շատ լուրջ է. պետական ապահովագրության համակարգի թերությունների պատճառով բնակչության մեծ մասը հարկադրված է բարձր գին վճարել բժշկական ծառայությունների համար, ինչը աղքատության դեպքում դառնում է անհնարին։ Առողջապահական համընդհանուր ապահովագրության մասին էլ անընդհատ խոսվում է, սակայն գործնական քայլեր չկան դրա ներդրման ուղղությամբ։ Միակ նորությունն այն է, որ եկող տարվանից թոշակառուները կընդգրկվեն այդ ծրագրում, ու նրանց համար կվճարի պետությունը: Արդյունքում, մարդիկ, շատ հաճախ հաշվի առնելով առողջապահական ծառայությունների բարձր գների հանգամանքը, բժշկական ծառայություններից օգտվում են այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասնում»:

Ինչ վերաբերում է պետական սոցիալական քաղաքականությանը, ապա թեև այն նպատակաուղղված է եղել սոցիալապես խոցելի խմբերին աջակցելու համար, այդուամենայնիվ, հաճախ չի հասնում իր նպատակին կամ արդյունավետ չի իրականացվում։ Սոցիալական նպաստների համակարգը ենթարկվում է բարեփոխումների, սակայն դրանց ծավալն ու տրամադրման արդյունավետությունը մեծամասամբ բավարար չեն, իսկ նպաստների չափը շատ քիչ է։

Միևնույն ժամանակ, պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիան, թափանցիկության պակասը և հաշվետվողականության բացակայությունը խոչընդոտում են պետական միջոցների արդյունավետ բաշխմանը, ինչի արդյունքում աղքատության հաղթահարմանն ուղղված միջոցառումները հաճախ մնում են ձևական կամ թերի։

Աղքատության խնդրի խորքային վերլուծությունը չի կարող շրջանցել նաև հասարակական արժեքների և մշակույթի հարցը։ Հայաստանում, ինչպես նաև շատ այլ երկրներում, աղքատության հանդեպ հարաբերական հանդուրժողականությունը, սոցիալական արդարության ընկալման թերությունները և քաղաքացիական պասիվությունը նպաստում են խնդրի պահպանմանը։

Բազմաթիվ մարդիկ հուսահատված են՝ չտեսնելով զարգացման և բարօրության հասնելու իրական ուղիներ, ինչի հետևանքով հաճախ ընտրում են արտագաղթի ճանապարհը։ Հայաստանից շարունակում են արտագաղթել հազարավոր մարդիկ, անբավարար պայմանների արդյունքում տեղի է ունենում նաև ուղեղների արտահոսք, իսկ այս ամենը բացասաբար է անդրադառնում երկրի զարգացման վրա և խորացնում է սոցիալական ճգնաժամը։

Աղքատության խնդիրը Հայաստանում կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե այն դիտարկվի ոչ թե որպես մեկ սոցիալական երևույթ, այլ որպես համակարգային հետևանք տնտեսական, կրթական, կառավարման և սոցիալական քաղաքականության համակցված թերությունների։ Այսինքն, աղքատության հաղթահարման իրական ռազմավարությունը պետք է լինի համապարփակ՝ միաժամանակ ներառելով տնտեսական աճի խթանումը, կրթության որակի բարձրացումը, աշխատանքի արժևորման և արդար բաշխման մեխանիզմների ձևավորումը, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետությունը։

Առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսական կառուցվածքային վերափոխման իրականացում։ Հայաստանի տնտեսությունը պետք է դուրս գա ներկա փուլում տիրապետող «սպառման ու ծառայությունների տնտեսության» մոդելից և զարգացնի բարձր արժեք ստեղծող ոլորտներ՝ արդյունաբերություն, տեխնոլոգիաներ, գյուղմթերքի վերամշակում, կանաչ էներգետիկա։ Սա կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը ոչ միայն Երևանում, այլև մարզերում, որտեղ աղքատության մակարդակը ամենաբարձրն է։ Եթե ստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական բիզնեսը կարող է աճել և թողարկել մրցունակ արտադրանք, ապա աղքատության դեմ պայքարը կդառնա ինքնավերարտադրողական գործընթաց՝ ոչ թե օգնությունների, այլ աշխատանքի միջոցով։

Երկրորդ հերթին՝ աշխատանքի արժևորման և աշխատավարձերի արդար բաշխման քաղաքականություն է անհրաժեշտ։ Այսօր Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որոնք աշխատում են ամբողջ դրույքով, սակայն շարունակում են մնալ աղքատության սահմանագծից ցածր։ Սա նշանակում է, որ աղքատության խնդիրը միայն գործազրկությունը չէ, այլ նաև ցածր վարձատրությունը։ Անհրաժեշտ է պետական մակարդակով խթանել նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացումը՝ զուգահեռ հարկային արտոնություններ տալով այն գործատուներին, որոնք ստեղծում են որակյալ և արժանապատիվ աշխատատեղեր։

Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ, առանց կրթության համակարգի խորքային բարեփոխման, աղքատությունը հնարավոր չէ հաղթահարել։ Հայաստանում կրթությունը դեռևս չի տալիս այն հմտությունները, որոնք պահանջում է ժամանակակից աշխատաշուկան։ Պետք է ներդնել որակյալ մասնագիտական և տեխնոլոգիական կրթական ծրագրեր մարզերում, իրականացնել պետական-մասնավոր համատեղ կրթական նախագծեր, որպեսզի երիտասարդությունը ստանա կիրառական գիտելիքներ և աշխատելու հնարավորություն հենց Հայաստանի ներսում։ Սոցիալական քաղաքականությունը պետք է արմատապես փոխվի՝ դառնալով ոչ թե օգնություն բաժանող, այլ մարդկանց հզորացնող համակարգ։ Պետությունը պետք է ուղղի աջակցությունը ոչ թե երկարաժամկետ նպաստների, այլ մասնագիտական վերապատրաստման, փոքր բիզնեսի ֆինանսավորման, գյուղատնտեսական նորարարությունների ու համայնքային զարգացման ծրագրերի վրա։ Նպատակն այն չէ, որ մարդիկ ստանան պարբերական օգնություն, այլ այն, որ կարողանան ինքնուրույն ապահովել իրենց եկամուտը։

Տարածքային անհավասարությունների կրճատումը նույնպես կարևոր նախապայման է։ Հայաստանի աղքատության հիմնական բեռը կրում են սահմանամերձ և լեռնային շրջանները։ Պետք է ներդնել պետական ծրագրեր՝ ուղղված մարզերի ու հատկապես սահմանամերձ շրջանների տնտեսական աշխուժացմանը՝ հարկային արտոնություններով, ենթակառուցվածքների զարգացմամբ, տեղական արտադրության խրախուսմամբ։ Մարզերի զարգացումը կնպաստի նաև Երևանի գերբեռնվածության նվազեցմանը, տարածքային համաչափ զարգացմանը և ժողովրդագրական հավասարակշռությանը։

Աղքատության դեմ պայքարի տեսանկյունից շատ կարևոր է պետական կառավարման և հակակոռուպցիոն համակարգերի ամրապնդումը։ Աղքատության դեմ պայքարը հնարավոր չէ, եթե պետական միջոցները վատնվում, փոշիացվում են անարդյունավետ ծախսերի արդյունքում կամ ուղղվում են սխալ ուղղություններով։ Անհրաժեշտ է ապահովել սոցիալական ծրագրերի թափանցիկ վերահսկողություն, բյուջետային ծախսերի հաշվետվողականություն և պետական գնումների արդար մրցակցային մեխանիզմներ։ Եվ, վերջապես, աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է հասարակական մտածողության փոփոխություն։ Աղքատությունը պետք է ընկալվի ոչ թե որպես անհատի «անձնական ձախողում», այլ որպես հանրային համախմբման պահանջ։ Հարկավոր է աղքատության մեջ գտնվող մարդուն օգնել, որ նա դուրս գա այդ վիճակից, ոչ թե նրան մեղադրել, թե «աղքատությունն իր գլխում է, դրա համար էլ աղքատ է»։

Այսպիսով, աղքատության հաղթահարումը Հայաստանում պահանջում է ոչ թե մեկ միջոցառում կամ ծրագիր, այլ համակարգային, համակողմանի և հետևողական քաղաքականություն, որտեղ տնտեսական զարգացումը, կրթությունը, ռեսուրսների արդյունավետ բաշխումը և պետական պատասխանատվությունը միահյուսվում են մեկ ռազմավարության մեջ՝ ուղղված մարդու արժանապատիվ կյանքի և սոցիալական արդարության հաստատմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Շուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՉպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԺողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալ
Ամենադիտված