Wildberries-ը հայտարարություն է տարածել Մարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գտնվելու հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում տեղակայված nւժեր ունենալու հնարավորությունն է. Մարկո Ռուբիո Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին» Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտին «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ Կարապետյան Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ Ակոպյան


Հասարակության պառակտման ու թշնամանքի մետաստազները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում Հայաստանում հասարակության պառակտման, փոխադարձ ատելության և թշնամանքի գերակայության երևույթները հասել են այնպիսի խորության, որ արդեն սպառնալիք են ոչ միայն հասարակական համերաշխությանը, այլև ազգային ինքնությանը, հոգևոր կայունությանը և հանրային կյանքի շարունակականությանը: Այս երևույթները, որոնք իրենց ակունքներն ունեն ինչպես վերջին տարիների քաղաքական ցնցումների, այնպես էլ ավելի խորքային հասարակական և հոգեբանական շերտերում, շղթայական ռեակցիայով տարածվել են սոցիումի բոլոր մակարդակներում՝ քաղաքական դաշտից մինչև ընտանիք, կրթական համակարգից մինչև եկեղեցի, քաղաքային հրապարակից մինչև ամենասովորական մարդկային շփումներ։

Սովորաբար, հասարակական ճգնաժամի պայմաններում ազգը միավորվում է ընդհանուր սպառնալիքի դեմ, սակայն մեր իրականության մեջ փոխադարձ անվստահությունը, անվերահսկելի պառակտումը և թշնամական խոսքի գերակայությունը դարձել են ներկա ժամանակի գլխավոր նշանները։ 2018 թվականից սկսած քաղաքական դաշտի բաժանումը «սևերի» ու «սպիտակների» հեղեղի պես տարածվեց հանրության բոլոր շերտերում: Սոցիալական ցանցերում ու հանրային դիսկուրսում ատելության խոսքը դարձավ հիմնական արտահայտչամիջոց։ Մարդուն կամ մարդկանց խմբերին իրենց դիրքորոշումների համար պիտակավորելը, վարկաբեկելը, չարախնդալը, նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարի բացահայտ կոչերը դարձան օրինաչափություն։

Այս մթնոլորտում յուրաքանչյուր հասարակական կամ քաղաքական հարց վերածվում է «մենք-նրանք» հակադրության, որտեղ ցանկացած անհամաձայնություն ընկալվում է ոչ թե որպես այլախոհության, այլ դավաճանության, թշնամանքի կամ նույնիսկ ազգային անվտանգության սպառնալիքի դրսևորում։ Հասարակության մեջ արմատավորվել է կասկածամտություն, փոխադարձ անվստահություն, փոխադարձ խոր ատելություն, և մարդկանց համար ավելի հեշտ է դառնում մեկին «թշնամի» կամ «դավաճան» անվանել, քան փորձել հասկանալ, քննարկել կամ շարունակել երկխոսությունը։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո այս պառակտման ալիքը նոր որակ ստացավ։ Բաժանումն սկսեց տարածվել ոչ միայն պատերազմի արդյունքների ընկալման վրա, այլ նաև տարաբնույթ այլ հարցերի շուրջ, որոնք խոր էմոցիոնալ բեռով են լցված, որովհետև յուրաքանչյուրի ընտրությունը կամ դիրքորոշումը հանրային դիսկուրսում շատ հաճախ ընդունվում է ոչ թե փաստարկված քննարկման, այլ զգայական շերտերի ազդեցությամբ։ Այս իրավիճակում իշխանություններն իրենց վարքագծով ոչ միայն խաթարեցին հանրային միասնության օրակարգի ձևավորման նախադրյալները, այլև նոր ջանքեր ներդրեցին պառակտման խորացման ուղղությամբ՝ քաղաքական լեգիտիմության պահպանման, ընդդիմադիրների վարկաբեկման, ազգային ինստիտուտների արժեզրկման և հանրային դիսկուրսը մանիպուլ յացիայի ենթարկելու միջոցով։ Ավելի արմատացան տարաձայնությունները հասարակական կյանքի բոլոր մակարդակներում. բաժանվեց անգամ համայնքը, ընտանիքը, բարեկամների և ընկերների միջև առաջացան անթաքույց թշնամության դրսևորումներ, իսկ առօրյա հարաբերություններում բացահայտ դրսևորվեց անվստահությունն ու ներքին օտարումը։

Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայ ազգի հոգևոր, մշակութային և հանրային համախմբման առանցքային ինստիտուտ, նույնպես հայտնվեց այս պառակտման դաշտում։ Եթե նախկինում Եկեղեցին ընկալվում էր որպես հավատի, ազգային ինքնության, բարոյականության և համախմբման խորհրդանիշ, ապա այսօր այն դարձել է քաղաքական պայքարի, ազդեցության ու ճնշման թատերաբեմ։ Եկեղեցու ներսում պառակտման ձգտումներն ու որոշակի խմբերի պայքարն իրենց դիրքերը ամրապնդելու համար, ներքին հակասությունների բացահայտումը, հոգևորականների պիտակավորումները, վարկաբեկման փորձերը, անգամ իրավական հետապնդումները ցույց են տալիս, որ ազգային հոգևոր կենտրոնն այլևս զերծ չէ հանրային պառակտման համընդհանուր դինամիկայից։ Եկեղեցու ներսում պառակտման խորացումը ոչ միայն թուլացնում է ինստիտուտի հեղինակությունը, այլև ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ հավատի և ազգային ինքնության վերջին հենասյունն անգամ վերածելով հակադրության դաշտի։

Այս աղետալի միջավայրում ատելությունն ու թշնամանքը դառնում են հանրային մթնոլորտի, ինչպես նաև ինքնության ձևավորման մեխանիզմ։ Մարդիկ սկսում են իրենց ինքնությունը կառուցել ոչ թե համախմբող, այլ հակադրվող հենքի վրա։ Ինքնության այսպիսի մոդելը վտանգավոր է, քանի որ այն վիժեցնում է ազգային համերաշխության և հասարակական վստահության այն համակարգը, որի վրա դարեր շարունակ հենվել է հայությունը։ Երբ հասարակական դիսկուրսը հիմնված է այդքան բացահայտ ատելության խոսքի, պառակտման և պիտակավորման վրա, ազգային հոգևոր կյանքը կորցնում է իր համախմբող, միավորող ներուժը, իսկ հանրային կապերը դառնում են անընդհատ լարումների և բախումների աղբյուր։

Թշնամանքի գերակայությունը ոչ միայն խաթարում է հասարակության հոգևոր հիմքերը, այլև շղթայական ռեակցիայով տարածվում է կրթության, մշակույթի և նույնիսկ տնտեսության վրա։ Հասարակությունը դադարում է լինել միասնական, ընդհանուր նպատակի, երազանքի կրող, այլ վերածվում է մասնատված խմբերի, որոնք միմյանց նկատմամբ դրսևորում են անվստահություն, անագոնիզմ և հակոտնյա մոտեցումներ։ Այս տևական պառակտման պայմաններում հատկապես տուժում է երիտասարդությունը, որը սոցիալական ցանցերի ազդեցության ներքո ձևավորում է ոչ թե ազգային, այլ խմբային ինքնություն, որը միշտ հակադրություններ է փնտրում հանրային ու քաղաքական դաշտում։

Մյուս կողմից էլ՝ հասարակության մեջ տարածված անհանդուրժողականությունը, անտարբերությունը և թշնամանքը դառնում են ապագայի նկատմամբ հուսահատության, արտագաղթի և սեփական արժեքների նկատմամբ անվստահության պատճառ։ Իսկ թշնամանքի գերակայությունն ինքնին վերածվել է ինքնաբազմացվող երևույթի, որը ինքն իրեն սնուցում է՝ նորանոր հիմնավորումներ ու պատճառներ ստեղծելով։ Հասարակությունն այս պայմաններում կորցնում է իր դիմադրողականությունը ցանկացած արտաքին և ներքին մարտահրավերի հանդեպ, որովհետև չի կարողանում ձևավորել այն արժեքային հիմքերը, որոնք անհրաժեշտ են պետության ամրացման, զարգացման և ապագայի երաշխավորման համար։ Ավելին, պառակտված հասարակությունը դառնում է ավելի խոցելի արտաքին ազդեցությունների, քարոզչության, միջամտությունների և մանիպուլ յացիաների հանդեպ։ Ոչ մի ազգային ինստիտուտ, լինի Եկեղեցին, դպրոցը, բանակը, մշակութային կամ գիտական հաստատությունները, չի կարող արդյունավետ գործել պառակտված հանրության պայմաններում, որտեղ ցանկացած նախաձեռնություն կամ կարծիք ընկալվում է որպես «կողմ կամ դեմ լինել», իսկ հանրային երկխոսությունը ոչ միայն բովանդակազուրկ է, այլև հիմնված է փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրանում է ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման վերջնաժամկետըՓոքրիկ Տիգրանի մաhից 1 տարի է անցել. ի՞նչ է պարզվել մինչ օրսTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Մեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվՎարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանԿարճատև, կարկուտ․ ի՞նչ եղանակ կլինիՀայտնի է Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվըՀայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանՎթար է. ջուր չի լինելուՏեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել
Ամենադիտված