Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Լույս չի լինելու Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն


Կարևորը շոուներն են. իշխանություններին հետաքրքիր չէ, թե ինչ խնդիրների են բախվում Հայաստանի քաղաքացիները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրության քննարկման տիրույթում այսօր այնպիսի թեմաներ են, որոնք վերաբերում են Եկեղեցու և ընդդիմադիրների, այդ թվում՝ ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ ճնշումներին։ Ու ինչքան խորհրդարանական ընտրությունները մոտենում են, իշխանություններն այնքան ավելի մեծ ուժով են լծվում բռնաճնշումների իրականացմանը։ Նրանք իրավապահ համակարգը դարձրել են քաղաքական գործիք, քանի որ առաջիկա ընտրություններում որևէ արդյունքի հասնելու որևէ շանս չունեն, ու միակ հենարանը մնացել են իրավապահ կառույցները:

Ու «Նիկոլ Փաշինյան և ընկերներ» կուսակցության համար կարևորը տեղի ունեցողի շուրջ թատերական ներկայացումներ բեմադրելն ու աժիոտաժ ստեղծելն է։ Իսկ մինչ իրենք նման հարցերով են զբաղված, մի շարք հրատապ խնդիրներ ուղղակի այնքան են սրվում, որ սպառնալիք են դարձել ողջ հանրության կամ էլ հասարակության որոշակի հատվածի համար։ Օրինակ՝ երկրում հանցավորության դեմ պայքարի հարցն ուղղակի բարձիթողի վիճակում է։ Պատկերավոր ասած՝ գրեթե չկա մի օր, որ մամուլում հրապարակումներ չլինեն հանցավոր գործողությունների, ի մասնավորի՝ վեճերի, ծեծկռտուքների ու սպանությունների մասին։

Մյուս կողմից՝ մինչ իշխանությունները հանրության աչքին թոզ են փչում իրենց «խաղաղության օրակարգով», արտաքին քաղաքականությանը վերաբերող ամենահրատապ հարցերն ուղղակի բարձիթողի վիճակում են։ Բնական է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար միշտ եղել են առաջնային ու պետք է լինեն առաջնային, քանի որ դա առաջին հերթին մեր շահերից է բխում։ Բայց իրավիճակը փոխվել է, և նույնիսկ այն պարագայում, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես փոխկապակցված է Ռուսաստանի հետ, Մոսկվայի հետ հարաբերությունները Երևանի համար ձեռք են բերել երկրորդական նշանակություն։ Ավելին, ՀՀ իշխանությունները փորձում են հենց «Ռուսաստանը՝ տարածաշրջանից դուրս» աստառի ներքո զարգացնել իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ։

Գնալով ՀՀ իշխանություններն ավելի ու ավելի են բարդացնում Ռուսաստանի հետ համագործակցության հարցը, իսկ դրա արդյունքում պարբերաբար խնդիրներ են ծագում՝ առաջին հերթին տնտեսական փոխգործակցության մասով։ Ընդ որում, հաճախ խոսքը ոչ թե քաղաքական բովանդակության կամ «աստառի» մասին է, այլ պարզապես Հայաստանի իշխանությունների անկարողության կամ անտարբերության: Օրինակ՝ Հայաստանից արտահանողները անընդհատ տարբեր խոչընդոտների են բախվում՝ ռուսական շուկա մուտք գործելու հետ կապված։ Դրա արդյունքում հայկական կողմը մեծ վնասներ է կրում։ Մինչև շատ մեծ բողոք չի բարձրանում, իշխանությունները տեղից չեն շարժվում, չեն փորձում ռուսական կողմի հետ համատեղ լուծումներ գտնել։ Հերթական թեման էլ առնչվում է Ռուսաստանի նոր միգրացիոն կանոնին, որը սահմանափակում է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ հայ բեռնատարների վարորդների՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու ժամկետը մինչև 90 օր տարվա ընթացքում։ Վարորդները պնդում են, որ 90 օրը բավարար չէ՝ հաշվի առնելով, որ Լարսի անցակետը հաճախ փակվում է եղանակային կամ վարչական պատճառներով, ինչ կազմում է նրանց օրերի զգալի մասը: Նոր կանոնը խաթարում է նրանց աշխատանքի պլանը, քանի որ յուրաքանչյուր վերադառնալուց հետո նրանք պետք է երեք ամիս սպասեն՝ նորից մուտք գործելու համար, ինչը վնաս է բերում բեռնափոխադրող ընկերություններին: Բայց մինչև վարորդները կտրուկ գործողությունների չդիմեն, իշխանությունները կմնան «ուղտի ականջում քնած»։ Դրա համար էլ հայ բեռնափոխադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով, որ ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում հասնի ժամկետի երկարաձգման՝ օրինակ՝ մինչև 180 օր, ինչպես արված է Ղազախստանի վարորդների դեպքում։ Ի վերջո, փոխվարչապետը տեղեկացրեց, որ այս հարցով բանակցություններ են վարվում: Այսինքն, մարդիկ իրենց կաբինետներում նստած ահռելի աշխատավարձ ու պարգևավճարներ են ստանում, բայց սպասվող կամ առկա խնդիրներին գուցե տեղյակ էլ չեն ու տեղից չեն շարժվում, մինչև, ասենք, բողոքողները չեն փակում միջպետական ճանապարհները: Եվ դա՝ այն դեպքում, որ ակնհայտորեն Ռուսաստանը պատրաստ է քննարկումների ու լուծումների:

Բայց միայն Ռուսաստան ուղղությամբ չէ, որ խնդիրներ կան։ Վերջին ամիսներին Հայաստանի և Վրաստանի միջև ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները մի շարք գործնական և վարչական խնդիրների են բախվում՝ կապված Վրաստանի կողմից նոր սահմանային և լիցենզավորման կարգավորումների ներդրման հետ։ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգավորմամբ՝ առևտրային ուղևորափոխադրողները պարտավոր են լրացնել հատուկ էլեկտրոնային հսկիչ ձևաթուղթ, որը պետք է ներկայացվի սահմանը հատելիս։ Այդ ձևաթղթում նշվում են բոլոր ուղևորների տվյալները։ Սակայն վարորդներն ու ընկերությունները հաճախ բողոքում են ձևաթղթի լրացման բարդությունից, ինտերնետային հասանելիության բացակայությունից և տեխնիկական խնդիրներից։ Տպագրված ձևաթղթերի բացակայության կամ սխալ լրացման դեպքում մեքենաները սահմանում ուշացումներ են ունենում։ Հոկտեմբերից արդեն Վրաստանի տրանսպորտի դեպարտամենտը սկսել է զանգվածաբար տուգանել Հայաստանի փոխադրող ընկերություններին՝ 5000 լարիի չափով (մոտ 750000 դրամ)՝ առանց լիցենզիայի միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Վրացական կողմը պնդում է, որ բոլոր փոխադրողները պետք է ունենան գործող միջազգային լիցենզիա, մինչդեռ Հայաստանում 8 տեղանոց մեքենաների համար նման լիցենզիա երբևէ չի պահանջվել։ Սա առաջացրել է իրավական հակասություններ և դժգոհություն հայկական կողմի վարորդների շրջանում։

Բացի վարչական բարդություններից, փոխադրողները մատնանշում են նաև գործնական դժվարություններ. եթե մեքենան ճանապարհին խափանվի, այլ փոխադրամիջոց օգտագործելու հնարավորություն գրեթե չկա՝ ձևաթղթերի պատճառով։ Վարորդները նշում են, որ ձևաթղթերի լրացման գործընթացը ժամանակատար է, ինչը խանգարում է նրանց հանգստին և կարող է վտանգել երթևեկության անվտանգությունը։

Հիմա դեպի Վրաստան ուղևորափոխադրումների խնդրի լուծումը ևս պետության մակարդակով ուշադրություն է պահանջում, բայց իշխանությունները զբաղված են շոուներ բեմադրելով ու սեփական բարեկեցությունն ապահովելու գործով։ Նրանց ինչ, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ խնդիրների են բախվում: Իրենք միայն ինտենսիվ ասֆալտ են փռում, դե, դա «փիառի» տեսակետից երևացող գործ է: Չնայած, հանուն արդարության, դա էլ, որպես կանոն, որակ չի ունենում։ Բայց դե տոտալ անորակության, ձախողումների, կործանարար ընթացքի պարագայում անորակ ասֆալտն ինչ է, որ զարմանանք:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Լույս չի լինելու Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԱդրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով
Ամենադիտված