Կասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ճապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Փրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար


Հայկ Մամիջանյանի անունից ոստիկանության դեմ հայցը բավարարվել է

Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանի անունից ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցը բավարարվել է, ոստիկանության կողմից խաղաղ երթի ընթացքը դեպի Դեմիրճյան փողոց արգելափակելը ոչ իրավաչափ է:

«Liberty LLC» իրավաբանական ընկերությունը հայտնել է․

«ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄՈՒՏՔԸ ՓԱԿԵԼՈՒ ԵՎ «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ԵՐԹԻ ԸՆԹԱՑՔՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ

2022 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 19։10-ին, «Դիմադրություն» շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի Պարոնյան փողոց։ Երթի մասնակիցները ժամը 20։10-ին կանգ են առել Պարոնյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում, որտեղ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից արդեն իսկ արգելափակված են եղել կառավարական առանձնատներ տանող մուտքը և Դեմիրճյան փողոցը։ Ժամը 20։31-ին հավաքի մասնակիցները բարձրախոսով հայտարարել են, որ երթը շարունակվում է և Դեմիրճյան փողոցով շարժվելու է դեպի ՀՀ Ազգային ժողով՝ կոչ անելով ՀՀ ոստիկանությանը չխոչընդոտել երթի խաղաղ ընթացքը և բացել Դեմիրճյան փողոցը։ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ոչ միայն չեն կատարել հավաքի մասնակիցների օրինական պահանջը, այլ նաև սկսել են բերման ենթարկել երթը շարունակել ցանկացող քաղաքացիներին, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ինչ արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

2022 թվականի հունիսի 30-ին երթի մասնակից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանի անունից ՀՀ վարչական դատարան ներկայացվել է հայց՝ ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ երթի ընթացքը դեպի Դեմիրճյան փողոց արգելափակելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։

ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4041/05/22 վարչական գործով 2024 թվականի ապրիլի 11-ին կայացված և 2025 թվականի հոկտեմբերի 8-ին օրինական ուժի մեջ մտած վճռով Հայկ Ռուբենի Մամիջանյանի հայցը բավարարվել է․ ոչ իրավաչափ է ճանաչվել 2022 թվականի հունիսի 3-ին, ժամը 20։10-ից սկսած Երևան քաղաքի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների հատման տարածքում տեղի ունեցած ՀՀ ոստիկանության գործողությունները՝ Դեմիրճյան փողոցի մուտքը փակելը և երթի ընթացքն արգելելը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում հայցը ներկայացվել էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով, այն է՝ առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ, ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը ՀՀ վարչական դատարանի վճիռը կընդունի որպես ի գիտություն և հետագայում ձեռնպահ կմնա նմանատիպ գործողություններ կատարելուց»:

Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինԿասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Թեհրանը հայտնում է՝ Իրանի հարավ-արևելքում սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Կուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Փրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Երբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՌուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Պետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՀՀ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին Մենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԹուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում Խոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված